Ֆրանսուա Վիյոն

0 views
Skip to first unread message

ferdinand100

unread,
Aug 17, 2011, 10:22:48 AM8/17/11
to ՌՈՒԹ-RUT
Նա կանխեց հետագա բոլոր դարերի հումորի նրբանալու նպաստավորությունը:
Ռութ
"Բալլադների արքա և գող": Այդպես է բնութագրել մոդեռնիզմի ջատագով Էզրա
Փաունդը 15-դր. Ֆրանսիական հանճարեղ բանաստեղծ /1431-1463’թթ./ Ֆրանսուա
Վիյոնին, ով, ավաղ, հայ իրականությանը շատ քիչ է հայտնի: Այնինչ ռուս
թարգմանիչների մի ամբողջ աստղաբույլ է նրա գործերի վրա աշխատել: Ես դա
փորձում եմ անել միայնակ: Եվ եթե իմ աշխատանքը խոտան լինի նույնիսկ /ես
այն թարգմանում եմ ռուսերենից/ -այն կարդարացվի- չեղած տեղը և կայծոռիկն
է լույսի աղբյուր: Ես ի սրտե ուրախ կլինեի, որ նոր սերունդը իր նոր
թարգմանություններով ի դերև հաներ իմ այս այդքան չարչարանքը: Բայց`
առայժմ…

Նախացուցում
1

Հիսունվեց թիվն է փակում գիրկ.
Ես` Վիյոնս` աշկերտս խակ,
Վճռեցի, թե կա Աստծուց ձիրք-
Բանիր հանց եզ, տքնիր անհագ
Վեգեցիաի ասածի պես,
Թե չէ այրուքը դառնատաք
Զույր հույսերի կտանջի քեզ...

2

Սորբ ծննդին այս, երբ սոված

Գայլը հողմով է կշտանում,

Ծածկափեղկերն են պինդ գոցված,

Եվ չորս դին մահն է դարանում,

Աչքս` օջախի անհունում,

Ցածկոտ վճռեցի անհապաղ

Քանդել սիրո բանտն, ուր հնում

Ինձ տանջեց կնոջ սիրտը պաղ:

3

Սա վճռեցի այն պատճատով,

Որ թեև մեր միջով կատու

Չէր անցել, սակայն նա խռով,

Առ ինձ լցված ոխով հատու,

Մահս է փնտրում, ինչպես ջադու,

Չար վհուկը մղձավանջի:

Թող մեր Տերը խրատատու

Կես սաստով էլ նրան տանջի:

4

Իսկ ինձ հանց պարգև թվացին

Նրա ժպիտը, հայացքը:

Բոցն էր հուրհրում սիրածին,

Օ~, ինչ քացր է իմ հիացքը:

Եվ սակայն այդ սեգ սլացքը-

Ճերմակ ձիունն էր շքերթի:

Ո’չ- փոխեմ կյանքիս ընթացքը.

Թող սիրտս այլ ուղի հարթի:

5

Նա, ում հայացքն էր ինձ գերում,

Այսօր անգութ է իմ հանդեպ`

Նա իր հետ իմ մահն է բերում,

Ու մեղավոր չեմ ես ի դեպ:

Ելքը փախչելն է և` հապճեպ,

Քանզի փոխանակ կյանք տալու,

Կյանքիս թելն է կտրում անդեպ`

Խնդրանքիս առանց անսալու:

6

Փախչեմ դավերից քո նյութած,

Կյանքս աչքիցդ դուրս լոսեմ.

Անժուր եմ մեկնում, բարով կաց,

Եվ քանզի չէս ուզում կիսեմ

Քեզ հետ այս կյանքը տված մեզ.

Պանդխտելու եմ մեկնում, դե’հ,

Սիրողների մեջ ես` սուրբ հեզ,

Սիրվածների` թափառ նժդեհ:

Կտակ


1

Կյանքիս երեսուն ամյակին

Պախարակումն իջավ վրաս,

Թեև չեմ մատնել ոչ մեկին,

Ոչ հանճար եմ, ոչ էլ տհաս,

Սակայն ձեռքից ամենահաս

<<սուրբ>> Տիբո դե Օսսինյոի

Վրաս իջավ ահեղ օրհաս

Եվ քիչ մնաց վերջանայի:

2

Նա ինձ կանոնիկոս, սինյոր չէ,

Եվ ես նրա ստրուկը չեմ

Ու չեմ հասկանում թե ինչու’

Նրա հանդեպ հարգանք տածեմ:

Ինչու’ պետք է բանտում հեծեմ

Նրա-սնունդս` ջուր, չոր հաց.

Թող` ինչպես որ ես եմ կոծում

Նա էլ ողբա աչքերը` թաց:

3

Կարելի է, որ մեկն ասի,

Թե ես անեծք եմ ժայթքում:

Պատասխանեմ- թող սա լսի.

Նրան անեծք չեմ առաքում,

Այլ փոխադարձ ոխի հերքում.

Թող դրախտի Տերը մեր սուրբ,

/Ինչ որ սա է գլխիս սարքում/,

Նրա հետ վարվիր նույնքան նուրբ...

4

Եպիսկոպոսը իմ հանդեպ,

Չեմ ուռճացնում, եղավ դաժան,

Եվ չէր լինի նույն խաղն անդեպ,

Եթե և նա չառներ բաժին:

Անսալով հավատի ուժին-

Ներիր թշնամուդ- ես` անտեր,

Սպասուն եմ Տիրոջ տույժին.

Դու եղիրը մեզ դատողը, Տեր:

5

Ես եպիսկոպոսի համար

Լցված եմ եռքով Կոտարի

Եվ սակայն գտնում եմ հարմար

Աղոթել առանց գրքերի,

Ինչպես դուստրերը Պիկարի:

Իսկ եթե կուզի իմանալ-

Ոնց է դա արվում- այս տարի

Կարող է Դուէ, Լիլ գնալ:

6

Իսկ եթե գիտնալ ցանկանա

Ինչի մասին եմ աղոթում,

Թող սաղմոսագիրքը բանա.

Գոհություն եմ նրան մաղթում:

Երբ որ ես Սուրբ գիրքն եմ թերթում,

/Ոչ թե սեկե, այլ պարզ, անդեմ/,

Յոթերորդ սաղմոսն եմ կարդում

Ուր սա է`<<Deus laudem>>:

Բալլադ հին օրերի Կանանց մասին
Հուշե’ք, ո’ր ափերում Ֆլորաին գտնեմ:

Տաիսին` Հռոմը շլացնող իր շուքով,

Ում քույր Ալկվիադան հրաշք էր անհատնում:

Հապա ու’ր է Էխոն, ում ձայնը քնքշանքով

Ծաղկունքին էր փարվում և լցված բուրմունքով

Հպվում դուժ ժայռերին, մտնում գետահուներ

Եվ ջրի հետ իջնում խինդով ու մորմոքով.

Ասացե’ք, որտե’ղ եք, հին օրերի ձյուներ:

Ու’ր է Էլոիզան` ձիրքի այդ տիպարը,

Որը սակայն դարձավ առիթ անպատվության-

Ում պատճառով մալվեց Պյեռ Աբելյարը

Ու սև կնգուղ հագած տրվեց միանձնության:

Ու’ր է դշխոն` ոխի ու սև գործի ատյան,

Սենը նետած պարկում ում Ժան Բուրիդանն էր

Իջնում ջրի հատակ ողջ-ողջ հագած պատան:

Ասացեք, որտե’ղ եք հին օրերի ձյուներ:

Որտե’ղ է Բլանշը շուշաններից ճերմակ,

Իսկ Բերտա’ն, որն ուներ մակդիրն այս`<<Մեծաոտ>>:

Ու’ր են Արեմբուրը, Ալլիսան հուր- կրակ,

Կույսը` Ժաննան ու’ր է- բրետները մաղձոտ

Ում խարույկ հանեցին Ռուանում արյունոտ,

Եվ նրա ոտքի մոտ ժողովրդի ծովն էր:

Սուրբ Աստվածածին, ու’ր են, ու’ր եք, ու’մ մոտ.

Ասացեք, որտե’ղ եք հին օրերի ձյուներ:

Պետք չէ, արքայազն,տանջվել նրանց համար.

Չորացած ծառերը չեն տալիս պտուղներ

Եվ թող քեզ չհուզի այս հարցմունքը համառ.

Ասացեք, որտեղ եք, հին օրերի ձյուներ:

Reply all
Reply to author
Forward
0 new messages