ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ

12 views
Skip to first unread message

VH

unread,
Nov 26, 2011, 3:34:40 PM11/26/11
to VERJIN HUIS
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի
hամաձայն ՝ «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել դավաճանության
կամ այլ ծանր հանցագործության համար»։
Ծանր հանցագործության սահմանադրական հասկացությունը ներառում է իշխանության
յուրացումը (Հոդված 2), ինչպես նաեւ պաշտոնավարող նախագահի կողմից
սահմանադրական լիազորությունների չարաշահումը եւ չկատարումը, որոնք հանգեցրել
են սահմանադրական կարգի խաթարմանը, իշխանությունների բաժանման և
հավասարակշռման սահմանադրական սկզբունքի խախտմանը (Հոդված 5)։
Ըստ այսմ՝ առկա են Ս. Սարգսյանի պաշտոնանկության հետեւյալ հիմքերը.
Վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը չարաշահել է պաշտոնական դիրքը՝ դիմել
ընտրակեղծիքների կազմակերպման, այլ հակաօրինական գործողությունների և այդ
կերպ կատարել իշխանության յուրացում: Մասնավորապես, Ս. Սարգսյանը
1. Խախտել է Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի պահանջը, ըստ որի` ՀՀ վարչապետը
չի կարող պաշտոնավարել` միաժամանակ լինելով նաև ՀՀ նախագահի թեկնածու՝
բացառությամբ այն դեպքի, երբ վարչապետը նաև Հանրապետության նախագահի
պաշտոնակատար է։ Ս. Սարգսյանը, նախագահի թեկնածու գրանցվելու պահից, կոպտորեն
խախտել է օրենքի այս պահանջը՝ ընտրարշավի ողջ ընթացքում օգտագործելով
պաշտոնական դիրքի առավելությունները։ Դրանով նա ոտնահարել է սահմանադրական
նորմը ընտրությունների հավասարության մասին (Հոդված 4)։
2. Չարաշահելով պաշտոնական դիրքը` օգտագործել է պետական իշխանության
լծակները, համակարգել է իր կողմից ստեղծված նախընտրական շտաբում ընդգրկված
պաշտոնյաների ադմինիստրատիվ եւ քրեա-օլիգարխիկ ռեսուրսները, կառավարության
մեջ մտնող կամ նրա վերահսկողության տակ գործող ուժային և այլ կառույցները`
նրանց միջոցով քվեարկության օրը կատարելով համատարած ու բացահայտ
բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում, լցոնումներ, հօգուտ
իրեն ձայների հավելագրումներ, ապօրինություններ ու կեղծիքներ։ Դրանով նա
խախտել է ընտրությունների ազատ լինելու մասին սահմանադրական դրույթը (Հոդված
2)։
3. Որպես վարչապետ և խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի
ղեկավար` աջակցել է ապօրինի արտակարգ դրության հայտարարմանը և վավերացմանը,
Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ բանակի ներգրավմամբ և հրազենի
օգտագործմամբ բռնի ուժի կիրառմանը, ինչի հետեւանքով եղավ առնվազն 10 զոհ և
հարյուրավոր վիրավորներ։
4. Ղեկավարել է ետընտրական շրջանում ստեղծված ապօրինի շտաբը, որը կազմակերպել
է ուժային կառույցների, օլիգարխներին ենթակա խմբերի և կրիմինալ
խմբավորումների գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ, ներառյալ
սպանությունները։
Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանը կատարել է հետեւալ ծանր
հանցագործությունները.
5. Խախտելով դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքը
(հոդված 91), խոչընդոտել է արդարադատությանը, ուղղորդել դատարաններին իր
քաղաքական հակառակորդների նկատմամբ զանգվածային բռնաճնշումների, ինչի
հետեւանքով հարյուրավոր մարդիկ հայտնվել են անազատության մեջ, հազարավոր
մարդիկ ենթարկվել են հետապնդումների, ունեզրկման, խտրական վերաբերմունքի,
տասնյակ հազարավորների նկատմամբ խախտվել են Սահմանադրության 2-րդ գլխում
ամրագրված մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները, սահմանափակվել
ազատությունները։
6. Խոչընդոտել է արդարադատությանը` մարտիմեկյան սպանությունների պարտակման
նպատակով, մասնավորապես` լուծարել միջազգային ճնշման տակ ստեղծված
Փաստահավաք խումբը` կատարված սպանությունների հանգամանքների մասին իր առաջին
զեկույցի հրապարակումից հետո։ Ծանրագույն այս հանցագործության պարտակումը
ինքնին ծանր հանցագործություն է ։
7. Չի ապահովել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն
գործունեությունը (Հոդված 49)։ Օրենսդիր իշխանությունը կորցրել է
ինքնուրույնությունը, դարձել գործադիր իշխանության կցորդը։ Նույն կերպ
ոտնահարվել է դատական իշխանության, դատարանների անկախությունը, որոնք
վերածվել են գործադիր իշխանության և բարձաստիճան իշխանավորների պատվերների ու
հրահանգների կատարման գրասենյակների։
8. Չարաշահելով վարչապետի եւ նախագահի պաշտոնները` սեփական հարստացման
նպատակով օգտագործել է պետական իշխանության լծակները, պահպանել եւ զարգացրել
է իր եւ իր մերձավոր օլիգարխների համար ապօրինի մենաշնորհների եւ հարկային ու
մաքսային արտոնությունների համակարգը:
9. Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում դրսեւորել է
հանցավոր անգործություն, ինչի հետեւանքով խաղաղ պայմաններում միայն
կանոնադրական փոխհարաբերությունների խախտումների պատճառով սպանվել եւ զոհվել
են հարյուրավոր զինծառայողներ, վատթարացել է բանակի բարոյահոգեբանական
վիճակը` վնաս հասցնելով ազգային անվտանգությանը:
2008թ. ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության յուրացման և հետագա
տարիներին կատարված նորանոր հանցանքների հետեւանքով երկիրը մղվել է
քայքայման, պետականության վտանգման սահմանագիծ։ Ահագնացող արտագաղթը սպառնում
է հանրապետությունում անդարձելի ժողովրդագրական փոփոխությունների, սեփական
երկրում հայ ժողովրդի ազգային գոյության ապահովմանը։ Եւ դրա կանխման միակ ձևը
Սերժ Սարգսյանի անհապաղ հեռացումն է իշխանությունից։

ԸՆԴՈՒՆՎԵԼ Է ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ` 2011Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ


--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝

http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:

Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
այս լրատվության կարիքն ունեն:

Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար:
Reply all
Reply to author
Forward
0 new messages