Օդա Մայրիկիս

0 views
Skip to first unread message

ferdinand100

unread,
Jun 26, 2012, 2:08:35 AM6/26/12
to Rut...@googlegroups.com
Երկունքի արվեստը, մայր,
ախորժում է տանջանք.
ներիր կնճիռներիդ սարդոստիկի համար:
Մարդիկ ուղեգրով հաճույքներ են փնտրում,
շուքով անցկացնելու ջահել օրերն իրենց.
կյանդ անցավ, մայր իմ, միայն օրօրներով
և չունեցար նույնիսկ այրապատկան ժամեր.
ներիր ասեմ հո?րս կողոպուտիս համար
նռան հոմանիշվող ստինքներիդ, որոնք
խաղիկները թողած դարձան կաթնապարկեր:
Հապա հեքիաթներդ. 
մերկ մանկություն զուգող զգեստներն այդ պես-պես
կարում էիր, մայր իմ, և մենք հագնում էինք,
մտնում մացառուտը անմիխիթար կյանքի,
որ այն կարկատեիր ասեղներով… սրտի:
Եվ թող ների, մայր իմ, քո կարևեր սիրտը:
Ու տաճարնե~ր հանկարծ. 
որպես լինելության սրբազնագույն ձևեր,
ահեղորեն մաշված ու խնկաբույր սակայն,
և քեզ դասեմ, մայր իմ, տաճարների շարքը
ու մրմնջամ` ներիր, 
որ աշխարհում այս շեն,
ուր կա մատուցումի հարյուրհազար անուն-
երգն այս ընծադ եղավ…
  
Reply all
Reply to author
Forward
0 new messages