Հայ Ազգային Կոնգրես / նրանք հարձակվել են երիտասարդների վրա, քաշքշել, հարվածել, հասցրել մարմնական վնասվածքներ

2 views
Skip to first unread message

Verjin Huis1

unread,
Jul 28, 2011, 8:55:49 AM7/28/11
to VERJIN HUIS
ՀՀ. Ք. Երեւան, Կորյուն 19Ա, 4-րդ հարկ, հեռ (374)10 52 09 74
28.07.2011

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ Ազգային Կոնգրեսի` օգոստոսի 2-ի հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկները
տարածող համակիրները հուլիսի 28-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում կրկին
հանդիպել են ոստիկանության աշխատողների ու նրանց հետ եղած քաղաքացիական
անձանց հարուցած խոչընդոտներին։ Առանց ներկայանալու եւ որեւէ օրինական պահանջ
ներկայացնելու, նրանք հարձակվել են երիտասարդների վրա, քաշքշել, հարվածել,
հասցրել մարմնական վնասվածքներ։ Կատարված հանցագործության մասին հաղորդում է
ներկայացվել դատախազություն։ Կոնգրեսը դատապարտում է ոստիկանության հերթական
այս սադրանքը: Հատկանշական է, որ այս ամենը տեղի ունեցել
Կոնգրես-իշխանություն սկիզբ առած երկխոսության ֆոնին: Փաստի մասին տեղյակ է
պահվել նաեւ իշխանության պատվիրակության ղեկավարը։

Հայ Ազգային Կոնգրես – իշխանություն երկխոսության շրջանակներում հուլիսի 26-ի
հանդիպման ընթացքում իշխանության պատվիրակությունը պատրաստակամություն է
հայտնել հետամուտ լինել հանրահավաքների իրազեկմանը, քաղաքացիների
մասնակցությանը խոչընդոտելու, տրանսպորտի աշխատանքը կազմալուծելու,
ոստիկանության եւ պետական այլ ծառայողների կողմից ապօրինությունների բոլոր
փաստերին։ Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում իր բոլոր կառույցներին,
ակտիվիստներին, հանրահավաքի մասնակիցներին՝ նմանօրինակ փաստերի մասին
անմիջապես տեղյակ պահել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակ (հեռ. 52.09.74)՝
հնարավորինս որոշակիացված տվյալներով։


--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝

http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:

Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:

Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար:

Reply all
Reply to author
Forward
0 new messages