Պատմություն քո մասին (ասք էն մեկ մարդու մասին Kristine Khanumian)

5 views
Skip to first unread message

Verjin Huis1

unread,
May 15, 2011, 5:51:46 PM5/15/11
to VERJIN HUIS

մեկը կար...ապրում էր իր համար` գլուխը կախ, ամենօրյա հոգսերի տակ
կքած...մեջքը ծուռ...ու չգիտեր, որ իր մեջքը մի օր կարող ա դզվել, հոգսերը
կարող են քչանալ... չգիտեր, որ իր ուսի բեռն իր ձեռքերում է` կուզի կպահի
ուսերին, կուզի կթափի դուրս.....էդ մեկն էդպես ապրում էր, ու չգիտեր, որ էն
մեկ մարդը, որ կարող ա էս երկրում բան փոխել` ինքն ա... նաեւ ինքը....


մեկը կար... ապրում էր իր համար` գլուխը կախ... սուրճ էր վայելում
սրճարանում` բարձրաճաշակ երաժշտություն էր լսում....եւ ուզում էր , որ այդ
երաժշտությունը ամեն գնով խլացնել սրճարանի զուգարանից լսվող ծեծվող մարդու
օգնության կանչող ձայնը... ինքը ուզում էր չեզոք լինել...եւ նաեւ անկեղծ
ցանկանում էր, որ այս երկրում ամեն ինչ լավ լինի...բայց համառորեն ավելի շատ
էր ըմպում սուրճն ու վիսկին, որ զուգարանից եկող ճիչերը խլանան ....ու էդպես
ապրում էր խլացած ու չգիտեր, որ որ էն մեկ մարդը, որ կարող ա էս երկրում բան
փոխել` ինքն ա... նաեւ ինքը....


մեկը կար... ապրում էր իր համար....տուն էր պահում, ընտանիք...հինգ տարին մի
անգամ էլ գործ էր կպնում...ընտրություն էր լինում...մի քիչ օգնում էր ճիշտ
ընտրություն կատարելու հարցում.. մի քիչ փող էր ստանում..ու ապրում էր..
էսպես` տուն էր պահում, ընտանիք.....մտածում էր, երբեմն` հայելու առաջ
սափրվելու ժամանակ, որ կան բաներ, որ չէր ուզենա անել, որ կուզենար ընտանինքն
այլ վաստակով պահել, բայց ստիպված է անել, որովհետեւ ինքը փոքր մարդ է, համ
էլ ինքը ընտանիք է պահում...ապրում էր ու չգիտեր, որ որ էն մեկ մարդը, որ
կարող ա էս երկրում բան փոխել` ինքն ա... նաեւ ինքը....

մեկը կար..ապրում էր իր համար....ոստիկանի համազգեստ էր
կրում....հանցագործներին էր ձերբակալում... բայց հանցագործները լավ պապաներ
ու մեջք ունեին..հետո նրանց ազատ էին արձակում, իսկ ինքը մնում էր վատամարդ
ու կոտրած տաշտակի առաջ նստած.....հետո սկսեց անմեջքներին
ձերբակալել....քնելուց մեկ մեկ մտածում էր, որ կցանկանար, շատ կցանկանար էն
մեջքավորներին բռներ, տաներ բանտ... իրեն էլ լուրերով ցույց տային, որպես
խիզախ օրենքի պաշտպան... բայց գիտեր, որ չէր կարելի...ուզում էր, որ կարելի
լիներ, բայց... ու ապրում էր այսպես, առանց անգամ կասկածելու, որ էն մեկ
մարդը, որ կարող ա էս երկրում բան փոխել` ինքն ա... նաեւ ինքը....


մեկը կար... ապրում էր իր համար....գիտեր, որ կյանքը մոխրագույն է, ոմանց
համար` նույնիսկ սեւ...գիտեր, որ հանցագործներն ազատության մեջ են,
անմեղները` բանտերում....ամեն ինչ գիտեր, բայց էնպես էր ստացվում, որ ինքն էլ
ընտանիք էր պահում....ու էդ իսկ պատճառով, հեռուստատեսությամբ ամեն օր
կարդում էր նույն տեքստը, որ կյանքը վարդագույն է, բոլորս լավ ենք ապրում,
իսկ վաղն ավելի լավ ենք ապրելու.....հետո հագնում էր իր կիսամաշ պիջակն ու
քայլելով գնում տուն` համենայնդեպս զգուշանալով, որ հարբած օլիգարխներից մեկի
ավտոյի տակ չընկնի....քայլում էր ու մտածում, թե իսկ ի՞նչ կլիներ, եթե ինքն
ամեն օր մարդկանց ասեր ճշմարտությունը....գուցե՞ մարդիկ ճշմարտության հետ
առերեսվելուն չէին դիմանա... ուրեմն գուցե ինքը ավելի լավ է անում, որ
մարդկանց չի ասում ճշմարտությունը.....էդպես քայլում էր ամեն օր դեպի տուն,
առանց կասկածելու անգամ, որ որ էն մեկ մարդը, որ կարող ա էս երկրում բան
փոխել` ինքն ա... նաեւ ինքը....

... Իսկ Աստված նայում էր էդ մեկ մարդուն եւ զարմանում էր, դեռ ինչքա՞ն
փորձություններ են սրանց պետք, որ ի վերջո սա հասկանան, որ էդ մարդը ինքն
ա... նաեւ ինքը....

--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝

http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:

Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:

Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար:

Reply all
Reply to author
Forward
0 new messages