- - -
Նաիրյան աշխարհում գարուն է:
Երկնքի կապույտ կտավին`
Միոտնյա մի թռչյուն
կապ-կապյա խրթին տառերով.
<<ողջույն քեզ գարուն>> է գրում:
Փողոցում ես տեսա մի կնոջ
լայնացած կոնքերով.
նա ծնկեց` ապրելու համար ճիչ:
Գարուն էր...
Եվ հետո աշխարհն այս ու?մ մնաց:
Ասում եմ աշխարհն այս ում մնաց:
Լսեցեք, աշխարհն այս ում մնաց:
-Ինձ, -ասաց մի մանչուկ ծիծաղով:
Լսեցեք, նինվեներ.
Նաիրյան աշխարհում գարուն է:
Աշխատանք, շռինդ ու շառաչ.
հոգնում ես:
Կիրակին դաշտերը լցրել է մարդկանցով:
Մի տխրիր սիրելիս, խնդրում եմ.
բայց ես իսկապես չեմ կարող
քեզ համար սպանել ծաղիկներ.
Նաիրյան աշխարհում գարոն է:
- - -
Աճպարարները եղեռնի մանուկներին
Մեր հնարքները շատ էին անհավանական.
մենք դառնում էինք կրակի լեզուններ
և թեթև ճախրում հրեշտակների մոտ:
Հանկարծ մնում էինք առանց գլուխների`
մեր աչքերում թողած անզուգական զարմանք:
Իսկ անապատում...
Օ~, անապատում մենք ստեղծեցինք
կայծոռիկների թագավորություն:
Ծովերում, մենք սուզվում էինք
մինչև հավերժական խորությունները:
Իսկ, եթե չէինք սուզվում-
ծովի աղաջրով ապխտում էինք
մեր սուրբ մարմինները
և աշխարհի բոլոր պանդոկներում
անցնում ձեռքից ձեռք:
Հետո, շատ հետո,
տիրապետեցինք նաև ժպտալու արվեստին:
- - -
Մեկը բյուրի ճիշտ բյուրերորդ մասն է:
Բայց ես ցինիկ չեմ.
ճշմարտությունն է պարգևը բյուրից
միմյան մեկի:
Այո, թանկարժեք հովանոցները չունեն կիրակի,
իսկ շապիկդ, հայր,
միշտ աղ դուրս բերեց հոգսերի ծովից:
Ահ, մի ստիպեք
մարդկանց աղոթքը ի դերև հանել.
երբ դու քարհատ ես,
հանքում նույն շոգն է հեթանոս դարի:
Դե, իսկ ստրուկը
կարող էր կոչվել նաև զանգուլակ:
Սակայն ոսկեբեր քներակ ունենք...
Եվ նույն երազը առ ոսկեդարը: