Հայ Ազգային Կոնգրեսի ապրիլի 28-ի հանրահավաքը տեղի կունենա ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ։
Երեւանի քաղաքապետարանը հանրահավաքի տեղի մասին կազմակերպիչների լրացուցիչ
նամակի հիման վրա վերանայել է իր նախորդ՝ ապրիլի 13-ի թիվ 62 որոշումը եւ
նոր՝ թիվ 84 որոշմամբ ի գիտություն է ընդունել հանրահավաքը Ազատության
հրապարակում անցկացնելու իրազեկումը։ Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը
շնորհավորում է բոլորին։ Ազատ խոսքի, ազատության եւ անկախության ծննդավայր
խորհրդանշական հրապարակը այլեւս կծառայի նույն ազատ խոսքի տարածմանը, իրական
ազատության ձեռքբերմանը եւ Հայաստանի անկախության ամրապնդմանը։
Հիշեցնում ենք, որ Ազատության հրապարակում առաջին իրազեկված հանրահավաքը տեղի
կունա ապրիլի 28-ին, սկիզբը ժամը 18-ին։
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար: