Հարյուրմեկ սանդղակ

1 view
Skip to first unread message

ferdinand100

unread,
May 17, 2012, 2:49:59 AM5/17/12
to Rut...@googlegroups.com

Երբ սև ամպերն են դառնում կով ու ցուլ,

Ծառերն է ծեծում հողմը խոլական,

Այնպես են թվում գործերդ ամուլ,

Որ ամաչում ես կարդալ <<Իլլիական>>:

 

˜˜˜

 

Տիեզերական են ընդգրկումներդ:

Մատերիա- ինչ գռեհիկ է ասված:

Եվ ի խորոց սրտե խնկարկումներդ

Հաճեցավ ընդունել Տեր Աստված:

 

˜˜˜

 

Խոսեցիր բերանովք հրեշտակաց.

Ուստի` վերձիգ է խորությունդ:

Եվ շլացած եմ ու սահմռկած.

Ի~նչ խանդակաթ է հեծությունդ:

 

˜˜˜

 

Ցայտերանգի կախարդ ու սիրո ասպետ քաջարի,

Հակիրճության ռահվիրա, քո առջև խոնարհվեմ խանդով.

Դու ի Հոռոմ չի կեցար` դեմ չելար այնտեղ հանճարի:

Ես կարդացի քեզ հաճախ, հաճախ լաց եղա խինդով:

 

˜˜˜

 

Սազիդ համար խանը նեղ էր, էդպես կոսին.

Ձենդ հեռու գնաց Հինդ ու Ստամբուլից:

Եվ շաքարի ռանգի, սալբու բոյի մասին,

Մի խոսք ունիս այսօր աստղաբույլից:

 

˜˜˜

 

Դու չերգեցիր- դու կերտեցիր

Հայոց տաղի նոր տաճարը:

Ասղակշեռքով կշռեցիր

Բարձր լոռվա քո հանճարը:

 

˜˜˜

 

Ատեցիր սիրելով- ատելով սիրեցիր:

Խոստովարանդ փեշն էր Ալագյազի:

Փոխակերպում եղավ, երբ այնտեղ լացեցիր.

Ունենք զմրուխտ, գոհար, խաս հավք, լաց սազի:

 

˜˜˜

 

Խոհեմ չէր մեռնել այդպես վաղ.

Արդ ձայնիդ մեջ դեռ թրթիռն էր…

Եվ սակայն լիճ չես դու խաղաղ.

Օ~` հատկն են քո փրփուրներ:

 

˜˜˜

 

Հայ Պառնասում, օ~,  տղեկ,

Շլացնել Վարուժա’ն ու Չարե’նց

Սրինգով` ճիշտ է, շատ աղեկ…

Հիրավի դու մեծ ես, Մեծարենց:

 

˜˜˜

 

Իշխանական թախծով հայ Պառնասը մտար

Եվ թախիծդ քոնն էր` անձնականդ:

Կիրթ անձրևի երգիչ, բայց դու ինչպե’ս գտար,

Որ կտրտմի քեզ հետ մի ողջ աղանդ:

 

˜˜˜

 

Տաղանդ էիր անշուշտ- հարող չարին,

Հրաբուխներն էին, Չարենց, քեզ` կաճառ:

Եվ պետք է շիջեր քեզ <<Գիրք ճանապարհին>>,

Որպեսզի դառնաիր իմաստուն հանճար:

 

˜˜˜

 

Հնձվոր եղար, սայլոր, որանը տարար կալ.

Ցորյան հանց ցեղի սիրտը սրսուռ էր:

Ճակատագիրդ բայց գիտեիր անսխալ

Եվ ապրեցիր ահռելի սարսուռներ:

 

˜˜˜

 

Արական էր լեզուդ, առնական,

Ու թուքդ լավա էր, թուրդ` տաք:

Ա~խ, չինկար` մորթվեցիր, մոհիկան,

Լույսի, պայքարի նահատակ:

 

˜˜˜

 

Ջրհեղեղի նման տարածումով եկար,

Եվ տրվեցին մարդիկ երգերի հեղեղին:

Ու հորձանքդ խեղդեց պոետներին տկար…

Եվ այնքան ես հորդուն,  որ խարամդ է տեղին:

 

˜˜˜

 

Փիլիսոփա էիր ի ծնե:

Երգերդ թեև քիչ համեստ են, Ջիվանի,

Խորն են, խրատող… Ազգն հաճախ չի ծնե

Քեզ պես մշակի` խելքի աշելու արժանի:

 

˜˜˜

 

Դու փշրեցիր հանգը, թեև կանխել էր քեզ

Ապոլիները դեռ` նրան` Նարեկացին…

Ա’յդ չէ, խափշիկ արև, դու վառվեցիր անկեզ

Հազար տարվա համար, ու թող լույս եղիցի:

 

˜˜˜

 

Մարդիկ հար ունեն խնդիրներ.

Անհատն է գերխնդիր ունենում:

Եվ` սա, մոգ, քո գերխնդիրն էր-

Քեզ կարդում ու Սամվել ես դառնում:

 

˜˜˜

 

Հայ պայքարի ոգին պտտվեց երկար

Ու քո մեջ կանգ առավ, զորապետ:

Եվ տողանի ելան քո գրչի տակ ճարտար

Եվ ազատ և սեպուհ և մարդպետ:

 

˜˜˜

 

Չունենալ կայունությունը Ռաֆֆու-

Գրել մի երկու թույլ աշխատանք

Ու հանկարծ մոլեգնել հանց թայֆուն

Ու հանկարծ արարել <<Վարդանանք>>:

 

˜˜˜

 

Ծիծաղի հայ հանճար <<միամիտ>>.

Սկզբում ճիշտ էիր- ետքը

Մի քիթը կորցուցիր- է’, շտկե-

Այն ո’ր հայը չունի երկու քիթ:

 

˜˜˜

 

Պատանի պահիս ինձ փրկեցիր.

Կարդալով <<Քաոս>>, ասեմ կանխավ,

Ես էլ ասիացի չէի, այլ` սիր.

Չէ’, հայն էլ ուներ գերընտիր խավ:

 

˜˜˜

 

Հա արձակի համար աշխարհի

Կլոր սեղանի շուրջ տեղ նվաճեցիր:

Ձև’ն էր ասելիքդ, կախարդ արարի,

Կեցության կազմախոս- ինձ քեզ խաչեցիր:

Հ. Մաթևոսյան

 

˜˜˜

 

Փու’քսն էր դարբնին մարզում-դարբի’նը` փուքսին,

Բայց դա տեսել էր հսկա պոետը:

Եվ վաթսուն տարի մեր բառ ու խոսքին

Կռանը իջավ, ինչպես աղետը:

 

˜˜˜

 

Ծոծիդ մեջ հայրենի մի բուռ հող-

Գնացիր, որ դառնաս սիլաճի:

Գրեցիր քեզ համար, մեծ գրող.

Հարգում եմ քեզ հավուր պատշաճի:

Հ. Մնձուրիին

 

˜˜˜

 

Երգերդ մաքուր են ու չափի մեջ,

Սոնետներդ են ոսկերչատներ

Ու թախծիդ խորիզը լույսն է անշեջ.

Վահան, թող ես ասեմ` ա~խ, շուներ…

 

˜˜˜

 

Ու թեև հերոսներդ նաբաթ

Վայելել են միայն դագաղում,

Հարգում եմ մռայլդ- մեկ շաբաթ

Չեխովն է ապրել ձեր թաղում:

 

˜˜˜

 

Ոչ մի շանս գալիք սերնդին

Ներողամտորեն ժպտալու, կոկ մշակ:

Դե իսկ հայ արձակի դրասանգին

Դու ընծա բերեցիր ալպիական մանուշակ:

 

˜˜˜

 

Կրկին կարդացի քո <<Արտը, ժայռը>>-

Չեմ կարող քեզ մեր արձակից զատել:

Բայց ամեն խաչքար ունի իր զարդը-

Ու ներիր, Վարպետ- դու քեզ չես գտել:

 

˜˜˜

 

Որ չժանգոտվեր մեր արյան արկ- մռունչը,

Ոսկեջրեցիր այն` ի պահ տալով երկիդ.

Սա աստառն է, Վարպետ, իսկ երեսն է գրքիդ-

Նույնպես ոսկեջրած <<Ռանչպարների կանչը>>:

 

˜˜˜

 

Զանգը ուռ ունի, զանգակը` լեզվակ.

Ու դժվար թե փորձեր խեղդել քո նվագը…

Սա է նկատառել տեսանող Սևակը,

Երեց զոհ` բարակ սրտի տեր Սևակ…

 

˜˜˜

 

Մեղեդու լուսարար, թող լույս իջնի հոգուդ,

Դու անշուշտ տեսել ես ոլորտները բացված:

Լոսո խոնարհում է ելակետը ոգուդ:

Ես քիչ մարդկանց գիտեմ սրբերից ճանաչված:

Մ.Եկմալյանին

 

˜˜˜

 

Գեղջկական պարզ տաղերի հենքն ի վեր

Հյուսել կիրթ հնչյունների կաճառը

Եվ ընտիր կերպասներ բերել նվեր,

Հիրավի կարող է մեծ հանճարը:

Ա.Խաչատրյանին

 

˜˜˜

 

Դարի համար չեկար-եկար հայի համար

Եվ դա դարձրեց քեզ սև մարգարիտ:

Քեզանով հայ երգը ունեցավ նոր տոմար:

Թող վեղարիդ փեշը համբուրի, Սուրբ, գերիդ:

Կոմիտասին

 

˜˜˜

 

Հեղուկ լույս էր գրչիդ թանաքը.

Խաբել ես, թե պուպրիկներ ես շինում

Ու տես քո ահռելի զանցանքը.

Այդքան պարզ խորություն չի լինում:

Վ. Սարոյանին

 

˜˜˜

 

Մի փոքր էլ-և գնդակը ուշանար,

Եվ դու հայ արձակի ծաղկաքաղին

Հրաժեշտ կտայիր, Սասնա քանքար`

Անհատորեն բռնած անմահության ուղին:

ferdinand100

unread,
Dec 16, 2013, 5:12:18 AM12/16/13
to Rut...@googlegroups.com


четверг, 17 мая 2012 г., 11:49:59 UTC+5 пользователь ferdinand100 написал:
 Միթամ Զամբախովին ձեռք ես առել,

Դու էլ պակասը չես –վերցրել տապար.

-Մուլափ, -և հայ դրաման տեղում սառել,

Դու պոկել ես խեղճից մի մեծ պատառ:

 

                       ◊◊◊

Կես դար… Նորից եմ վերընթերցում քեզ.

Նույնն ես –կյանքը գիտես մինչև ուղն ու ծուծը:

Նույնն է. Այսօր` մուն քրքրում է մեզ

Պիղծ Սաքո –մոլլայի մորուքի անիծը…

                         ◊◊◊

Ու թեև քնարդ հին լարի քնար է,

(Գլխատող և պարզ է ոգումիդ ավարտը),

Սակայն հիացած եմ. չէ <<Սիմֆոնիա քարե>>

Եվ դու ունես, Սահյան, և անշուշտ Գեղարդը:

                          ◊◊◊

Ժամանակը քեզ շուտ բերեց լույս աշխարհ.

Հեղձուկ… Օղի…Փախուստ… Նավ, առագաստ ճարել…

-Ախ, դուք մա’րդ եք եղել, Չիլո, Վիան, Բրել.

Այսօր մեզ խար է պետք, ոչ թե վաղվա նշխար:

                          ◊◊◊

Ուր դիմապապետկերն է և բնության խաղը

Հեգ աղեկ վրձնով ես, Երուխան, աշխատել:

Բայց վերցրել ես ավաղ հոգու միայն քողը.

Չթողեցին, շուներ, վառ տաղանդիդ փթթել…

                           ◊◊◊

Ալաֆրանկա սարկա’զմ բերել ատյան,

Ուր մահիկն է ցայսօր կեռ յաթաղան:

<<Մի բարկ տաքդեղ լիներ լիներ, կծու սողան,

Կամ էլ ալաթուրքա փեռթված Օտյան>>…

                           ◊◊◊

Թարմ են, կյանքոտ, զուսպ երկերդ, Զոհրապ,

Եվրոնորավեպն ես բերել Պոլիս:

Թուրքիո խիղճն ու ես տես ոնց ենք լալիս –

Առանց վերջին երգիդ մորթված կարապ…

                           ◊◊◊

Քեզ մի շնչո’վ կարդամ թե’ դադար տամ մեկ –մեկ

Պատկերներիդ սիրույն –կարոտից` ալ անուժ:

Կարոտըմ ունիս սրտիդ զարկերուն մեջ բեկ-բեկ,

Ալֆա հորիզոնի օմեգա  վե~հ  -Անու~շ…

                          ◊◊◊

Այդքա~ն բներգիչ, այդքա~ն հոգեխույզ,

Այդքա~ն արական մտքի ախոյան –

Կրելով դափնին` դարու խրախույզ.

Սագանին չասե’մ` այդքա~ն Եսայան…

                          ◊◊◊

 

Թեև ուշ` գտար քայլն այս հեք խոհեմ`

Զատվել Դուրյանից: Եվ դարձար Սիպիլ:

Իսկ ահա ոտքդ կարցավ հար կապիլ

Կույս վարժարանն, ու չմտար բոհեմ…

                         ◊◊◊

Քաջ խելքդ արական սկիզբ ունի,

Միտքդ` մոլեկուլային ցանց ոսկու,

Թարմ երգիդ մեջ գենն է հայ հին ասքի,

Հիլդա` նուի  -ամազոնուհի:

                          ◊◊◊

Ինձ անհայտ է բախտի խաղը քո կենցաղում.

Եվ դու լման չեղար, հարգով` հինգ Դիաննա…

Բայց <<Եվրոյի փոխված>> մեր հայ ծաղկաքաղում

Եվ գրքույկդ է հայցվում, Բաբայան Գայանե:

ferdinand100

unread,
Dec 16, 2013, 5:16:06 AM12/16/13
to Rut...@googlegroups.com


четверг, 17 мая 2012 г., 11:49:59 UTC+5 пользователь ferdinand100 написал:

Երբ սև ամպերն են դառնում կով ու ցուլ,

Reply all
Reply to author
Forward
0 new messages