ferdinand100
unread,Jun 27, 2012, 5:15:00 AM6/27/12Sign in to reply to author
Sign in to forward
You do not have permission to delete messages in this group
Either email addresses are anonymous for this group or you need the view member email addresses permission to view the original message
to Rut...@googlegroups.com
Այստեղ ահա,
ուր բարդիները սերնդե սերունդ
ժառանգել են ճոխ պարը արևի,
ուր ամեն խաչքար, ինչպես մի խորհուրդ
երթն են ուղեկցում ճամփորդ դարերի,
ուր ինչպես սյուններ երկնակամարի
երկինքն են պահում երկու սեգ լեռներ,
ուր ներկա հետ լեզվով խազերի
անցյալն է երգում Գողթան ջինջ երգեր,
ուր որոշվել է նստակյաց կյանքը
լավաշի բույրով, պատերով ծխոտ,
ուր եռացել է միշտ աշխատանքը
հորովելի տակ մեր ծեր ու թաղծոտ,
ուր խինդն ու վիշտը միշտ էլ եղել են
երկվորյակ քույրեր դիտվա~ծ, հաստատվա~ծ,
ուր ամենից շատ մարդիկ սիրել են
մատյան ու տաճար, հող ու Աստված,
ուր <<հրաշք>> բառը կդառնա մի օր
կառապան բառին հար նման ու հին,
ուր բայց չի լռի ոչ օրօրը մոր, և ոչ էլ երգը մոր մասին.
այստեղ ահա,
մայրս ինձանով ժառանգեց ընթացք,
և ընթարհում ենք...
- - -
Նաիրյան աշխարհում գարուն է:
Երկնքի կապույտ կտավին`
Միոտնյա մի թռչյուն
կապ-կապյա խրթին տառերով.
<<ողջույն քեզ գարուն>> է գրում:
Փողոցում ես տեսա մի կնոջ
լայնացած կոնքերով.
նա ծնկեց` ապրելու համար ճիչ:
Գարուն էր...
Եվ հետո աշխարհն այս ու?մ մնաց:
Ասում եմ աշխարհն այս ում մնաց:
Լսեցեք, աշխարհն այս ում մնաց:
-Ինձ, -ասաց մի մանչուկ ծիծաղով:
Լսեցեք, նինվեներ.
Նաիրյան աշխարհում գարուն է:
Աշխատանք, շռինդ ու շառաչ.
հոգնում ես:
Կիրակին դաշտերը լցրել է մարդկանցով:
Մի տխրիր սիրելիս, խնդրում եմ.
բայց ես իսկապես չեմ կարող
քեզ համար սպանել ծաղիկներ.
Նաիրյան աշխարհում գարոն է:
- - -
Աճպարարները եղեռնի մանուկներին
Մեր հնարքները շատ էին անհավանական.
մենք դառնում էինք կրակի լեզուններ
և թեթև ճախրում հրեշտակների մոտ:
Հանկարծ մնում էինք առանց գլուխների`
մեր աչքերում թողած անզուգական զարմանք:
Իսկ անապատում...
Օ~, անապատում մենք ստեղծեցինք
կայծոռիկների թագավորություն:
Ծովերում, մենք սուզվում էինք
մինչև հավերժական խորությունները:
Իսկ, եթե չէինք սուզվում-
ծովի աղաջրով ապխտում էինք
մեր սուրբ մարմինները
և աշխարհի բոլոր պանդոկներում
անցնում ձեռքից ձեռք:
Հետո, շատ հետո,
տիրապետեցինք նաև ժպտալու արվեստին:
- - -
Մեկը բյուրի ճիշտ բյուրերորդ մասն է:
Բայց ես ցինիկ չեմ.
ճշմարտությունն է պարգևը բյուրից
միմյան մեկի:
Այո, թանկարժեք հովանոցները չունեն կիրակի,
իսկ շապիկդ, հայր,
միշտ աղբ դուրս բերեց հոգսերի ծովից:
Ահ, մի ստիպեք
մարդկանց աղոթքը ի դերև հանել.
երբ դու քարհատ ես,
հանքում նույն շոգն է հեթանոս դարի:
Դե, իսկ ստրուկը
կարող էր կոչվել նաև զանգուլակ:
Սակայն ոսկեբեր քներակ ունենք...
Եվ նույն երազը առ ոսկեդարը: