ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25 հունվարի, 2011 թ.
2007թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը, որը գտնվում է
Հայաստանի հյուսիս-արևելյան մասում, Դեբեդ գետի ավազանում, երկրաշարժերի և
սողանքների առումով խոցելի տարածքում: Հանքի շահագործման նպատակով տրամադրված
տարածքը 1,491 հեկտար է, որի 82%-ը ծածկված է լեռնային անտառներով: Հանքի
շահագործման արդյունքում կգոյանան մոտ 500 մլն. տոննա վտանգավոր նյութերի
պոչանք և 600 մլն. տոննա այլ թափոններ: Պոչանքը տեղադրվելու է Դուքանաձոր
գետի կիրճում, որը թափվում է Շնող գետը` անդրսահմանային Դեբեդ գետի վտակը:
Հաշվի առնելով, որ
հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել մի քանի հարյուր հեկտար
լեռնային անտառների կորստի, ջրային ռեսուրսների չորացման, հողերի էրոզիայի և
ամբողջական էկոհամակարգերի, այդ թվում` անհետացման եզրին գտնվող բույսերի և
կենդանիների ոչնչացման,
բնական աղետների կամ արդյունաբերական վթարների դեպքում արծաթ, ռենիում,
կապար, մկնդեղ, պղինձ, մոլիբդեն, ցինկ, ծծմբային միացություններ և այլ
քիմիական նյութեր պարունակող պոչանքները կթունավորեն Շնող գետի և դրա
վտակների կողմից ոռոգվող դաշտերը` սպառնալով սննդի անվտանգությանը և մարդկանց
առողջությանը.
հաստատելով, որ
հանքարդյունահանող ընկերության կողմից կազմված շրջակա միջավայրի վրա
ազդեցության գնահատականը մշակվել է միայն նախագծի առաջին 8 տարիների համար`
առանց հաշվի առնելու նախագծի 50 տարվա ժամանակահատվածի հետևանքները և, ինչպես
նաև արտակարգ իրավիճակները և ռիսկերը` անդրսահմանային համատեքստում,
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրամադրված
բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը նկատի չի առել շրջակա
միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության սխալ հաշվարկները և
էկոհամակարգերին հասցվող վնասների թերագնահատումը,
Թեղուտի հանքավայրի շահագործմանն առնչվող որոշումների ընդունման
գործընթացները թերացել են հասարակայնության արդյունավետ և ժամանակին
ծանուցում և մասնակցություն ապահովելու գործում` ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական
հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերին առնչվող տեղեկության մատչելիության,
որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և
արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի շրջանակներում
Հայաստանի ստանձնած պարտավորությունների համաձայն.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի ձեռնարկել ոչ մի քայլ`
բացահայտելու անդրսահմանային ռիսկերը և խորհրդակցություն սկսելու Վրաստանի
իշխանությունների ու հասարակայնության հետ` իրականացնելու ՄԱԿ-ի Եվրոպական
տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա
ազդեցության մասին» Էսպուի կոնվենցիայի շրջանակներում ստանձնած իր
պարտավորությունները,
Վրաստանի կառավարությունը չի ճանաչել անդրսահմանային ռիսկերի
հնարավորությունը և ձախողել է ոչ միայն վավերացնել ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական
հանձնաժողովի Էսպուի կոնվենցիան, այլև դրսևորել է անպատասխանատու վարքագիծ և
չի կատարել համապատասխան հարցումներ` ընթացք տալու մտահոգ հասարակայնության
կողմից հնչեցված ահազանգերին.
մտահոգվելով, որ
• երկու երկրների իշխանությունների նման անպատասխանատու մոտեցման հետևանքով
տարածաշրջանը կարող է կանգնել էկոլոգիական աղետի առջև, իսկ Հայաստանի
Հանրապետությունը` որպես աղետի աղբյուր հանդիսացող երկիր, պարտավորված կլինի
ոչ միայն վերացնել վնասները սեփական երկրի սահմաններում, այլև հատուցել
հարևան պետությունների կրած վնասները.
Մենք` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ներքոստորագրյալ հասարակական
կազմակերպություններս և անհատներս անհրաժեշտ ենք գտնում, որ
Հայաստանի Հանրապետության իշխանությունները
- կասեցնեն Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը` մինչև շրջակա միջավայրին
հասցվող վնասների վերագնահատումը,
- կազմակերպեն շրջակա միջավայրի վրա ազդեցության անկողմնակալ և համապարփակ
գնահատում` միջազգային լավագույն փորձին համապատասխան,
- սկսեն խորհրդակցություններ Վրաստանի իշխանությունների և հասարակայնության
հետ Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում հնարավոր անդրսահմանային
ազդեցության վերաբերյալ:
Վրաստանի իշխանությունները
- վավերացնեն Էսպուի կոնվենցիան,
- մասնակցեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող
խորհրդակցություններին` բացահայտելու շրջակա միջավայրի վրա հնարավոր
ազդեցությունը անդրսահմանային համատեքստում:
ՀԱՅԱՍՏԱՆ
Հ/Հ Կազմակերպության
անվանում Ներկայացուցիչ Էլեկտրոնային
փոստ
1. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ Սոնա
Այվազյան so...@transparency.am, in...@transparency.am
2. «Էկոդար» բնապահպանական ՀԿ Հրայր Սավզյան hrayrs...@ya.ru
3. «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ Ինգա Զարաֆյան in...@ecolur.org
4. «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ՀԿ Արփինե
Գալֆայան g_ar...@yahoo.com
5. «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ Մամիկոն
Ղասաբյան armb...@yahoo.com
6. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ Արթուր
Սաքունց hc...@hcav.am
asak...@hcav.am
7. «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ Լևոն Բարսեղյան le...@asparez.am
8. «Մենք պլյուս» ՀԿ Նադեժդա Հակոբյան na...@asparez.am
9. «Կրթության ասպարեզ» ՀԿ Անահիտ Մարգարյան edu...@freenet.am
10. «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ Ավետիք Իշխանյան in...@armhels.org
11. «Թռչնասերների կենտրոն» ՀԿ Սիլվա Ադամյան birdl...@rambler.ru
12. «Իկոմոս» միջազգային ՀԿ Գագիկ Սուխուդյան gsukh...@rambler.ru
13. «Բուրգ» բնապահպանական երիտասարդական ՀԿ Արման
Վերմիշյան arman_ve...@yahoo.com
14. «Շողեր միություն» ՀԿ Հասմիկ Ասլանյան sho...@mail.ru
15. «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ Լիլիկ
Սիմոնյան off...@awhhe.am
16. «Էկո-Սիս» ՀԿ Կամո Սաֆրազյան ecos...@yahoo.com
17. «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ Գրետա Գաբրիելյան eco...@yahoo.com
18. «Սրբ. Սանդուխտ տիկնանց միություն» ՀԿ Արտեմիս Լեփեջյան
a_lep...@yahoo.com
19. «Հայաստանի անտառներ» ՀԿ Նազելի Վարդանյան vna...@mail.ru
20. “Էյ Թի ՓԻ” բարեգործական հիմնադրամ (Հայաստան Ծառատունկ Ծրագիր) Արեգ
Մաղաքյան ar...@armeniatree.org
21. ENPI/FLEG ծրագիր Լյուբա Բալյան luba....@enpi-fleg.org
22. Երևանի Օրհուսի կենտրոն Սիլվա Այվազյան in...@aarhus.am
23. Ստեփանավանի Օրհուս կենտրոն Մանյա Մելիքջանյան info_st...@aarhus.am
24. Վանաձորի Օրհուսի կենտրոն Պերճ Բոջուկյան info_v...@aarhus.am
25. Ալավերդու Օրհուսի կենտրոն Անուշ Էվոյան anush...@rambler.ru
26. Թեղուտի պաշտպանության խումբ Մարիա Աղաջանյան teghu...@gmail.com
ՎՐԱՍՏԱՆ
Հ/Հ Կազմակերպության
անվանում Ներկայացուցիչ Էլեկտրոնային
փոստ
27. «CEE Bankwatch Network» ոչ կառավարական կազմակերպության Մանանա
Կոչլաձե man...@bankwatch.org
28. «Կանաչ այլընտրանք» ՀԿ Նինո Գուջարաիձե gree...@greenalt.org
29. «Վրաստանի քաղաքացիական հասարակության զարգացման ասոցիացիա»
ՀԿ Գյուլնարա Շոշիտաշվի ac...@caucasus.net
30. «Ջրային գլոբալ համագործակցություն – Վրաստան» Գեորգի
Ձամուկաշվիլի dge...@yandex.ru
31. Վրաստանի կանաչների շարժում/Երկրի բարեկամներ Նինո
Չխոբաձե in...@greens.ge, nino.ch...@greens.ge
-----------------------
STATEMENT
OF NON GOVERNMENTAL ORGANIZATIONS
following the International Conference
on the Environmental Safety of Teghut Copper-Molybdenum Mining Project
held on December 14, 2010 in Yerevan, Armenia
25 January, 2011
In November 2007, the Government of Armenia approved a project on
copper-molybdenum mining in the north-eastern region of Armenia, in the
watershed of Debed River, in the region with complex landscape prone to
earthquakes and landslides. Allocated area for mining is 1,491 hectares,
82% of which is covered with mountainous forests. Exploitation of the mine
will produce about 500 million tones of tailings of hazardous substances
and 600 million tones of various other wastes. Dumping tails will be
disposed in the gorge of Duqanadzor River, flowing to Shnogh - tributary
of transboundary Debed.
Acknowledging that
the mining project may result in the loss of several hundreds of
hectares of mountain forests, drainage of water resources, soil erosion
and destruction of entire ecosystems, including habitats of endangered
plants and animals;
in case of natural disasters or industrial accidents the dumping tails
containing silver, rhenium, lead, arsenic, copper, molybdenum, zinc,
sulfurous compounds and other chemicals will contaminate the nearby
pristine valleys of Shnogh River and its tributaries, affecting food
safety and human health;
asserting that
environmental impact assessment report prepared by the mining company
covered only the first 8 years of the project - without consideration of
consequences within 50 years of project lifetime and beyond, account of
emergency situations and risks in a transboundary context;
positive environmental expertise conclusion issued by the Ministry of
Nature Protection of Armenia failed to consider miscalculations of the
environmental impacts and underestimation of ecosystem loss;
decision-making processes related to Teghut mining fell short to ensure
effective and timely public notification and participation in accordance
with Armenia’s obligations under UNECE Aarhus Convention on Access to
Information, Public Participation in Decision-Making and Access to Justice
in Environmental Matters;
Government of Armenia did not take any step to identify tranboundary
risks and enter in consultations with the Georgian authorities and the
public in regard with its commitments under UNECE Espoo Convention on
Environmental Impact Assessment in a Transboundary Context;
Georgian Government did not recognize the transboundary risks and failed
not only to ratify the UNECE Espoo Convention, but also to demonstrate
responsible behaviour and make inquiries as a follow-up of alarms of the
public concerned.
and concerned with that
such irresponsible performance by the authorities of two countries may
result in the regional environmental catastrophe, whereas the Republic of
Armenia as a country of origin of will be obliged not only to remove
damages within the boundaries of own territory, but also to compensate for
the damage caused to the neighbouring countries;
We, the undersigned non-governmental organizations and individuals from
Armenia and Georgia urge that
the Armenian authorities
- suspend Teghut mining project until reassessment of its environmental
impacts;
- arrange for non-biased and comprehensive environmental impact assessment
in accordance with international best practice;
- commence consultations with Georgian authorities and the public on the
potential transboundary impacts of Teghut mining project.
the Georgian authorities
- ratify the Espoo Convention;
- engage in consultations with the Armenian authorities to identify likely
environmental impacts in the transboundary context.
ARMENIA
N Organization’s Name Representative E-mail
1. “Transparency International Anti-corruption Center” NGO Sona
Ayvazyan so...@transparency.am, in...@transparency.am
2. “Ecoera”environmental NGO Hrayr Savzyan hrayrs...@ya.ru
3. “Ecolur” information NGO Inga Zarafyan in...@ecolur.org
4. “Institute of Democracy and Human Rights” NGO Arpine
Galfayan g_ar...@yahoo.com
5. “Armenian Society for the Protection of Birds” NGO Mamikon
Ghasabyan armb...@yahoo.com
6. “Helsinki Citizens’ Assembly Office in Vanadzor” NGO Artur
Sakunts hc...@hcav.am
asak...@hcav.am
7. “Journalists Club “Asparez” NGO Levon Barseghyan le...@asparez.am
8. “We Plus” NGO Nadezhda Hakobyan na...@asparez.am
9. “Arena for Education” NGO Anahit Margaryan edu...@freenet.am
10. “Helsinki Committee of Armenia “ NGO Avetik Ishkhanyan
in...@armhels.org
11. “Center of Birdlovers” NGO Silva Adamyan birdl...@rambler.ru
12. “IKOMOS” international NGO Gagik Sukhudyan gsukh...@rambler.ru
13. “Burg” environmental youth NGO Arman
Vermishyan arman_ve...@yahoo.com
14. “Shogher” Union NGO Hasmik Aslanyan sho...@mail.ru
15. “Armenian Women for Health and Healthy Environment” NGO Lilik
Simonyan off...@awhhe.am
16. “Eco-Sis” NGO Kamo Safrazyan ecos...@yahoo.com
17. “Ecological Academy” NGO Greta Gabrielyan eco...@yahoo.com
18. “St. Sandukht Women’s Union” NGO Artemis Lepejyan
a_lep...@yahoo.com
19. “Armenian Forests” NGO Nazeli Vardanyan vna...@mail.ru
20. “ATP” Charitable Foundation (Armenia Tree Project Areg
Maghakyan ar...@armeniatree.org
21. ENPI/FLEG program Luba Balyan luba....@enpi-fleg.org
22. Yerevan Aarhus Center Silva Ayvazyan in...@aarhus.am
23. Stepanavan Aarhus Center Manya Melikjanyan info_st...@aarhus.am
24. Vanadzor Aarhus Center Perch Bojukyan info_v...@aarhus.am
25. Alaverdi Aarhus Center Anush Evoyan anush...@rambler.ru
26. Teghut Defense Group Maria Aghajanyan teghu...@gmail.com
GEORGIA
N Organization’s Name Representative E-mail
27. CEE Bankwatch Network Manana Kochladze man...@bankwatch.org
28. Association Green Alternative Nino Gujaraidze gree...@greenalt.org
29. Association for Civil Society Development of Georgia (ACSDG) Gulnara
Shoshitaisvili ac...@caucasus.net
30. Global Water Partnership-Georgia George
Dzamukashvili dge...@yandex.ru
31. The Greens Movement of Georgia /
Friends of the Earth Nino Chkhobadze
in...@greens.ge, nino.ch...@greens.ge
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար: