ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

2 views
Skip to first unread message

Mail Delivery Subsystem

unread,
Mar 18, 2008, 7:57:09 PM3/18/08
to verji...@googlegroups.com
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Ձավոք, մենք չենք կարող Ձեզ դիմել "Վեհափառ Տեր"՝ Մայր Աթոռ ս.
Էջմիածնի գահակալին սեպհական ու պատշաճ դիմելաձեւով:
Մեզ մեծ անհանգստություն պատճառեց վերջին շրջանում կատարված բուռն ու
ճակատագրական իրադարձությունների ընթացքում Մայր Աթոռի եւ անձամբ Ձեր
դրսեւորած վարքագիծը: Այս դեպքում մենք չենք կարող ընդունել եկեղեցին
պետությունից անջատված լինելու, "աշխարհիկ" գործերին չմիջամտելու եւ
նմանօրինակ հնարավոր այլ բացատրություններն ու պատճառաբանությունները:
Դրանք փարիսեցիական վատթարագույն օրինակներ են: Մեր պատմության մեջ
միաձուլված են եղել ազատագրական ու կրոնական պատերազմները: Քանզի ամեն մի
իրական հավատացյալ նախ եւ առաջ իր երկրի, պետության քաղաղաքացին է,
ուստիեւ իր պարտքը պատք է կատարի առաջինը հենց հավատի թելադրանքով:
Առավել եւս՝ երբ խոսքը վերաբերում է հոգեւոր հովվին, առավել եւս՝
հովվապետին: Դարձյալ՝ մեր պատմությունը տարբեր կարգի հոգեւորականների,
այդ թվում նաեւ կաթողիկոսների հարյուրավոր օրինակներն ունի, թե ինչպես են
նրանք իրենց դրսեւորել նման դեպքերում: Հիշենք թեկուզ վերջին նմանօրինակ
փաստը՝ երբ երջանկահիշատակ Վազգեն Առաջին վեհափառ հայրապետը Մոսկվայում
"աշխարհիկ" քայլի դիմեց՝ հացադուլ հայտարարեց հանուն Արցախի "աշխարհիկ"
խնդրի:
Այն, ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում ու շարունակվում է առ այսօր,
նույն խնդիրն է ըստ էության: Նվաճողը, բռնացողը, հարստահարիչը,
ազատազրկողը, լլկողը, սպաննողը, այո°, սովորաբար օտարն է լինում: Սակայն
դա ամենեւին պարտադիր պայման չէ, եւ պատմությունն ունի նաեւ դրա, ճիշտ է՝
ավելի սակավ, սակայն բավարար ու համոզիչ օրինակներ: Օտարի նվաճողի
վարքագիծը դեռ ինչ-որ տեղ բնական ու սպասելի է՝ նվաճվածին հնազանդ
պահելու համար նա այլ ձեւ չունի: Դրան էլ հակադրվում է նվաճված ժողովրդի
ազգային-ազատագրական պայքարը որպես նրա սրբազան իրավունք: Իսկ երբ իրեն
վատթարագույն օտարի նման է պահում սեփական իշխանությունը, դա տասնապատիկ
ավելի զայրացուցիչ է ու արգահատելի, տասնապատիկ ավելի վիրավորական ու
անհանդուրժելի: Ուստիեւ դրա դեմ բարձրացած պայքարը նույնպես
ազգային-ազատագրական է, նույնքան սրբազան, իր բնույթով ու խնդիրներով
նման Ավարայրին ու Սարդարապատին:
Մենք ոչինչ չենք չափազանցնում: Մեր ժողովրդի ու Ձեր հոտի դեմ ահա 10 տարի
սեփական երկրում, սեփական իշխանության կողմից իրականացվում է օտարին
հատուկ մի քաղաքականություն, ինչի հետեւանքով՝
-ընչազուրկ էր դարձել բնակչության 99 տոկոսը, իսկ մեկ տոկոսը լողում էր
առատության մեջ.
-վախն ու սարսափը, կյանքի ու ապագայի անապահովության զգացումը դարձել էր համատարած.
-ստորացված, անարժանապատիվ, ճորտական կյանքով էին ապրում ոչ միայն
ընչազուրկները, այլ նաեւ շատ թե քիչ ունեւորները.
-պանդխտությունը դարձել է համատարած. ամեն 3 ընտանիքից 2-ը պարզապես
ապրել չի կարող, եթե աշխատող պանդուխտ չուղարկի դուրս.
-օրենքի փոխարեն ամենուր եւ վերից վար իշխանավորների կամքն է ու կամայականությունը.
-խաղաղ պայմաններում երկիրը դատարկվում է բնիկ բնաչույթունից տարեկան մի
քանի տասնյակ հազար արտագաղթով:
Համեմատեք այս, բոլորին հայտնի ու անսակարկելի պատկերը 19-րդ դարում կամ
20-ի սկզբում Օսման կայսրության մեջ Արեւմտահայաստանի պատկերի հետ: Պակաս
բան կա՞, եւ հօգուտ ո՞ր կողմի: Պակասում է 1915 թվականի եղեռնն ու
ցեղասպանությո՞ւնը: Իսկ հոկտեմբերի 27-ի ոճի՞րը, իսկ տասնյակ ցինիկ ու
անպատիժ սպանությունները, իսկ մարտի 1-ի անողորմ ու դաժան ջա՞րդը, խաղաղ
ու անմեղ մարդկանց գնդակահարություննե՞րը: Թանկարժեք ու կարեւոր է ամեն
մի մարդկային կյանք: Սակայն 1915-ի ցեղասպանության անուղղելի արդյունքը
երկրի կորուստն էր՝ բնակչությունից զրկելու միջոցով: Ու ազգասպաններ են
նրանք, ում քմահաճույքի, հարստանալու տենչի թե մոլագար ուղեղի պատճառով
մի իրական, իր հետեւանքներով ոչնչով չտարբերվող ազգասպանություն է
իրականացվում Հայաստանում ահա 10 տարի:
Այս ամենը Ձեր հոգեւոր հոտին չէ՞ր վերաբերում: Այս ամենը այդ հոտի
հովվապետին չէ՞ր վերաբերում: Այս ամենը տեսնում ու հասկանում էին
միլոնավոր մարդիկ, որ դուրս եկան պայքարի, Դուք չէի՞ք տեսնում: Գեթ չէի՞ք
տեսնում, որ հենց այս պետճառով էր Հայ Առաքելական եկեղեցու՝
հուսահատության եզրին հասած հարյուր հազարավոր հավատացյալներ դառնում
հոգեւորսության առատ ասպարեզ: Մենք տեսնում էինք, բոլորը տեսնում էին:
Ուստիեւ պայքարը ազգասպան ու հավատը վտանգող իշխանության դեմ,
ազգային-ազատագրական է, մեզ համար՝ նաեւ հոգեւոր, նաեւ սրբազան, ինչպես
Ավարայրը: Ամբողջ մի ժողովուրդ, որ նաեւ Ձեր հոգեւոր հոտն է, այդ պայքարն
ավարտեց փառավոր հաղթանակով: Մինչդեռ այդ հաղթանակի դեմ դրվեց, օտարին
հատուկ բարբարոսական մեթոդներով կատարված կեղծիքների, հսկա մի աղբալեռ:
Եւ Դուք, այդ ամենին ականատես ու վկա, ոչ միայն Ձեր ժողովրդի ու հոտի
կողքին չեղաք՝ փարիսեցիաբար, այլեւ առաջինը շնորհավորեցիք՝ դավաճանաբար:
Շնորհավորեցիք ազգասպան, հայանուն օտարին՝ իր տարած կեղծ հաղթանակի
համար:
Ահա թե ինչու, որպես Հայ Առաքելական եկեղեցու 1700-ամյա Մայր Աթոռին
նստած անձի, մենք չենք կարող Ձեզ դիմել "Վեհապառ տեր" հորջորջմամբ:
Եւ Ձեր խղճին եւ առ Աստված ունեցած հավատի իսկությանն են թողնում սեփական
ժողովրդի նկատմամբ գործած ահավոր մեղքը քավելու ձեւի ընտրությունը:
Հակառակ դեպքում այդ մաղքը բազմապատկվելու է Հայ Առաքելական Եկեղեցու
տկարացմամբ ու հիմքերի խարխլմամբ: Եւ Ձեզ հիշելու են Վեստ Սարգսի կողքին:

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻ ԽՈՒՄԲ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐ ԵՒ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐ


--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար կարող եք այցելել
ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝

http://groups.google.com/group/verjin-huis

Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verji...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստո միջոցով ծանոթանալու համար (եթե վերը նշված կայքն էլ
արգելափակեն):

Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր լրատվության կարիք ունեն:

Շնորհակալություն Ձեր ցուցաբերած բարձր ակտիվության համար:

Reply all
Reply to author
Forward
0 new messages