ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն
Զուրաբյանը հանդիպել է Եվրոխորհրդարանի փորձագետների և պատգամավորների
օգնականների պատվիրակության հետ` որոնք Հայաստանում են Հայաստանի եվրոպական
բարեկամներ (European Friends of Armenia) կազմակերպության աջակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և
ստեղծված ճգնաժամից դուրս գալու հնարավոր ելքերը: Անդրադարձ է եղել նաև
Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի առանցքային հարցերին: Լևոն
Զուրաբյանը ներկայացրել է Կոնգրեսի դիրքորոշումները Եվրոմիության հետ
համագործակցության, հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային
Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման գործընթացի
վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի
ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար: