Հայ Ազգային Կոնգրես / 20.05.2011 / Սարգիս Հացպանյան

4 views
Skip to first unread message

Verjin Huis1

unread,
May 22, 2011, 10:13:15 AM5/22/11
to VERJIN HUIS
ՀՀ. Ք. Երեւան, Կորյուն 19Ա, 4-րդ հարկ, հեռ (374)10 52 09 74

20.05.2011

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը մտահոգություն է փոխանցել, որ
իշխանությունները միտք ունեն ազատ արձակելուց հետո իրեն այլեւս կացության
կարգավիճակ չտրամադրել եւ արտաքսել երկրից։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ, օգտագործելով իրավական ու քաղաքական
բոլոր միջոցները, հնարավոր ամեն ինչ կանի նման բան թույլ չտալու համար։
Սարգիս Հացպանյանն այն եզակի սփյուռքահայերից է, որ Հայրենիքի համար
ամենածանր շրջանում իրեն անմնացորդ նվիրել է նրա պաշտպանության ու կառուցման
գործին։ Նույնպիսի տոկունությամբ նա կրեց նաեւ քաղբանտարկյալի իր վիճակը՝
առանց երբեւէ հրաժարվելու իր սկզբունքներից։ Սարգիս Հացպանյանն իր կյանքով է
վաստակել Հայրենիքում ապրելու իրավուքը, եւ ոչ մեկը դրա դեմ ոտնձգություն
կատարելու իրավունք չունի։

--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝

http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:

Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:

Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար:

Reply all
Reply to author
Forward
0 new messages