Քաղաքացիական գիտակցության նմանատիպ դրսևորումը չէր կարող չգրգռել հայրենի
«իրավապահների» զգայուն նյարդերը:
Սույն թվականի օգոստոսի 9-ին երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում
երիտասարդները, Երևանի կենտրոնում հերթական անգամ տեսնելով իրավապահ
մարմինների ոչ օրինաչափ գործողությունները քաղաքացիների նկատմամբ, փորձել են
կանխել քաղաքացիների իրավունքների ոտնահարումը, ինչի հետևանքով ոստիկանները
բռնի ուժ են կիրառել երիտասարդ ընդդիմադիրների նկատմամբ՝ ինչպես դեպքի
վայրում, այնպես էլ՝ Ոստիկանության Կենտրոնի բաժնում:
Մենք՝ Կոնգրեսի երիտասարդ անդամներս, դատարապտելով ոստիկանների հանցավոր
գործունեությունը՝ վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ պայքարել ՀՀ
քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացու ոտնահարված իրավունքների համար՝
անկախ վերջինիս քաղաքական և այլ հայացքներից և կոչ ենք անում երիտասարդներին
ծանոթանալ սեփական իրավունքներին ու պայքարել դրանց համար:
Մենք չենք վախեցել ու չենք վախենում ո՛չ օրինազանց իրավապահների մահակներից,
ո՛չ էլ՝ բանտերից: Մեր պայքարը հանուն օրինական պետության է, մենք պայքարում
ենք հանուն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքի:
Պայքար, պայքար մինչև վերջ
ՀԱԿ երիտասարդներ
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար: