ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 29-ին Հայ Ազգային Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար
Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Երևանի Կոմիտաս և Փափազյան փողոցներում
մանրածախ առևտրով զբաղվող քաղաքացիների պատվիրակության հետ:
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել է փողոցային առևտրի արգելման և
կրպակների ապամոնտաժման հարցը, արձանագրվել, որ այն իրագործվում է
օրինականության, մասնավորապես` սեփականության և վարձակալության իրավունքի
կոպտագույն խախտումներով:
Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ հետամուտ են
լինելու այս հարցի օրինական և արդարացի լուծմանը, ընդհուպ` դատական կարգով:
Ընդգծվել է նաև, որ նմանատիպ հարցերի լուծման լավագույն տարբերակը
հասարակության լայն շերտերի ակտիվ մասնակցությունն է վարչախմբի դեմ մղվող
համազգային պայքարին:
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար: