Ես այս հուշաշարը հանձնեցի թղթին,
Որ ձեզ ժամանակի շունչը չսրբի:
Ոչինչ, որ երբեմն կոպիտ եմ, խրթին.
Իսկ ընթերցողն իրեն հաստատ կսրբի:
-Իննսունս անցավ. Գնա’մ, գովնդ քաշեք:
Խաղ նետեք մեկմեկու, պարը տար, Գասպար:
Շուտով չէր բաշխելու գոգնոցը թոշակ.
Եվ հինգ որդին լացով կապեցին շուրջպար:
-Էդ մեքենան ո’նց գնեցիր, Հարութ:
Գցելով` խաբող երազներ ցրող
Սմբուկ եմ տանում կանացի գաղութ.
Ես` պատից` սմբուկ, նրանք` պատից` փող…
Որ կաթիլը լի լիներ- համբարձման գիշերը
Իր ինչքն էր լուսնի տակ փռում հին գյուղացին:
Գոպալից Տորախան վազեց քոռ Ղազարը…
Առտուն հոտեր հարեց Հղլատի խնոցին…
Հերթն իրեն չէր հասնի… Ցոլոն. –Վիլնյուսում
Ոտքս կոտրեցի, որ մնամ անմի’ս:
Մի կին. –քեռի Ցոլակ այնպես ես խոսում-
Կարծես ոտքդ գտել ու քեզ չենք տալիս:
Հայկն ուրախ տուն վազեց: -Հեղափոխություն է, պապ:
-Տղա, առէս փողը, շուտ, շուտ` խանութ վազիր,
Գնիր այլուր, շաքար, լուծկի, աղ, մեխ, շան կապ,
Հետո` ինչ կա-չկա – խանութը փոզիր:
-Մուկին դեղ տամ: Եկա~ն: Մեկը, -ո’նց կիրառենք:
-Մուկը բռնե, սա փոշին աչքերը լեցուր:
-Այ մարդ, բռնեմ կսպանեմ, հո բան չասացիր:
-Է~, ատանկ էլ կըլլա-թուք մուկը բռնեք:
- Բարլուս, Վարշամ: <<Ըհը’ –եկավ հողի գողը.
մտնում է քո այգին, քո թութունը ծխում,
գողտուկ հող է լցնում սապոգների փողը
ու կրում իր այգին: Բարլույս ու քեզ` զխում>>:
<<Թարխան>> Հակոբը կյանքում չաշխատեց.
<<Հինգ միլիարդ բահերն էլ տերեր ունեն>>:
Մեռավ: Կինը, -Խրտնիր, ելիր, կյանքի ցեց,
Թե չէ շիրմաքարիդ բահ կնկարեն>>:
-Են հուրի- փերի կնկանդ, այ տղա,
չլնեմ-չիմանամ գործի դնես:
Հանկարծ մսաղացը քիթը բռնի` աղա,
Տղադ, -Էս թուր քթով ու’մ եմ քաշել ես:
Չորս օր է թոռս աչքերը չռել-
խելք է ժողովում: Դու մա’րդ ես, կեցի’:
Թոկ էր պետք- նրան քեզ մոտ ճամփեցի.
Ասել ես. <<Վրան ցորեն եմ փռել>>:
-Պապ, էս շունը ծե’ր է- չի հաչում, չի կծում:
-Տասնութ տարեկան ենք, էլի կլինեմ ասած:
Մի օր տեսնեմ` սրա մոր պտուկն եք ծծում:
Ա’ռ- մոտս չծխես, շան ծիծ կերած:
-Ես քո բոյը թաղեմ: Կինը լուլ ամուսնուն
խծկեց պահաթախտը… Սա զարթնեց` էս ու’ր եմ:
-Դժոխքում: -Յա’, բա` դու’: -Ութ տարի, անասուն:
-Քուր ջան, հին մեռել էս- մի թաս բան տուր խմեմ:
- էն լիրբ Հայոն` մի օր <<Գնանք բաղնիք, Սիրվարդ>>:
Խելքս կերավ, աղջի, մտանք էդ քամբախը:
Մի դռնից ներս բոթեց- տեսնեմ չորս տղամարդ
հանվել, ինձ են սպասում… Ղժացի ու փախա:
Գետն ենք անցնում: Ով` լաստ, ով ինչ պռճոկեց:
Մարմնավոր մութ է: Մեկ էլ` ֆրիցը
Իր հրթիռները որ չըհռշկեց-
Եղավ լույս կեսօր… Փրկվեց մեր վեցը…
Քառասունմեկ թիվն է- գերի ենք` տիֆ, հազ,
կեղտի մեջ կորած ենք –Տերը մեզ գթար:
Հիտլերը հանդիպեց` Դու’ ես, Ասքանազ…
Թե չէ ես ծխատուփը ո’վ ինձ կտար:
-Այ տղա, Եղիշ, էդ հեծանիվիդ ասա
գա դաս սովորի: - Ի~- բա երկաթը լսու’մ է:
-Չլելուց է կախված` կերաք դրա միսը:
Կլսի` տես, խեղճը լեզու է առել` խոսում է:
Պապս գիտուն մարդ էր. ես հա ասեմ, դուք` չէ:
Աշնանը կկանգներ խոտի դեզի դիմաց.
-Էս խոտը ձմեռը կամ կհանի, կամ` չէ:
Էդպես էլ լինում էր- մնում էինք շշմաց:
-Գրեցի’ր… Տառերը չես մոռացել, ապրես:
Մաշտոցին դագաղում հետ շուռ տվեցիր:
Չէ’, տասնհինգ տարի է էս տանը հարս ես
և ո’չ մի գիրք, ո’չ մի թերթ չկարդացիր:
Լու~յս գիշեր է- մտա թուրքի գերեզմանոց:
Տեսնեմ` քարին նստաց մի շարմաղան աղջիկ:
Սա մեր կնքված լեզվով, -Օհան արի իմ ծոծ…
Ես` խաչ, սա` մյաու~-դարձավ գոռնափշտիկ:
-Կինո էր- դեմս մի պարս ճիժ. ծտերը ծառին
ո~նց են ճտվտում… Ես, -սու’ս, չարքի ճտեր:
Հե’չ: Բամփեցի մեկին: Շրջվեց` Մալխաս քեռին.
Չէ’., սա <<Կոտակ>> Խոսրով արքայից կոլոտ էր:
Մղրաբ է: Մեծ ճամփով հաց եմ տանում հորս:
Հրող էլ քամի է: Մեկը` շրջվիր, Գարուշ…
Շուռ եկա-սև դեվը հո չի գալիս վրաս…
Առվից նայեմ` տեսնեմ մի մեծ դեզ գնդափուշ:
<<Պրծա~նք>>. –Բարլուս քավոր, մի երազս լսիր.
Իբրև դրախտում եմ- սրբեր, ծաղիկ ու ծառ…
Երկրորդ ժամի կեսին: -Կաց, սամաներ Պայծառ,
Էդտեղ մի երգ էլ կար- երգիր ու նոր խոսիր:
-Ձայնդ քաշված է, պապ, քեզ ու’ր ես մրսացրել:
-Սու’ս. են վհուկ տատուդ. –Նուշ, էդ ի’նչ ես չրթում:
-Կերղժա բիբար է- ու աչքերն են ժպտում…
Կես դույլ ջուր եմ կում-կում բերանով եռացրել…
-Դագաղը ուսներիս մեր մեռելն ենք տանում:
Տեսնենք` թուր ճոճելով թուրք ասկյարն է գալիս:
Էլ ի’նչ մեռել, թաղում` մեզ` դես -դեն ենք տալիս:
Պառկած եմ դագաղում` սրանք, -ֆիլմ ենք հանում:
Ձեռքիս կարթ, ուտելիք, թթի օղի, ջերմուկ…
Ինձ թաղեք, թե ստի տոպրակն եմ բաց անում:
Հա’` մոտեցա գետին- տեսնեմ մի հազար մուկ-
Բերաներին` չոփեր, գետն են կտրում –անցնում:
Ձախով` կարթը, օղու թասն եմ բռնել աջով:
Ու մեկ էլ` լողանը` մեկ դժողք, մեկ` դրախտ:
Ափ քաշեցի` լոքո- ամեն բեղը մի լախտ.
Լճի մակարդակը երկու մետրով իջավ:
Մի օր թերթ կարդալով մայթով իջնում եմ ցած:
Մեկը` թերթախառը` շը’րխք` մեռիր, Սասուն:
Ընկա: Սրան` էլ մեր, էլ` ողջ, էլ` սատկած…
Ուշքի եկա- տեսնեմ` դեմս էլեկտրասյուն:
Որ այդ հզոր դեղից մարդու բաժին չտա,
Սեթ քեռին ինքն ելավ ընկյուզի մեծ ծառը:
Ընկավ, իստակ ջարդվեց: Կինը. <<Ծակաչք Հուդա:
Դե հիմա ձուդ քորիր մինչ գարնան ծիծառը>>:
Հայկ պապի ծիրանի բերքը` ժանգ-ժանգոտվեց:
-Կարպ, պեպենոտ թոռդ թեև փախավ Ռոստով-
Նրա շուքից ծառիս բերքը աղավաղվեց:
Մի ավազակ էլ կա ցանոտ քիթ -մռութով:
Դե գաղութներին խիստ պետեր են պետք:
-Էս լույսերն ու’ր են, մթնել է վաղուց:
-Ֆազն է փախել, շեֆ, դես-դեն` ոչ մի հետք:
-Շուտ գտեք-բերեք` կոխեք պատժախուց: