ԳԱԼԱ

0 views
Skip to first unread message

Verjin Huis1

unread,
Apr 26, 2011, 10:13:37 AM4/26/11
to VERJIN HUIS

Այսօր, ապրիլի 26-ին, ժամը 16:25-ին ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը
հրապարակեց Գյումրու հին հեռուստաաշտարակի վերաբերյալ «ՉԱՊ» ՍՊԸ «ԳԱԼԱ»
հեռուստաընկերության վերաքննիչ բողոքի մասին իր որոշումը: Ինչպես եւ սպասվում
էր, ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի վճիռը թողեց անփոփոխ՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը պարտավորեցնելով
1-ամսյա ժամկետում հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել իր հեռարձակող
սարքավորումները:

Հիշեցնենք, որ այս գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը
դեռեւս 2008-ի ապրիլի 14-ին էր նույն որոշումը կայացրել: Վերաքննիչ դատարանը
մնացել էր նույն դիրքորոշմանը, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանն այնուհետ բեկանեց
Վերաքննիչ դատարանի որոշումը: Հավելենք, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը
շարունակելու է իր իրավունքի պաշտպանության համար դիմել դատական ավելի բարձր
ատյանի՝ ՀՀ վճռաբեկ դատարան, նաեւ Եվրոպական դատարան: Ի դեպ, 2008 թվականին
քննված մեկ այլ՝ հարկային ստուգումներին եւ հեռուստաընկերությանը պարտադրված
տուգանքին առնչվող գործով, «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը դեռեւս 2009 թ.
մարտի 13-ին հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«ԳԱԼԱ» հեռուստաընկերություն


--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝

http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:

Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:

Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար:

Reply all
Reply to author
Forward
0 new messages