ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 18-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրոպական
խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ:
Զրույցի ժամանակ կարևորվել է Եվրամիություն - Հայաստան համագործակցությունը և
դրա խորացման անհրաժեշտությունը, հավատարմությունը համամարդկային արժեքներին`
ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ազատ
շուկայական տնտեսություն:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել վերջին շրջանում Հայաստանում ծավալվող
քաղաքական գործընթացներին, մասնավորապես ընդդիմության և իշխանության միջև
երկխոսության ծավալման հնարավորությանը, որը ստեղծվում է Հայ Ազգային
Կոնգրեսի բարձրացրած 3 պահանջների բավարարման հետևանքով:
Առաջին նախագահը հանգամանալից ներկայացրել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական
իրավիճակը, կոռուպցիայի դեմ վճռական պայքար մղելու կենսական
անհրաժեշտությունը և ընդգծել, որ երկիրը քաղաքական և սոցիալ-տնտեսական
ճգնաժամից դուրս բերելու միակ միջոցը արտահերթ ընտրությունների միջոցով
լեգիտիմ իշխանության ձևավորումն է:
Մանրամասնորեն քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման
գործընթացը:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան
Ռաուլ դե Լուցենբերգերը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի
ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը:
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար: