Մեկուսարանում գտնվելիս տեղեկացանք, որ բազմաթիվ հասարակական
կազմակերպություններ դատապարտել են ոստիկանության կողմից մեր նկատմամբ
իրականացրած բռնություններն ու զորակցություն հայտնել մեզ:
Բացառություն կազմեց «Սարդարապատ» խումբը, ով թեև «սատար կանգնեց» մեզ`
Կոնգրեսի ակտիվիստներիս, բայց չխորշեց այն համեմել Կոնգրեսի հասցեին արված
անպարկեշտ հայտարարություններով: Այսինքն, ձևականորեն զորակցություն
հայտնելով մեզ, Սեֆիլյանն ու իր շրջապատը, փորձեցին հերթական անգամ շահարկել
մեր անունը և սեպ խրել Կոնգրեսի երիտասարդական թևի ու նրա ղեկավար
կառույցների միջև։ Այս առիթով մենք ուզում ենք նշել հետևյալը. վախկոտ ու
ստրկամիտ են նրանք, ովքեր քաջության մասին հիշում են միայն հարցազրույցներում
և հայտարարություններում ու պատահական չէ, որ նման մարդկանց շուրջ
հավաքվածների թիվը չի անցնում մեկ տասնյակը, ինչն ասվածի լավագույն ապացույցն
է: Նախկին փորձը ցույց է տվել, որ որևէ լարված պահի ոչ Ժիրայր Սեֆիլյանին, ոչ
էլ նրա «հեղափոխական» ընկերներին ոչ-ոք չի տեսնում դեպքի վայրում,
ոստիկանատների մոտ, դատարանների դիմաց և ոչ էլ մի իրավիճակում, որտեղ
բռնության ենթարկվելու փոքր-ինչ վտանգ կա: Բայց մի բանում նրանք հետևողական
են. Միշտ ամենալարված քաղաքական պահերին, լինի դա հանրահավաքների նախօրեին
կամ նման միջադեպերի ժամանակ Կոնգրեսին հարված հասցնել թիկունքից:
Մենք, որպես Հայ Ազգային Կոնգրեսի մեծ թիմի անդամ, հաստատակամ ենք
շարունակելու մեր պայքարը երկրում տեղի ունեցող բոլոր տեսակի
ապօրինությունների դեմ, իսկ նրանք ովքեր իրական գործի փոխարեն ընտրում են
անբարո ճամարտակությունների և հեռուներից փիլիսոփայելու ճանապարհը, այլ բան
չեն անում, քան աջակցություն ցույց տալիս ներկա վարչախմբին:
Սարգիս Գևորգյան
Տիգրան Առաքելյան
Արտակ Կարապետյան
Սահակ Մուրադյան
Դավիթ Քիրամիջյան
Արեգ Գևորգյան
Վահագն Գևորգյան
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար: