Օ~, զգույշ, թռեք, փախեք, մեղուներ...
Աշխարհի վրա հուլիսն է կախվել:
Նեկտարով օծուն խոտհարքում երեք
հսկա կոմբայներ խոտ են
"արածում":
Բայց դուք, մեղուներ,
որ դեռ ապրում եք անտիկ բնազդով.
"Գերանդին կպավ խոտին` կփախչենք", -
թռեք, հեռացեք:
Խրոխտ կոմբայներ:
Իրար են խառնվում խոտ, աղմուկ, մեղու
ու դառնում են խույս:
- Կոտորվում են խեղճ անասունները:
Խլուրդի շինած հողաթմբի պես`
սաբատը մեջքին, ծեր մեղվաբույծը
ևս մեկ փետակ պահեստավորեց:
Կարմիր հուլիս է...