Արգելել են վանկարկել «Լեւոն, նախագահ»

1 view
Skip to first unread message

Verjin Huis1

unread,
May 23, 2011, 10:24:32 AM5/23/11
to VERJIN HUIS
Արգելել են վանկարկել «Լեւոն, նախագահ»
17:36 | ԱՅՍՕՐ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 31-ի Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպվելիք հանրահավաքից առաջ այսօր
երիտասարդները Աջափնյակ վարչական շրջանում իրազեկման ակցիա անցկացրին եւ
քաղաքացիներին թերթոններ բաժանեցին:

«Ընտրություններ հիմա», «Պատժել մարտի 1-ի ոճրագործներին», «Պայքարիր հանուն
քո ապագայի» պաստառներով եւ եռագույն դրոշներով իրազեկման ակցիայի
մասնակիցները եղան Աջափնյակի մարդաշատ վայրերում եւ բարձախոսով տեղեկացրին
հանրահավաքի օրվա եւ ժամի մասին:

Իրազեկման ընթացքում մի միջադեպ է գրանցվել:

Ինչպես «Ա1+»-ին պատմեց ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանը, փոքր վիճաբանություն
է տեղի ունեցել Հանրապետական կուսակցության շտաբի մոտ:
Ըստ նրա`երիտասարդ ակտիվիստներին արգելել են վանկարկել «Լեւոն, նախագահ» եւ
տեղեկացնել հանրահավաքի մասին:

Նշենք, որ մայիսի 31-ին ժամը 19.00-ին Ազատության հրապարակում տեղի է
ունենալու ՀԱԿ հանրահավաքը, որտեղ ելույթ է ունենալու ՀՀ առաջին նախագահ
Լեւոն Տեր- Պետրոսյանը:

Ըստ հանրահավաքի կազմակերպիչների` նախատեսվում են նաեւ «Հայկական ժամանակ»
օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Սասուն
Միքայելյանի ելույթները: Նրանք երկուսն էլ անազատության մեջ են:

--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝

http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:

Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:

Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար:

Reply all
Reply to author
Forward
0 new messages