Երեկ ուշ երեկոյան Հայ Ազգային Կոնգրեսի օգոստոսի 2-ին կայանալիք հանրահավաքի
իրազեկման ընթացքում ՀԱԿ-ի վեց ակտիվիստների վրա են հարձակվել 6-7 անհայտ
անձինք, որոնց մի մասը եղել է քաղաքացիական հագուստով, մյուս մասը`
ոստիկանական համազգեստով: Նրանք առանց ներկայանալու և որևէ պահանջ
ներկայացնելու սկսել են հարվածել երիտասարդներին: Epress.am-ի հետ զրույցում
այս մասին պատմել է Կոնգրեսի ակտիվիստ Արեգ Գևորգյանը, ով եղել է հարձակման
ենթարկվածների թվում:
«Կինո «Նաիրիի» դիմաց թռուցիկներ փակցնելու ընթացքում մեզ մոտեցան և սկսեցին
հայհոյել ու հարվածել: Մեզնից մի քանիսի վրա կան բռնության հետքեր:
Պատրաստվում ենք դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի համազգեստավոր
հանցագործները պատժի ենթարկվեն: Այժմ պատրաստում ենք հաղորդագրություն
հանցագործության մասին, որպեսզի ուղարկենք ՀՀ դատախազություն», – ասել է
Գևորգյանը:
Նշենք, որ Կոնգրեսի երիտասարդները օգոստոսի 2-ին կայանալիք հանրահավաքի
իրազեկումը Երևանում սկսել են հուլիսի 26-ից: Երեկ իրազեկմանը մասնակցել է
նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ
Փաշինյանը:
ՀԱԿ ներկայացուցիչները այցելել են Երևանի տարբեր համայնքների բակեր, որտեղ
Փաշինյանը զրուցել է քաղաքացիների հետ, իսկ երիտասարդները բարձրախոսով
իրազեկել են հանրահավաքի մասին:
http://www.epress.am/2011/07/28/հակ-ի-ակտիվիստների-վրա-հարձակվել-են-ոս.html
--
Բոլոր նորություններին միանգամից ծանոթանալու համար
կարող եք այցելել ՎԵՐՋԻՆ ՀՈՒՅՍ Խմբի կայքը՝
http://groups.google.com/group/verjin-huis
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ուղարկել դատարկ նամակ
verjin...@gmail.com հասցեին եւ գրանցվել՝ հետագա նորություններին
էլեկտրոնային փոստի միջոցով ծանոթանալու համար:
Խնդրում ենք այս նամակը փոխանցել նրանց, ովքեր
լրատվության կարիք ունեն:
Շնորհակալություն Ձեր ցուցաբերած ակտիվության համար: