Targmanutyunner

7 views
Skip to first unread message

ferdinand100

unread,
Mar 5, 2015, 5:45:31 AM3/5/15
to Rut...@googlegroups.com

Մ. Տանին

 “Լեսոպովալ”

Թավ ու մութ տայգա-լուղարկում ամբողջ թափով,

Ծառերն են հատվում-տապալվում շփոց-ծափով:

Նոր եկած մի տղա, դեմքին` մահվան հոդված,

Երևում է նրան փրկել էր Տեր Աստված:

 

Եվ ահա էստեղ էր իր “ոսկե տասնհինգով”,

Լցոնում էր այն հևոցով ու քրտինքով:

Տեսնելով ոնց է օրերը խազում-

Ես նրան, -Տղաս, ինչու’ ես վռազում:

Իսկ նա` նիհար-միհար, աչքերը` լազուր,

-Տեսե’լ ես Չիկագոն: Չե’ս տեսել` իզուր:

 

Երբ որ նորմա չկա, եղանակ չի անում,

Ամեն մարդ խելքին փչածն է վերցնում-դնում,

Մեկը` կեր, մեկը` խում, իսկ սա` իր համար.

Չես ջոկում ինչ մարդ է-խելոք է` հիմա’ր:

Կմեխվի տեղում-աշխարհ շուռ գա` ոչ մի քայլ,

Հայացքն ամպերին, աչքերում խելագար փայլ:

Կեռիկը պստաց, գերանները փախան.

-Հեյ, թռիր, -գոռում եմ, -հիմար ոտնակոխան:

Իսկ նա` նիհար-միհար, աչքերը լազուր,

-Տեսե’լ ես Չիկագոն: Չե’ս տեսել` իզուր:

 

Բարաքում պառկած ենք, փորձում եմ նրան հարցնել

Ընտանիքից, տանից… Սկսում է լուռ լացել:

Ասում եմ, -շատ լավ, լռիր, մի պատմիր, աղբերս,

Ուզու’մ ես մի հասցե տամ, նամակ կգրես:

Հրաշալի կին է, անունն է Ռայա,

Ավագ խոհարար է, թող դառնա քո փայը:

Կգրես-կսիրի, ազատվես-կնդունի,

Կապրես աղավարի, գրողը տանի:

Իսկ նա, այդ թշվառը, իրենն է ասում.

Չես տեսել Չիկագոն-ոնց եմ ափսոսում:

 

Տեսա նա չի ապրի, չի դիմանա մինչև ձյունը,

Ասում եմ, -Փախչենք, տղաս, եկ թողնենք այս բույնը:

Տեսա` չէ-նրան դժվար թե համոզես,

Ձեռքերս լվացի` ապրիր ոնց կուզես:

Իսկ այսօր ասացին, որ նա ճզմվել է:

 

…………

Մ. Տանին

 “Լեսոպովալ”

Բանտից նոր ազատվածը հեռվից է աչքի զարնում.

Տես, նա սուրճ է խմում Կազանյան կայարանում:

Երևում է նրան ինչ որ բան կա վախեցնող.

Նա առանց հսկիչի դեռ քայլ չի կարող:

Կրկներգ

                            Բոլորիս է դիպչել բախտի նույն հարվածը.

                            Զրոյից է սկսում բանտից նոր ազատվածը:

Բանտից նոր ազտվածը սովոր չէ նոր հանդերձի.

Անվտանգ է, ինչպես ֆուգասը առանց խանձի:

Իրավունք չի ճոճի, չի դառնա կռվի պատճառ,

Իսկ պոռնիկի համար նա չունի փոքրիկ վճար:

Կրկներգ

                            Բոլորիս է դիպչել բախտի նույն հարվածը.

                            Զրոյից է սկսում բանտից նոր ազատվածը:

Բանտից նոր ազտվածը չի բզում, չի բզբզում,

Նա ռիսկի չի դիմում, նա հետ դառնալ չի ուզում:

Ողջ եղիր, մեր տղա, դա մենք ենք, գցում տանում:

Իսկ նա սուրճ է խմում Կազանյան կայարանում:

Կրկներգ

                            Բոլորիս է դիպչել բախտի նույն հարվածը.

                            Զրոյից է սկսում բանտից նոր ազատվածը:

 

Ի. Կուցին

Սենտիմենտալ ռոմանս

1

Կամ սատանան ինձ դրդեց, կամ տվեց իմ անունը,

Բայց ես իրոք` պատհմամբ սողոսկեցի այդ տունը:

Բաց եմ անում, ներս մտնում, փակում դուռն ու փականքը.

Չըրխք` և երկփողանին շաշափեց իմ թիկունքը:

2

Քարացա –ոչ դես, ոչ դեն–ինչպես ցցի հանվածը,

Իսկ հետևից, -“Չշարժվես, հրացանը լցված է”.

Շուռ եմ գալիս –Օ~ Աստված –նշան բռնողը կին է.

Նրանցից, որոնք գիտեն իրենց տրված թանկ գինը:

3

Ես գլխարկս հանեցի և, -Ներեցեք ինձ, տիկին,

Սխալ է իմ այս այցը –պետք է սրբեի մեկին,

Որը բազայի պետ է և միլիոններ է դիզում,

Իսկ փողերը այդ շունը պահում է ունիտազում:

4

Նա օրենքից ահ չունի, և ահա ես վճռեցի

Ինքս նրան թափ տալ –բայց հասցեները խառնեցի…

Իսկ` նա, -Ինչպիսի~ սյուժե, ինչպե~ս է դա ինձ հուզում,

Իսկ դու պատահմամբ տանել “ունիտազս” չես ուզում….

5

Ես ժպտացի, -Տիկին, ինձ թինթոնի տեղ մի’ք դնի.

Ու` ոտ-ոտ դեպի դուռը. “զենքը լցված չլինի”…

Ասում եմ, -Ո’չ, իմ խիղճը դեռ սատանան չի գնել,

Որ միայնակ կնոջը կարողանամ թալանել:

6

Ես նրանցից եմ տանում, ովքեր միլիոն են բերում,

Իսկ նա, -Տեսեք այս լկտուն-ի’նչ է, ես հա’ց եմ մուրում.

Նայիր` ոսկյա զարդերս, սամույրե թանկ մուշտակս…

Մտածում եմ. <<Չէ-կարծես կուտը կերավ թռչնակս>>…

7

Միտք եմ անում. <<Ոնց պոկվեմ>>, հազար ձև եմ մտմտում:

Իսկ նա իր նուրբ մատներով բանալին է պտտում:

Կռահում է, -Ու~ր, ընկեր-դրսում մութ է, դու` սոված…

Ես ասում եմ, -Պատշաճ չէ ուտել հացը ձեր տված:

8

-Ա~խ, այս ինչ գող լույս ընկավ-ամոթխած ու նրբակիրթ:

Ձեր ձեռքերը լվացեք-մի դրդեք ինձ լինել բիրտ:

Ես սիրտ չարեցի մերժել. <<Կին է` գլխում հազար բոց>>.

Եվ ձեռքերս վեր տնկած, ներս եմ մտնում խոհանոց:

9

Թեյ խմեցի, վեր կացա: Մտածում եմ` շուտ փախչեմ:

Իսկ` նա. <<Մնա, այլապես միլիցիոներ կկանչեմ>>:

Ես գոռացի. –Դե կանչիր, ստացիր թեյիդ վարձը,

Կամ թինկունքիս կրակիր, իբրև փախուստի փորձ է:

10

Իսկ նա,- Ա~խ դու սրիկա-ափսոս զենքս լցված չէ:

Ու հեկեկաց այնպես, որ ոչ մի գրքում գրված չէ:

Ես` դեպի դուռը, սակայն բան կատարվեց սրտիս հետ:

Նա էլ,- Գնա’, գնա’ և թող Տերը լինի քեզ հետ:

11

Իսկ ինքը լաց է լինում ու մատներն է կոտրատում:

-Ոչ խիղճ ունես. ոչ Աստված. օ~ ինչպես եմ քեզ ատում.

Գնա –թող, որ իմ սրտում մնան ծակող սուր փշեր…

Եվ ես նրան խղճացի ու մնացի ողջ գիշեր:

 

Ռոզանով, Սևերնիյ

Երգ նոր ազատվածի մասին

Ինչ ֆլան, ինչ ֆստան, վերջ` ազատվեցի:

Գնեցի տոմս մինչ իմ “Մեծ Խոփ” կոլխոզը:

Գաղութի կյանքը թող իր արմունկը խածի:

Ինձ են սպասում` կիթը, խոփը, խոզը:

 

Գրի , ընկեր պետ –պատասխանեմ` ոնց որ կա.

Մինչ քաղմաս գալիս էի լուռ ու անձայն:

Ինձ գողականում էլ արիշ-վերիշ չկա.

Վերադարձրեք տեղեկանքն իմ ազատման:

 

Ջկու’մ ես, պետ ջան, ինձ համար ման էի գալիս,

Կանանց, աղջիկներին շոռում, պոնչիկ էի ուտում:

Բայց մի համալ` մատով` սրտգտալիս`

Փողերդ: Հիմա ցերեկով են դիվոտում:

 

Տակն ու վրա եղավ ինչ կար-չկար իմ ներսում:

Սակայն չիջա ես նրա զույգ կոտոշներին:

“Տես ինչեր են հիմա կատարվում դրսում.

Չէ դեռ շուտ էր ձեռքս տանել դանակին”:

 

Կողորմեի ես նրան այդ գռոշները,

Բայց զանգից – զանգ նստել եմ ես “հոպի” համար:

Եվ ես նրան, -Կոլեգա, իմ փողերը

Վախենում են քո պզուկոտ դեմքից հիմար:

 

Ես` մեր կառքով, -Ինձանից ձեռք քաշիր, թուլես,

Եվ ուշադիր ականջ դիր իմ խորհրդին.

Տասը ռուբլու տեղ-տասը տարի կշուլալես,

Դե իսկ բերդում` ձեռքդ կտան քո մորթին:

 

Աստված քեզ կյանք տա, պետ, եթե սուտ եմ ասում.

 

 

Ռոզենբաում

Նարա-իմ նանարը, գողի հետ է գործում:

Տուր ինձ, Արման, ֆինկան-խակ ես այդ գործում:

Ես ուզում եմ ջկել թե ինչ պտուղ է նա.

Թող որ թելը կծկի-մենթ է, թող գնա. ես գիտեմ:

 

Բեղիկը լոթու է, ձեռքերը փափլիկ,

Գորշ գալիֆեով է հարիֆն այդ շոպլիկ:

Նա հաստատ օպեր է-Նար, մեզ կուտ մի տուր-

Խուզարկության հոտն է բռնել դուռ, կտուր. Ես գիտեմ:

 

Ինչու ես, այ վարակ, պոչ բերել մեզ մոտ,

Լավ է թույն խմեիր, դու լիրբ, անամոթ:

Լավ է միանգամից կախվեիր թոկով,

Չէ որ քեզ սիրել եմ իմ ամբողջ հոգով. Ես գիտեմ:

 

Դու կյանք իմ գողական, դու կյանք իմ դշխեմ.

Քեզ “թաց” հարյուր երկու հոդվածով նախշեմ:

Ժամկետը չես կարճի-քայլով մարշ` ձա’խ-ա’ջ,

Ագուռ, ագռավ, փոսիկ-իմ բաժինն է խաչ. Ես գիտեմ:

 

Նարա, իմ նանարը գողի հետ է գործում,

Տուր ինձ, Արման, ֆինկան-խակ ես այդ գործում:

Ես ուզում եմ ջոկել թե ինչ պտուղ է նա.

Թող որ թելը կծկի-մենթ է, թող գնա. ես գիտեմ:

---------------

Սա ինձ պատմեց ընկերս գող,

Որ Մոսկվան ապրում է ճոխ.

Պայթող բանկեր-կարճ ասած` մեղրի կարաս:

Դե իսկ մեզ մոտ “ա’խ է ու օ’խ”-

Ոչ հաց ունենք, ոչ հացի փող.

Իսկ կինս` “հա’ֆ”, փող տուր է հաչում վրաս:

 

Դե ինչ-գրողի ծոցը-գնամ և բախտս փորձեմ-

Գուցե մի հեղ լինեմ հաջողակ:

Գնացք նստեմ, գնամ և մի լավ տուն հերձեմ-

Տանես, այո’, կուտես պաղպաղակ:

 

Կրկներգ

Եվ ոսկե կառքերից կնտրեմ միայն նորը,

Ու Մոսկվան կլինի ոտքիս մոտ,

Եվ երբեք և երբեք-մինչև ահեղ օրը,

Չեմ վերադառնա քեզ մոտ:

 

Կտրեցի լեզվի կես թիզը`

Մագնիտոֆոնի երիզը

Եվ ծեգի ճիշտ հինգին քաղաքում եղա:

Շաբաթ օր է-եթե կուզի,

Թող որ գա’յլը գործի վազի-

Ցոփ Մոսկվան թող սեր, սեքս խաղա:

 

“Թեյնեկներն” են փողոց ու նրբանցք խցանել,

Կանայք ամառանոց են մեկնում:

Կերեք խորովածը-չէ’ որ միս եք գնել-

Ուրախ ժամանց եմ ձեզ ցանկանում:

 

Կրկներգ

Դե, իսկ ես, կառքերից կնտրեմ միայն նորը,

Ու Մոսկվան կլինի ոտքիս մոտ,

Եվ երբեք և երբեք-մինչև ահեղ օրը,

Չեմ վերադառնա քեզ մոտ:

 

Ես հանգիստս` ըստ խելացի

Մի պլանի կառուցեցի-

Առիթն ինչու’ կորցնել-մեկ է այստեղ եմ:

Ճիշտ է, հալից ինձ գցեցի-

Իսկ առջևում` գիշեր հացի,

Բայց անշուշտ Մոսկվան պետք է տնտղեմ:

Եղա խանութներում, դամբարանի հերթում,

Մետրոյով ֆռռացի մինչ փսխոց:

Ընտրեցի մի կարգին շենք-ցայտաղբյուրն էր ցայտում,

Եվ մի դուռ բացեցի դյուրախոց:

 

Կրկներգ

Դե, հիմա կառքերից կնտրեմ միայն նորը,

Ու Մոսկվան կլինի ոտքիս մոտ,

Եվ երբեք և երբեք-մինչև ահեղ օրը,

Չեմ վերադառնա քեզ մոտ:

 

Խմեցի գավից գինի, հայելուն` թող անուշ լինի

Եվ շուտ մարեցի, քան կխալսեր գինին.

Արթնացա` կապված էի, փաթաթանով քաթանի,

Իսկ մի “դոգ” դաշյունն էր քսում հեսանին:

Ո~նց էին ինձ լարում այդ լեսբուհիները այդ գազան,

Կրտող էգերն այդ անմարդկային:

Ես ներքև նետվեցի ու ընկա ավազան,

Ինձ տարհանելու ճիշտ պահին:

 

Կրկներգ

Ա~խ, չեմ տեսնի ես ոսկե կառքի նույնիսկ դողը:

Դու գլուխ իմ հիմարիկ ու խավար:

Եվ ումի’ց, ո’նց գտնեմ տոմս գնելու փողը-

Դե, եկ ու մի ճչա` հայ-հավար:

Ես կգամ, տուն կգամ, միայն փող ուղարկիր,

Իմ ծիծառ, ծիծեռնակ` ինձ` ձեռաց:

Ես ինքս անզոր եմ, դե դու ինքդ դատիր-

Հենակներին եմ թառած:

 

Վազում, վռազում ենք հար,

Ինչ որ բան ենք փնտրում,

Բայց մնում են անկատար

Եվ երազ և պտրում…

 

…….

Մեկնում եմ ես քո լայն ափերից-

Անցան տանջանքիս երկար տարիները:

Մեկնում եմ, և դուք սոխակներից

Կլսեք մեր դեռ չերգաց երգերը:

Կլսեք մեր դեռ չերգաց երգերը:

 

Կրկներգ

Ողջ կաց, տայգա-ոգու ճիչի մեղմոց.

Ողջ կաց, տայգա և օրհնիր ինձ մաղթանգով.

Սոխակներն են սփռում լույս գեղգեղոց

Սիբիրյան ողջ մայրուղու երկայնքով:

Սոխակներն են սփռում լույս գեղգեղոց:

 

Ես մեկնում եմ -չգիտեմ թե ուր.

Ահա’, սիրտն է իմ ինչ-որ թփրտում:

Իմ մեջ սերը շատ քիչ է վառել հուր-

Քույր կեչին էր վիշտս փարատում:

Քույր կեչին էր վիշտս փարատում:

 

Կրկներգ

Ողջ կաց, տայգա-ոգու ճիչի մեղմոց.

Ողջ կաց տայգա և օրհնիր ինձ մաղթանգով.

Սոխակներն են սփռում լույս գեղգեղոց

Սիբիրյան ողջ մայրուղու երկայնքով:

Սոխակներն են սփռում լույս գեղգեղոց:

 

Ես գալիս եմ մեռած հույսերով-

Ապագաս մութ ու մշուշոտ է:

Եվ եթե ինձ ընդունես փշերով-

Կտոկամ` բաժանման ատեն շատ է:

Կտոկամ` բաժանման ատեն շատ է:

 

Կրկներգ

Ողջ կաց, տայգա-ոգու ճիչի մեղմոց.

Ողջ կաց տայգա և օրհնի ինձ մաղթանգով.

Սոխակներն են սփռում լույս գեղգեղոց

Սիբիրյան ողջ մայրուղու երկայնքով:

Սոխակներն են սփռում լույս գեղգեղոց:

…………………

Անհնազանդ ձիերը

Վլ. Վիսոցկի

 

Վիհի պռունգին, անդունդի վրա, անկումների կապանում,

Ես նժույգ-ձիերիս խարազանում եմ, մտրակում եմ, խթանում եմ-

Ինչ որ օդը չի բավականացնում,մուժն ըմպում, հողմն եմ կլանում,

Մահվան դյութիչ դողով` զգում եմ -կործանվում եմ, կործանվում եմ:

 

Քիչ դանդաղ ընթացեք, ձիեր, խնդրում եմ –քի’չ հանդարդ:

Չեք հնազանդվում դուք խարազանիս պինդ:

Այս ինչ ձիեր են ինձ բաժին ընկել` խիստ անհնազանդ:

Իսկ երգել չեմ հասցրել, չեմ ապրել ես դեռ խինդ:

 

                                      Ես` ձիերս ջրեմ,

                                      Ես` երգս ձեզ բերեմ-

Մահվան վիհի եզրին. դեռ կանգնեմ, դեռ ապրեմ:

 

Կը’չքվեմ ես –հողմերից, կը’քշվեմ ինչպես ձեռնափին նստած փետուր.

Եվ ինձ ձյան միջով սահնակը դեպի անհունը քառարշավ կտանի:

Դուք մի քայլ ձեր արշավանքը հանդարտ անցեք, իմ նժույգներ հուր.

Գետ մի փոքր, բայց երկարացրեք ճանապարհը իմ վերջին հանգրվանի:

 

Քիչ դանդաղ ընթացեք, ձիեր, խնդրում եմ -քիչ` հանդարդ:

Չեք հնազանդվում դուք խարազանիս պինդ:

Այս ինչ ձիեր են ինձ բաժին ընկել` խիստ անհնազանդ:

Իսկ երգել չեմ հասցրել, չեմ ապրել ես դեռ խինդ:

 

                                      Ես` ձիերս ջրեմ,

                                      Ես` երգս ձեզ բերեմ-

                                      Մահվան վիհի եզրին դեռ կանգնեմ, դեռ ապրեմ.

 

Մենք հասցրեցինք –Աստծո հյուրը, չէ, չի ուշանում- մենք տեղ հասանք:

Այդ ին’չ սաստկաձայն են երգում երկնային ահեղ հրեշտակները:

Թե’ դա միայն զանգակներն են սփռում սիրտ բղկտող ողբ, հառաչանք,

Թե’ ես եմ ձայնում, որ քիչ համաչափ վարգով վարգեն իմ նժույգները:

 

Քիչ դանդաղ ընթացեք, ձիեր, համաչափ ու հանդարդ-

Աղաչում եմ ձեզ` սույրով չվարգել:

Այս ին~չ ձիեր են ինձ բաժին ընկել խիստ անհնազանդ.

Չհասցրեցի ապրել –հասցնեմ երգել:

 

                                      Ես ձիերս ջրեմ,

                                      Ես երգս ձեզ բերեմ-

                                      Մահվան վիհի եզրին դեռ կանգնեմ, դեռ ապրեմ

 

Վլ. Վիսոցկի

Դեղին, շոգ Աֆրիկայում

Աֆրիկայում դեղին, տոթ,

Ուղիղ նրա կենտրոնում,

Մի դեպք պատահեց անամոթ.

-Ջրեհեղեղ է սպառնում, -

Փիղն ասաց մի դրացու,-

Ընձուղտն իրեն հարսնացու

Այծքաղ աղջիկ է ընտրել:

 

Կրկներգ

Ու գնաց վեճ –աղաղակը,

Միայն ճյուղից ծեր թութակը

Ճչաց.- Խելքը բարձի մոտ է`

Ընձուղտն իր գործը լավ գիտե:

 

 

-Թող որ ունի եղջյուրներ,-

Ընձուղտն ասաց սիրաբույր,-

Ֆաունայում հիմա մեր

Համազոր են, համեղջույր:

Ցեղը հողն ու մոխիրը,

Թե իր գլխին տա, “ա~խի”,

Ես կլեքեմ նախիրը`

Վճիռս չեմ փոխի:

 

Աֆրիկայում շոգ, դեղին,

Կյանքն էլ խաղաղ չի ծփում.

Ընձուղտները այր ու կին

Աղի արցունք են թափում:

Բայց օրենքն է խաթարվել-

Լացը արդյունք չտվեց.

Ընձուղտների աղջիկն էլ

Բիզոնի հետ պսակվեց:

 

Թող որ ընձուղտը ճիշտ չէր.

Բայց մեղավորը ճիչն էր.

Այ` այս. “Խելքը բարձրի մոտ է”-

Ընմձուղտը իր գործը լավ գիտե:

 

………………..

 

Խավարը

Գիշերվա թանձր խավարը ինձ իր գիրկը ընկղմեց

Եվ ծառերի անուշ սյուքով հետս զրույցի բռնվեց.

“Լսիր, որդիս, ես հագել եմ ահա իմ սև փարաջան.

Պետք է այսօր գլխիդ կարդամ Սուրբ Գրքից մի շարական”:

 

Կրկներգ

Հավատա ինձ –երբ դու սիրես, սիրո արժեքը կզգաս.

Ի~նչ ես աղջական կործանում, խոստովանիր ինձ, տղաս.

Թե ուրիշին ես ճարել –սերդ տվել ուրիշին,

Ներում չկա քեզ պես վայրագ ու անզգա հրեշին:

 

Ու խոհրում եմ ես դառնորեն. “ Ախ ուրիշին ոնց սիրեմ-

Ախր նրա մի ժպիտին իմ կյանքը կնվիրեմ:

Նրա առջև ծնկի եկած կվառեի հազար մոմ,

Իսկ խոստանար եթե համբույր –կպահեի հավերժ ծոմ:

 

Կրկներգ

Հավատա ինձ –երբ դու սիրես, սիրո արժեքը կզգաս.

Ի~նչ ես աղջական կործանում, խոստովանիր ինձ, տղաս.

Թե ուրիշին ես ճարել –սերդ տվել ուրիշին,

Ներում չկա քեզ պես վայրագ ու անզգա հրեշին:

 

Եվ գիշերին ես ասացի. –Հանգիստ թող ինձ, օ սև այր,

Ոչ թե ինձ` այլ նրան է պետք, գիտցիր, խոստովանահայր.

Ես նրան սեր խոստովանեմ –զանգը նրա ծիծաղի

Ինչպես ձմռան շիրմաքարը հոգուս վրա կպաղի:

 

………………

Ես Սիբիրն անցա հագաց տրեխներ,

Ծերուկ հովիվներին եղա հյուր:

Թանձրանում էր խավարը և սյուքն էր

Զով բերում ու Կասպից ծովից բույր:

 

Դու որպես չքնաղ տեսիլք հառնեցիր,

Եվ ինչպես տեսիլքը չքացար:

Իմ հոգում դու սև սերմեր ցանեցիր-

Ուրիշի հետ քանզի հեռացար:

 

Երբ ծաղկեն վարդերը պարտեզում,

Կտխրեմ գուցե քեզ հիշելիս:

Ինձ կասեմ` քեզ տեսել եմ երազում.

Ներիր ինձ, ներիր ինձ, սիրելիս:

 

Է~խ հոգնեցրին շները, շատ հոգնեցրին,

Կյանքս ճամբարներին կուտ գնաց.

Ոսկեգույն մազերս ճերմակեցին.

Անդունդի պռունկին եմ կանգնած:

 

………….

 

Բարև մայրիկ, ասա` ճանաչեցի’ր

Կորուսյալ, սիրելի քո որդուն:

Դեռ ջահել` դու ինձնից բաժանվեցիր,

Իսկ հիմա տեսար այս ծեր մարդուն:

 

-Գրել էին թե դու պառկած ես հողում

Պեչորայի ափին հեռավոր,

Եվ սիրտն էր իմ ցավում ու նվաղում

Կարոտից, կսկիցից ահավոր:

 

-Օ~, ո’չ, մայր իմ, մահը ինձ հար գթաց,

Իրար հետ մենք լեզու միշտ չգտանք,

Պեչորա գետի մոտ արագնթաց

Կրեցի թեև շատ տառապանք:

 

Հաճախ քաղցն էր մահով մեզ սպառնում,

Կամ տիֆն էր բծավոր մոլեգնում:

Ամառն էր բարկ շոգով սպառում,

Ձմեռը` մատնաէտ մոգոնում:

 

Դե խաղաղվիր, մայր իմ ու ամուր կաց,

Դու շատ ես տոկացել, համբերել:

Մայրը որդուն գրկեց ու հեկեկաց

Եվ սկսեց այտերը համբուրել:

 

-Եկ, մայր, օղի խմենք մի-մի բաժակ-

Մարած խինդը մեր տան նորոգենք.

Հետևում թող մնան ցավ ու տաժանք

Եվ բարի հին երգերը երգենք:

…………

 

Է~խ, գնաց, սլացավ` չարքն է տվել եռանդ,

Բակ, սեղան` կեր, խմիր ու պարիր մոլեռանդ:

Իզուր չէ արյունը մեր մեջ եռք –վառք շինում.

Դեն քաշվիր, մենթ-կպչուկ-տանողն է քեֆ անում:

 

Ես թաղի տղան եմ-օրենքն եմ փաթաթել

Եվ ձեռքս տաս հազար ծոց –գրպան եմ խոթել:

Ձեզ` Հռոմ –մեզ ճամփան ուղիղ բերդ է տանում.

Դեն քաշվիր, մենթ-կպչուկ-տանողն է քեֆ անում:

 

Ղումարի գումարը եկավ գնաց բուռ-բուռ.

Բարմենն ու վաշխառուն չունեն աբ ու աբուռ:

Է’հ –ջրի բերածը չէ որ ջուրն է տանում.

Դեն քաշվիր, մենթ-կպչուկ-տանողն է քեֆ անում:

 

Սա կարգ է` մեր երգը վաղուց երգված է-

Մեր բախտը միլբաժնում էն գլխից գրված է.

Ոչ բանտը, ոչ մահը գողին չեն սասանում.

Դեն քաշվիր, մենթ-կպչուկ-տանողն է քեֆ անում:

 

Մահն եկավ –կմեռնենք առանց ձեն ու ձունի.

Գողը իր շապիկից զատ ուրիշ բան չունի:

Նույնն է` թե պառկած ես նառին կամ դագաղում.

Դեն քաշվիր, մենթ-կպչուկ-տանողն է քեֆ անում:

 

……..

 

Բադերը

 Ա. Ռոզենբաում

Շամբի խշշոց, և ձգվեց տեղում իմ որսաշունը:

Ու` կրակոց –խափանվի, բախտ քո թափանիվը:

Մթնաշաղի երկնքով տարավ աշունը

Գեր բադերի փրկված ու լրիվ տասը թիվը:

 

Դե ինչ, աշուն, կարուսելը քո մեղեդու պտտիր,

Իսկ ես կերգեմ հեռվից բերած այս երգը անհուն:

Եղեգնուտից նվագածուներ քեզ համար ընտրիր,

Նաև ընտրիր պարուհիներ հեզաճկուն:

 

Կրկներգ

Իսկ ես կըերգեմ, թե հայրս ինչպես գիտեր միշտ կրկնել,

“Բուժել` արդ բուժել, սիրել` արդ սիրել,

Ապրել` արդ ապրել, կրակել` արդ կրակել”:

Սակայն բադերը, երբ բարձր են թռչում-

Ձեռքիդ ողջույնն է նրանց երամին հղվում:

 

Չեմ զղջում ես, որ ապրեցի կյանքով անհամակարգ,

Քանի որ կա “Ի շրջանս յուր” հրաշքը հար:

Մի օր, կրկին խրախճանքը իմ փոքրիկ հարկի տակ

Բույն կդնի անշուշտ հարյուր մեկ տարվա համար:

 

Կրկներգ

Սովորեցրեց կյանքն ինձ  միշտ հույսեր փայփայել,

Թեկուզ հոգիդ չարչարանքի սև խաչին գամեն,

Դու կժպտաս, թե գիտես, աղոթքն այս փայել.

Հանուն Հոր և Որդվո և Սրբո, ամեն:

………….

Ուզում ես մի շքեղ տուն գնենք ծովափին-

Յոթ սար, յոթ ծով անդին: Դե ինչ` պետք չէ կական-

Ես գիտեմ, որ պետք է սա ասեմ քո ծափին.

-Հարցեր չկան, հարցեր չկան, հարցեր չկան:

 

Դու սիրում ես լինել շատ թանկ խանութներում,

Ուզում ես, որ շուքը լինի ոգին քո տան:

Դու ունես դշխուհու բարձրահոն համարում.

-Հարցեր չկան, հարցեր չկան, հարցեր չկան:

 

Դու անկողնուդ համար վճար ես ակնարկում-

Եվ ոսկու զնգոցն է մեր կրքերի վկան:

Դե ես Միչուրինն եմ –“կանաչ” եմ կտրատում.

-Հարցեր չկան, հարցեր չկան, հարցեր չկան:

 

Ես մի հեքիաթ գիտեմ, այն լսել եմ մանկութ-

Դու կոտրած տաշտակի պառավն ես իսկական:

Ես այդ գիտեմ, սակայն կուրացած եմ, իմ դյութ.

-Հարցեր չկան, հարցեր չկան, հարցեր չկան:

 

Գիտեմ –մի օր ձուկը պոչով կմտրակի.

Եվ գոնե ինձ համար շատ սև օրեր կգան:

Բայց չեմ կարող ասել, տես, առանց կրակի.

-Հարցեր չկան, հարցեր չկան, հարցեր չկան:

 

 

Ուզում ես –մենք մի շքեղ տուն գնենք ծովափին

Յոթ սար, յոթ ծով անդին: Դե ինչ` պետք չէ կական-

Ես գիտեմ, որ պետք է սա ասեմ քո ծափին.

-Հարցեր չկան, հարցեր չկան, հարցեր չկան:

…………

Թռչնաշուկա

Թռչնաշուկա` այն հաչում է, կռավում,

Թռչնաշուկա` այն գնում է, վաճառում:

Լոր, դեղձանիկ, թութակ, կրիա, աքաղաղ…

Թռչնաշուկան` դա աշխարհ է մի չքնաղ:

 

Կրկներգ

Թռչյուն, գազան վանդակներում,

Ագռավն է թևում ազատ:

Սա իմ կյանքն է ճամբարներում,

Սա իմ կյանքն է անազատ:

Մենք բանտերում ճաղաշարից

Սնում էինք ճնճղուկներ:

Ցանցում` երկինք –պատմությունը ահա մեր:

 

Քեռի Վասյան վանդակներ է մոգոնում,

Քեռի Վասյան հաշմանդամ է ձևանում:

Ա’խ, դու չարչի, դու վաշխառու, դու հուդա.

Ազատ կյանքը դու դարձրել ես Վարկուտա:

 

Կրկներգ

Թռչյուն, գազան վանդակներում,

Ագռավն է թևում ազատ:

Սա իմ կյանքն է ճամբարներում,

Սա իմ կյանքն է անազատ:

Մենք բանտերում ճաղաշարից

Սնում էինք ճնճղուկներ:

Ցանցում` երկինք –պատմությունը ահա մեր:

 

Թռչնաշուկա –իմ թանկագին էակներ.

Սիրամարգեր, թրաձկներ սրատամ:

Ես ձեզ համար, աղավնիներ, սոխակներ

Կյանքս վկա –վերջին կոպեկս կտամ:

 

Կրկներգ

Թռչյուն, գազան վանդակներում,

Ագռավն է թևում ազատ:

Սա իմ կյանքն է ճամբարներում,

Սա իմ կյանքն է անազատ:

Մենք բանտերում ճաղաշարից

Սնում էինք ճնճղուկներ:

Ցանցում` երկինք –պատմությունը ահա մեր:

 

………….

Մ. Տանին

Գողական կանոն  

Չեմ գրի –մի սպասիր փոստատարին,

Մի վազիր ընդառաջ դռան զանգին:

Չէ որ ըստ գողական կանների,

Գողը ոչ մայր ունի և ոչ կին:

Գողը ոչ մայր ունի և ոչ կին:

 

Հասկացիր, մենք չույնենք մի այլ ուղի,

Եվ չկա հետտադարձ ճանապարհ:

Ընտրեցիր արհեստը, եթե գողի-

Դառնում ես քո գործին սիրահար:

 

Եվ ինչու նորմեկանց դու ինձ թաղել-

Երազիդ տալով նոր մեկնություն:

Այդպես է`լ քեզ շատ եմ դառնացրել-

Իմ հոգում, մայր, չկա թողություն:

 

Մենք տանը չենք ապրում, այլ գաղութում,

Արդ ոչինչ ինձանից մի հարցրու:

Այստեղ  այլ օրենքներ են մեզ մաղթում-

Մայր իմ, ձեռքդ գլխիցս վերցրու:

……………

Ծխուկը

Յու. Ալիշևսկի

Կալիմաի ցուրտ դժոխքում միգոտ,

Երբ զոն էինք գնում մենք գործից,

Ձյան մեջ տեսա մի ծխուկ շրթներկոտ

Եվ դեպի այն պոկվեցի տեղից:

 

-Կաց, -որոտաց ահեղ մեր հսկիչը,

Հեստ շունը բաճկոնս քրքրեց:

Տայգան կլանեց մարդկային ճիչը:

Շարասյունը կրկին շարժվեց:

 

Կին չէի տեսել ես ուղիղ չորս տարի,

Կարծես բախտս բերեց վերջապես:

Գուցե թափառող քամի’ն էր բարի

Ինքնաթիռից, ծխուկ, խլել քեզ:

 

Իր կնոջը խեղդած մի բութ թաթար,

Եվ տարփոթ ակտիվ մի արվամոլ,

Հառաչում են խոր, “ախ” –ում անդադար,

Պտտվում են շուրջս ինչպես հոլ:

 

Ու’մ հետ ես հիմա, լիրբ, դու սեր խաղում,

Ո’վ է քեզ մատուցում սիգարետ:

Չես գնի տոմս, որ այս հեռու հողում,

Երկնքից գեթ լինես դու ինձ հետ:

 

Ծխուկն այդ “ռամսի” մեջ տարվեցի,

Կարծես թե կորցրեցի մի թանկ թալիսման:

Բարկ էր ցասումը “ագռավի քածի”

Տարվեցի և հագուստ և փոխան:

 

Ամեն ինչում լոկ ես եմ մեղավոր.

Ծխուկն այդ դարձավ պատուհաս:

Հանցավոր մեր աշխարհի անունները բոլոր

Եղբոր պես են նայում վրաս:

 

Ես մերկ, բոբիկ բանտախուց գնացի,

Մարտիրոս էի կարծես չարչարված:

Մի տասն օր ջրի մեջ մնացի.

Կնոջ կողմից ևս մեկ հարված:

 

……………

Ռութ

Գործդ շա’տ է,  հոգսդ ծո’վ,

Սիրտդ լի’ է –քաջ եղիր:

Չես սփոփվի դու լացով.

Եկ և մեզ հետ ծիծաղիր:

 

Սուգը սուգ է հար բերում,

Եկեք կյանքից խինդ քամենք:

Վազքի, հևքի այս դարում

Բավ է ցավից կարկամենք:

 

Օդեղեն սիրտ, թոք, լյարդ ու փայծաղ,

Բաց քամու գույնի խնդություն, ծիծաղ:

Կատուն մեռավ և մկները ահա,

Տես ո~նց են ողբում. հ~ի - հ~ի, -հա-հա-հա:

 

Եթե սրտիդ է դիպել

Սիրո ցավոտ աքացին,

Թաղծի ձյութն է քեզ կպել-

Վերջ տուր լացին ու կոծին:

 

Արև փայիր, լույս ու հույս.

Կյանքից պետք է խինդ քաղել.

Մարդը քար չէ, ոչ էլ բույս-

Լոկ նա գիտե ծիծաղել:

 

Թելերից կախված տիկնիկ –պուպլիկներ,

Եվ դրանք մենք ենք, մեծեր, փոքրիկներ:

Ողջյուն, ողջյուն կյանք –թող կորչի մահը.

Եկեք վայելենք խինդի այս պահը:

 

Եթե թանկ են քեզ համար

Մեզոզոնն ու մեզոնը,

Եթե սիրես դու հումոր-

Չես շուլալի օզոնը:

 

Խինդին պարզիր երակդ,

Շնչիդ` ա~խ չէ, ու~խ խառնիր:

Սև մի ներկիր կրակդ –

Ծիծաղի բաշը բռնիր:

 

Ամպը սար գնաց` սարին կուրծք տալու,

Դայակ էր նաև ծեր արջը Բալու:

Իսկ մենք, որ գիտենք այդպես կոչվել մարդ,

Եկեք բացենք մի խենթ ծիծաղամարտ:

 

25.08.2002

/Ակնկալվում է երաժշտություն/

…..

 

Ես դեն եմ նետում դուդուկը

Ու ձեռքս եմ առնում զուռնա.

Խալսեց մեր ցավի հեղձուկը-

Մեր ցավը պետք է ոռնա:

 

Դու’ք լոթի տղերք ընկեցիք,

Ժամանակը թող ցնցա.

Ձեր ականջները գեղեցիկ,

Մի օր կնդունենք ընծա:

 

Թող ճիչի չորրորդ օկտավան

Սփռի սա. “Լսեցեք հայեր,

Այս կոպտախաղում` մեզ թավան

Մնացին մի բուռ վայեր”:

 

Օ~, դեռ անթեղ կա մեր տանը,

Ցրտից չենք մեռնի, գիտցեք.

Չէ’ –դեռ կա Նոյան Տապանը.

Ձեր արմունկները խածեք…

 

27.08.1999

/Ակնկալվում է երաժշտություն/

 

…….

Այստեղ վեճերը գողական

Սպաներն են հարթում:

Ռեկետները այստեղ

Գնդապետներն են:

Չոբանն է դարձել թաղական,

Խեղն է օրենք բրդում

Եվ կրում են աստղ

Նրանք –թող ինձ ներեն,

Երեկվա տերերը

Բոլոր ոջիլների:

 

Մանթաշով է խաղում այսօր

Երեկվա գողամոլը,

Վասալների վասալները

Տերերն են իրենց տերերի:

Համայնքապետն է կայսր,

Գուրման է որկրամոլը:

Նախնորդը –նախարար է,

Վարորդը –վարչարար է,

Հոշողը –հաշտարար է,

Գցողը –գյուտարար է:

“Սպանիր, որ ապրես”.

“Ջրվորների” դարն է:

Եվ խորհրդարանը

Բանտն է քերոբների:

Գո’ղ ես –թե շյուղ հաբռես,

Դե իսկ մեծ արդարն է

Ցխում գանձարանը

Օգնության ֆոնդերի:

 

Աբելների ձեռքից,

Նրանց հացն են տանում:

Ջարդված է տան սյունը-

Օ~, ինչ մեծ թալան է:

Եվ Նազարի բախտից

Երեխան է շինում

Իր հույսերի բույնը.

Խելքն այսօր փալան է:

 

Բանը ասացողին,

Բանը հասկացողին,

Բանը հուսացողին,

Բանս ուռճացողին:

26.07.1999

/ակնկալվում է երաժշտություն/

………………..

Ճչալու իրավունք

Ես ոչինչ չունեմ բացի օդից.

Տերը մեզ կյանք է տալիս,

Բախտը` կյանքի կերպ, իսկ դու, հուլիս,

Աստղեր ես թափում երկնքի Հոլիվուդից:

 

Մի խծկվեք, խնդրում եմ, իմ հոգու մեջ-

Այնտեղ բոբո կա, կամ` սա.

Ձեր հագին սապոգներ տեսա.

Զորահանդեսին քայլեք` խոտ –հարդ, ձախ-աջ:

 

Ձեր խոհանոցում ես չեմ եղել.

Եվ ձեզ ինչ իմ լանկետը

Լուսնից պատրաստված: Իսկ կետը`

Չե’ք հռհռում –գիտե պլանկտոններ պեղել:

 

Բազմություն ու ամբոխ` հոտ ու նախիր-

Հիսուսն ու Նեռն են սրանց

Վարում զատ-զատ: Եվ ահա քեզ ժամանց.

Լամ` խունկ, կամ մարիխուանա ծխիր….

/ակնկալվում է երաժշտություն/

…………

“Սպիտակ կարապը”

Չորս քամիների հանդիպման տեղում,

Ուր ուղտափուշն էր փշալարերի,

Եվ ուր ձմռանըաղոթքն էր պաղում,

Հեռու գաղութն էր բռնավորների:

 

-Պատմեմ, Վայս, բայց` ոչ, եկ մի քիչ լացենք.

Տեղը կոչվում էր “Սպիտակ կարապ”:

Էտապը հասավ –ծարա~վ, սոված ենք.

Հարյուր շունչ` քերոբ, ֆրայեր, արապ:

 

Մեզ իջեցրին պուլման վագոնից,

Ձյունը մի չոք է, ամիսն է հունվար

“Քյոխվան” մեզ ծնկի իջեցնել մոգոնեց.

Չոքեցիր` գիտես –կաց բարով, յանվար:

 

Մեզ ծեծեցին, Վայս, աղցան արեցին.

Ամեն մի բվի բռունցքն էր մի փութ:

Ով “ջարդվեց”` պրծավ –մեր մեռած վեցին

Կոխեցին ծակը –խոնավ էր ու մութ:

 

Տասն օր, օրը մի կտոր քարթու հաց,

Լաստ չկա, ջուր է, կանգնած ենք քնում:

Ոսկոր ու կաշի մեզանից մնաց.

Երազում սառցե քուրք էինք հագնում:

 

Մեզ դուրս բերեցին այդ ցուրտ դժոխքից.

Կենդանի դիակ, աչքերս են վառվում:

Գաբրիելը զոռով գնաց մեր կողքից,

Բայց չորս թոք, ախպեր, մնաց այդ հեռվում:

 

Ու հիմա վրաս ընտիր տուշ ու դաջ,

Բայց կյանքս բարակ թելից է կախված:

Խմենք, Վայս, հիշենք հին տղերքին քաջ:

Որոնց շիրիմները ոչ քար ունեն, ոչ խաչ:

 

/ակնկալվում է երաժշտություն/

 

…………..

 

Երկիր, Կիթառ, իմ քաղցրալար,

Սփռիր թախիծ, հիացրու.

Տասը տարին շատ է երկար,

Երգիր ու այն կարճացրու:

 

Յոթ կողպեքի տակ էր բանկը,

Լեզվակն արեց իր գործը.

Հետո հագանք միայն թանկը.

Իրոք փորձանք չէ փորձը:

 

Հոթելներում` շքասենյակ

Ու թավշամաշկ երինջներ,

Նապալիոնն էր հղում կոնյակ,

Հաշիշ` հնդիկ ռաջան ծեր:

 

Եվ օրն ի բուն կազինոյում

Եղավ տալիք առնելիք:

Դե իսկ երազ սաունայում

Կույսերն էին խաղալիք:

 

Մեր քրեական գող աշխարհի

Դեմքերի հետ` առած քած

Նստում էինք մենք ֆերարի

Ու թափառում թունդ բոցած:

 

Բայց հավերժ չէ կյանքում ոչինչ.

Նա, որ հիմա աքլոր է,

Ծակվել –պատմել էր ամեն ինչ,

Եվ շնչածս քլոր է:

 

Երգիր, կիթառ, իմ տխուր քույր,

Ինչպես թողած շքեղ կյանք,

Ոջիլներին եղանք մենք հյուր,

Երբ դրսում կա հազար բանկ:

 

/ակնկալվում է երաժշտություն/

 

1995թ. Մոսկվա

…………………

 

Նստած էինք ռամսի –վերակացուն,

Դեմքը կացնով տաշած, հետևից

Ավտոմատավորված մի ոհմակ շուն.

Ու տակն ու վրան հետևեց:

 

Մեզ սեղմեցին պատին` վեց ժիգանի,

Խուզարկեցին մինչև ուղ ու ծուծ:

Եվ ինձ հանուն մի քաշ թունդ պլանի,

Տարան ու խոթեցին պատժախուց:

 

Այդ նեղվածքում շատ ցուրտ անցկացրեցի

Տասն օր, երազելով տաք վռիկ.

Երազում` հանց Աբել երազեցի

Հազար շալակ կեր ու վառելիք:

 

Պատմեմ նրա համար, ով հասու չէ.

Երբ մարդը մրսաց է ու քաղցած-

Չհավատաս` գլուխ գովի եթե,

Իբրև անրջել է և սիրած:

 

Այսօր վերջին օրն է, տղաները

Թեյաթուրմ են հաստատ պատվիրել,

Աթոռներին շարել օղիները…

Իսկ Վասյան իր կիթառն է լարել:

 

1995թ.

/ակնկալվում է երաժշտություն/

 

………….

Ով նստել է` գիտե, ինչ ասել է զրկանք,

Ինչ ասել է կյանքի էժանություն.

Երբ հարինգ ես ուտում, սև հաց ամբողջ կյանքում,

Եվ երբեմն մահն է երանություն:

 

Ով նստել է` գիտե, ինչ ասել է կարոտ,

Երբ ստանաս, ասենք, տնից ծանրոց,

Համբուրում ես դու այն, ինչպես հեռու մորդ,

Ու փլվում է հոգիդ` ամուր ամրոց:

 

Ու ճչալ ես ուզում. “խժռեցեք, դևեր,

Մորս մրմունջները, լացը, խինդը”:

Ով նստել է` սակայն գիտի, որ կան ավեր

Հազար սրտեր կրող այս նույն խանդը:

 

Բանտարկյալ ես –փնտրիր փշալարի վրա

Քո գիշերվա տեսած երազները:

Իսկ թռիչքին մտքիդ` հագցրու ամուր զրահ,

Որ չսպանեն միտքդ հսկիչները:

 

Ով զանգից-զանգ նստեց –վերջին օրը անշուշտ

Պետք է թքի բերդի դարպասներին

Ու լիաթոք շնչի ազատությունը կուշտ

Եվ հեռանա, մերվի գնացքներին:

 

1996

/ակնկալվում է երաժշտություն/

Reply all
Reply to author
Forward
0 new messages