շինության քանքար, ավերի հանճար.
շանթ ու կայծակներին դիմակայող ժայռեր-
որ սուրճ եփելիս դառնում եք անճար:
Այրը առյուծ է առանց բաշի:
Սա էլ` իմ կողմից- չունի և պոչ:
Բայց կմռնչա ահեղագոչ,
թե մի օր մնա առանց ճաշի:
Ես սա ասում եմ նրանց մասին,
ովքեր ընտանիք գիտեն պահել.
դե, իսկ այրերի անճար դասին
մնում է կնոջ <<հաֆ>> -ից` վայել:
Այրերը /Կոչենք սա ասեկոսեներ/
ավելի են հակված դեպի սուտը:
Դե ինչ, որսորդներ են ու ձկնորսներ.
<<Տեսնեմ փոկ է կթում ջրադյութը>>:
Այո, և այրերն են կանանց հանգույն
հիշեցնում տարբեր կենդանիներ.
երեկ մեկին տեսա` հինգ-վեցնագույն…
Չէ’ –կարծեմ յոթնագույն քամելիոն էր:
Տղամարդիկ կան- իսկը` ռնգեղջույր,
ահ չեն ընբռնում` թեկուզ` մի հույլ չարք:
Մարտում կսփռեն ռումբային սարսափ:
Սրանք են բերում հայրենիքին փառք:
Կարծիք չունեցող այրն անձուկ
շերեփուկ է հիշեցնում:
Սա ասեմ- իբրև հիշեցում.
չգիտես այն գորտ կդառնա, թե` ձուկ:
Այրե’րն են շատ, թե’ կանայք:
Հավասար են: Սա` դե- յուրե:
Իսկ` դե- ֆակտո` ըստ գեյերի-
գերակշռում են կանայք:
Մի գեյ պարծանքով եղծվեծ.
- Մարդկությունը որքան էլ ջանա-
աշխարհը Ադամով սկսվեց-
Եվայով կվերջանա:
Տղամարդու կերպ կա, որը նապաստակի
հացը կտրել-հոգու սննդին է անցել:
Ըստ այդ գենակետի- իր մեծ ազգուտակի
զարմը առյուծների բաշեր է ունեցել:
Տղամարդ կա, բութ է, ինչպես դինգի եզը,
ում գլուխը, կարծեմ, մեխ չի ըմբռնում:
Թող քանքարը մտքով գտնի իր << ես>>-ը,
սա իր ճակատով է <<Ես>> ատեր դառնում:
Պագշոտ այրը կանանց գլխին պատուհաս է.
աչքերում` ագահ փայլ, կկանգնի փոխոցում…
Մսագործի դռան շունն է այդպես գցում
աչքը փափուկ մսին, որն ավա~ղ անհաս է:
Կան կանանց փեշի կպչուկ լավելասներ,
որոնց բարդույթն այն է, որ բարդույթներ չունեն:
Սրանք կնոջ թուքը քրքիջով կընդունեն
և կասեն, - Մի այտս դեռ չոր-չոր է, իմ սեր:
Այրը մարդկության նավի ղեկորդն է,
կինը այդ նավի կոկ- խոհարարը:
Եվ մեր գոյության այս մեծ ռեկորդը
չէր լինի, եթե լափ լիներ կերը:
Կինը սիրում է ականջով:
Դե իսկ տղամարդու սրտին
կհասնես ստամոքսի միջոցով:
Չէ’ – զուր ենք տեղ տվել վարդին:
Անշուշտ տղամարդն է տան գլուխը:
Կինը` ի’նչ` օջա~խ, ծու~խ… Չեմ մնանրամասնում:
Բայց արի ու տես, որ այդ անտեր ծուխը
ոտքիդ շուլալվելով է գլխիդ հասնում:
Տղամարդու տիպ կա, որը թքած ունի
գեղեցկության վրա, արժեքների…
Վառելափա’յտ է պետք- նա ծխնուց կհանի
եկեղեցու դուռը չորրորդ դարի:
Կինը – դե հմայքի, տեսքի հարցեր կան,
անտանելի է, երբ այրն է բամբասկոտ:
Բարձրավոլտ հոսանքի գվվան այդ սրիկան`
Վոլտին. <<Հերցը ծույլ է, Ամպերը` լակոտ>>:
Այր կա, որ բնույթով շատ է անկայուն.
Մեկ մեխին է խփում, մեկ` պայտին:
Եվ նրա խոստումը այնքան է մնայուն,
Որքան ամպը երկնքի կապույտին:
Ահա` շաղակրատ այրերի դասը.
Լեզվով լեռներ հարթող, հերկող ծովեր:
Զգույշ` քեզ ռաստ չգա այդ օրհասը.
ունքերդ կդառնա խլահավեր:
Այրերի բարձրաԵս այս տեսակը կա,
որը երբ քայլում է –մե~ծ պատիվ է հողին:
Եվ սա նայում է մեր մարդկության խեղճ ցեղին,
ինչպես` իր հարեմին ծովացուլը հսկա: