Սաղմոսներ

3 views
Skip to first unread message

ferdinand100

unread,
Jul 27, 2011, 9:53:37 AM7/27/11
to ՌՈՒԹ-RUT

Սաղմոս արարման

Եվ արարիչ ես և կնքահայր,
Աստված, Քո փառքը վիթխարի է.
Տիեզերքը այս անծիր, անծայր
Կերտեցիր` կնքելով` Բարի է:

Խավարը լույսից անջատեցիր`
Եղիրիդ արդյունքը անթերի էր,
Ջրերը ջրերից բաժանեցիր
Կնքելով` սա ևս բարի էր:

Ապա ջրերում կյանքը եռաց-
Այն շատ բեղուն էր ու բերրի էր,
Ցամաքում ավանակը զռաց-
Ժպտացիր` սա ևս բարի էր:

Ծառ բուսնեց ու կանաչ աչք շոյող,
Եվ այդ օրը մի ողջ տարի էր,
Եվ սրանց պետք էր մի աչք նայող,
Եվ մարդու ծնունդը բարի էր:

Փառքդ շատ, Արարիչ-Մկրտիչ-
Մի օր խինդ եղավ` հանուրի էր-
Ճամփեցիր Քո Որդուն` մեզ Փրկիչ,
Նրա այցը թանկ էր ու բարի էր:
Ամմեն:

Սաղմոս ողոքական

Տե’ր, ես տաճար եմ-չգործող տաճար-
Գավիթս` դատարկ, սրահս սառն է
Եվ չկա այնտեղ սրբերի կաճառ,
Սիրտս, եղուկ ինձ, չարյաց բուրվառն է:

Հոգուս խորանում մեռոն չեմ ցողում,
Իսկ խունկը կեղծ է` բեվեկնախեժ է,
Ցասման կարկուտն է գմբեթիս տեղում,
Գմբեթս` խարխուլ, հիմքս վատուժ է:

Գոգս չունի’ իսկ ամբոնի խորհուրդ,
Քարոզս եղկ է ու դարձյա’լ եղկ է,
Ճշմարիտը` գոս, փուչ խոսքս է հորդ,
Հավատում մեղկ եմ և դա մե’ծ մեղք է:

Հրաշք Քրիստոս, արդ քեզ եմ դիմում,
Քո խոսքը գործ է, Քո գործը վարձ է,
Բաշխիր եռօրյադ- չայրվեմ Սոդոմում.
Ձեր պատիժը զուտ ներումի փորձ է:
Ամմեն:


Սաղմոս փառաբանության

Ալելուիա~, ալելուիա~.
Փառք քեզ, Արքա- հավերժ` ներկա:
Մեր շուրթին խաչն է հար առկա.
Փա’ռք Հիսուսին, ալելուիա~:

Ում կյանքը որ անալի է,
Ահա թող գա ու սփոփվի,
Ավեր սիրտը թող ամոքվի.
Փառք Բարձրյալին, ալելուիա~:

Գալիլեա~, Գալիլեա~.
Քեզ ամբողջ փառք, Երրորդություն,
Երգով խնդրենք հաղորդություն.
Փառք երկնքին, ալելուիա~:

Սուրբ Հոգին մեզ հայելի է.
Օծյալները թող առաջ գան,
Օծվողները թող առաջ գան.
Մե~ծ օծում է, ալելուիա~
Ամմեն:

Reply all
Reply to author
Forward
0 new messages