Ալեքսանդր Ռոզենբաում

1 view
Skip to first unread message

ferdinand100

unread,
Aug 25, 2011, 7:33:49 AM8/25/11
to ՌՈՒԹ-RUT
<<Երկշաբաթյա մորուքով, վերարկուն է հնամաշ>>:
Բարդիներն են թաքուն շշնջում:
Եվ ես այստեղ օտար չեմ, չկա հրավերքի ճաշ, /
Ուղղակի բակում թարմ օդ եմ շնչում: / Կրկն 2

Բակը լայն է, ընդարձակ, ողջույն աշխարհ, բարի լույս,
Ողջույն հայրենի եզերքներ մտերիմ:
Բայց գայլին որքան կրթես, նա մարդկանցից կտա խույս. /
Այդպիսին է ահա տառապյալ բախտը իմ: /Կրկն 2


Դու հիմար իմ գլուխ- միշտ, ամեն տեղ
Ոտքերս կրեցին զրկանք, չարիք:
Վաղ, թե ուշ լփլվեն վրաս ահեղ քամի, փոթորիկ:
Պապի թութունը սիրտ չի հովացնում,
Տատի արաղը ինձ չի քնեցնում:
Նշանառուն է իր զենքը լցնում.
Նա` ով ինձ է սպասում:

Այնտեղ, անտառի փեշին գետն է ու խաղաղ ափեր,
Նավակում մի ծերունի ու թանձր մուժ
Ինչ կլինի, թող լինի- ցնծացեք, բոլշևիկներ. /
Գալիս եմ- չգալու էլ չունեմ ուժ: /կրկն 2

Երկշաբաթյա մորուքով –էլ չեմ ուզում այն սափրել-
Ուր շտապում եմ- այնտեղ գիտեն ներել:
Է~խ, մի օր էլ դիմանալ, մի գիշեր էլ համբերել. /
Ախպերություն, աղոթիր ինձ համար /կրկն 2

Դու հիմար իմ գլուխ- միշտ, ամեն տեղ
Ոտքերս կրեցին զրկանք, չարիք:
Վաղ, թե ուշ լփլվեն վրաս ահեղ քամի, փոթորիկ:
Պապի թութունը սիրտ չի հովացնում,
Տատի արաղը ինձ չի քնեցնում:
Նշանառուն է իր զենքը լցնում.
Նա` ով ինձ է սպասում:

Նշանառուն չդողաց- ագուստն ուսին ճիշտ դրվեց,
Եվ զենքն էր կարծես դիպուկ, փառավոր:
Եվ սլացքի թռչունը թևերը թափահարեց, /
Երկնքին տալով հրաժեշտ վիրավոր: /կրկն 2

Ծերունին շշնջաց` Ալլահ- դին,
Եվ Զելեյը չքացավ
Ու, տես, յոթ սար, յոթ ծով անդին
Ընկած տեղից բարձրացավ:

Ի’նչ երկիր է սա կամ ի’նչ դար.
Անտառի փեշին կանգնած.
Միոտնանի մի տնակ կար
Պուշկինի երգից բերված:

Եվ հարբաց Զելեյը որոտաց,
Տնակին խփեց ոտքով.
-Շրջվիր ինձ տնակ, դուռդ բաց-
Ես եկել եմ քո հետքով:

Իսկ տնակից` հիշոց ու հիս-
Այնպիսիք որոնք քիչ կան:
Բարկ արաղին էին զոռ տալիս
Կալինիչը և Միշկան:

Հանդիպումը պետք է նշվեր-
Գտան կապույտ մի բադյա,
Կերուխում էր ամբողջ գիշեր:
Միշկան տվեց իդեա.

-Յոթ սար, յոթ ծով անդին` հրաշք.
Այս երկիրն ենք երբ հասել.
Եկեք Կաշչեին հյուր գնանք.
Հը’, ի’նչ կասես, խոսիր, Զել:

-Ոչ, խմող չէ անմահն այդ գարշ-
Նա` լուրջ-մենք` ծիրան-ծիրան:
Մենք նրան` հյուր, իսկ նա մեզ` մարշ-
Նույն պահին` սթափարան:

Երդվեց` գրքերում իբրև կան
Փաստեր կնիքով կնքված,
Թե Կաշչեյն ու բաբա Յագան
Մարդ ու կին են ԶԱԳՍ ընկած:

Հանկարծ շուրջ բոլորը մթնեց,
Բուխարուց ցած շրմփած
Բաբա Յագան- Զելեյը խրտնեց,
Ապա` բարև ձեզ, ասաց:

Նա շատ նուրբ արեց ռևերանս,
Հարգալից համբյուրեց ձեռքը:
Բաբա Յագան ապրեց տրանս.
Նրան խորթ էր այս վարքը:

Յագան սկսեց օղի քաշել
Ու նայեց սրանց խեթ-խեթ:
-Ովքե’ր եք, ո’նց եք ինձ հիշել,
Ժուչոկ չե’ք բերել ձեզ հետ:

-Գժվե’լ ես, ինչ է, դշխուհի-
Մենք աղքատ ուսանողներ ենք:
-Ա~հ, կարծեցի թե Կաշչեյի
Լրտես-ռեզիդենտներն եք:

Արաղ քաշելու գաղտնիքն է
Փորձում կորզել այդ զոխը,
Որ Գարիլիչը և ինքը
Քաշեն արաղ-սիվուխա:

Կալինիչը լացով պրծավ.
-Կաշչեին եմ կարոտել:
Արագ ցախավելին հեծավ,
Սկսեց տեղում թռչկոտել:

-Ցե’, տատիկ, տնակ միոտնյա:
Երեք ընկեր` թի~ռ-թռան
Ու Կաշչեյի ստորգետնյա
Ապարանքում կանգ առան:

Քրքրեցին քունջ ու պուջախ,
Միշկան զռոցը գցեց.
-Բան չկա, թու~, հարամ օջախ,
Միայն ոսկի կա ու ցեց:

Կաշչեյը սատկեց և նրա տան
Տերերն են ահա սրանք:
Եվ ուղեգորգը, որ գտան.
Միշկան թե` Զելեյին տանք:

Ի’նչ ասես, որ չկար` սաթ, լալ,
Իսկ ահա ոսկու ֆոնդը
Կշիներ այնպիսի սկանդալ,
Որ չի շինում Ջեյմս Բոնդը:

Որոշեցին հյուրեր կանչել.
Ու այցերը ծայր առան:
Վարձով կառապան էր դարձել
Կից կալվածքից Կիկիմռան:

Երեկոյան դարպասները
Սկսեցին բացվել-փակվել:
Ծափ, ճիչ, քրքիջ. դե’, այսերը
Գիտեն կյանքից խինդ քաղել:

-Պանիրն այժմ դիֆիցիդ է,
Աղվես, ու’րկից այն գտար:
Հարբած դոկտոր Այբոլիտը
Սպիրտ բերեց կես լիտր:

Սեղան են նստել իրար հետ
Մարդը, կենդանին, փերին…
Հարյուր-հարյուր գցելուց ետ
Անցանք տակառիկներին:

Կալինիչը լապսետակը
Հանեց, սեղանին կանգնեց
Անտեսանելի գլխարկը
Մեկի գլխից` հա’փ-ճանկեց:

Ամեն մարդ իրենն էր անում.
Հարբած են ջահել, երեց
Կալինիչը զուգարանում
Կպավ ջրահարսներից:
Նա սրան-նրան էր գրկում,
Որ անտես է` այդ հույսով:
Բայց մի տեղ կռիվ էր գնում.
Եվ իրեն բաժին հասավ:

Հանկարծ Զելյեն բարձր գոռաց.
-Այստեղ բերեք իմ գորգ-ձին:
Վեց աժդահա նրան ձեռաց
Կալինարպում փակեցին:

Այնտեղ բռնեց ջրահարսի
Խռիկներից ու թնդաց.
-Աքարի մսով սոուսի
Աղանդերը բեր, շան քած:

Պե’տք էր, որ այդպես արբենան.
Գայլաձկին բռնեցին-
Փոխանակ մի բան ցանկանան-
Այն ձկնապուր արեցին:

Հեքիաթի ողջ գերդաստանը
Կերավ, խմեց, քեֆ արեց:
Թաթարուհի Շարմաղանը
Մինչև լույս երգեց, պարեց:

Ապա քեֆի սեղանի մոտ
Խումի գրազ բռնեցին.
Գինով լցվեցին բադյա, կոտ
Ու խմեցին, խմեցին:

Միշկան, Զելյան, Կալինիչը
Մի կողմից հանդես եկան,
Եռակոկորդ Գարիլիչը
Մյուս կողմից- իրար հագան:

Խմեցին, խմեցին մի հանքի,
Մինչև գիշերը հալվեց:
Օձը մարդուն ո’նց կհաղթի-
Գարիլիչը տապալվեց:

Վերջ գինուն- Զելեյը փորփրեց
Այդ տան ամեն մի մետրը.
-Գտել եմ, -և դահլիճ բերեց
Գինու վերջին կես լիտրը:

Շիշը բացեց. Թքեց… Ապշեց`
Թասը գինով չլցվեց:
Շիշը խփեց գետնին, փշրեց,
Եվ տունը ծխով լցվեց:

Եվ ծերունի Խոտաբիչը
Կանգնեց տան մեջ. – օ~, Զելյա,
Ի’նչ կհաճի իմ փրկիչը.
Լսում եմ քո դայլայլը:

Իսկ Զելյան ո~նց է թրաշում.
-Հասկանու’մ ես, ծերունի,
Խմել է պետք` դե իսկ շշում
Դու ես, այլ ոչ թե գինի:

Արդ բարի եղիր ու չքվիր,
Թող քո հոտը վերանա,
Իսկ մեզ մի մեծ շիշ նվիրիր,
Որ գինին չվերջանա:

Ferdinand Muradyan

Reply all
Reply to author
Forward
0 new messages