բռնություն են կիրառել զինծառայողների ծնողների նկատմամբ

10 views
Skip to first unread message

Verjin Huis1

unread,
Oct 27, 2011, 2:40:12 PM10/27/11
to VERJIN HUIS
ՀԱՂՈՐԴՈՒՄ

2011թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ կառավարության շենքի մոտ պետք է տեղի ունենար
Հայաստանի զինված ուժերում մահացած զինծառայողների ծնողների և “Բանակն
իրականում” նախաձեռնող խմբի հերթական ակցիան` զինծառայողների
սպանությունները բացահայտելու և գործերի քննությունը պատշաճ կերպով
վարելու պահանջով: Ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի ակցիան կայանա
նախատեսված վայրում և բռնություն են կիրառել զինծառայողների ծնողների
նկատմամբ` հրմշտելով նրանց և խոչընդոտելով խաղաղ հավաքի անցկացումը:
Ակցիայի մասնակիցներն արձագանքել են` արտահայտելով իրենց վերաբերմունքը
ոստիկանների բռնությունների նկատմամբ:

Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով ցուցարարներից մեկի` “Բանակն իրականում”
քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանի նկատմամբ, նրան
տեղափոխել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական
բաժին:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի մոտ, որտեղ
հավաքվել են մի խումբ քաղաքացիներ` պահանջելու ազատել Լալա Ասլիկյանին,
կրկին տեղի է ունեցել միջադեպ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության
կենտրոնական բաժնի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը փորձ է արել
մեքենայով վրաերթ կատարել ցուցարարների ուղղությամբ և հարվածել ԱԺ
պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:

Արդեն կես ժամից ավել է Լալա Ասլիկյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը կանգնած
է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի մուտքի
մոտ և նրան թույլ չեն տալիս մուտք գործել ոստիկանության բաժին: Մոտ 20
ոստիկան կանգնած են ոստիկանության բաժնի մուտքի մոտ, իսկ 30-ը ավելի
հեռու` խոչընդոտելով ցուցարարներին մոտենալ ոստիականության բաժնի շենքին:

--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝

http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:

Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:

Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար:

Reply all
Reply to author
Forward
0 new messages