Անտառներում թե կան խոտորնակված ծառեր,
Անակնդետ են հար նրանք լույսի խաղին,
Գեղի ուղերձն է մեզ և պողոտան հստակ,
օ~ անթերի արև:
Լսեք, մկնաբույնը ձեզ չի? թվում մարմանջ:
Ահա հառնեց անդրին` ամբողջովին կեցվածք:
Իսկ մենք ութն ենք հաճաղ մեզ հետագիծ թողնում:
Պատարագը սակայն վաղորդայնից ծնվեց,
վեցօրերից հետո, թոհ ու բոհից հետո:
Ու հավատը ծնվեց մանանեխից հետո:
- - -
Չքմեղությունը
Անիծվես երաշտ:
Մինչդեռ խորշակն էր ամպը տարել ծով:
Ես այդ խորշակն եմ:
Ձախ ձեռքով գրված նամակն եմ,
միտքը գեշ հրամանի:
Տուրուդմփոցի պատճառ արարքը,
որ չի հիշվում նրա ավարտին:
Շունը բուրդ թողեց` ասեղն էի ես:
Վճիռն հանցանքում:
Հրկիզված գույքի գոհ գոյքապահը:
Սուրբ պատվիրանը որոշ ազգերի...
Իսկ որտեղ չկամ...
Իսկ ոտե?ղ չկամ
- - -
Լավատեսությունը
լինել -կենալ սեմնացանի հավատի պես:
Բուրգը, էյֆելն ու սելեկցիան
ունեցել են բյուր այգերի ակնկալիք:
Այո, եղավ վրանների դարաշրջան.
քանզի հոգին միշտ փնտրել է նոր արոտներ,
և ոգումը մահակի հետ չի մնալու,
վաղը վրան դուք կգտնեք ուիք-էնդներում:
Օ~ հավատանք.
մեր հավատից պետք է բուրեն
հեքիաթ պապի խնձորները:
- - -
Հոռետեսությունը
Ամպոտ օրվա նման մի բան սարքիր դեմքիդ,
օ~ տխրամած ասպետ:
Այո փուչ է կյանքը.
ընկերդ քեզ սատար, քո դեռ կանգուն պահին,
բարեկամդ ցավող, անկումիդ են հսկում-
կկործանվես -գայթես:
Ընկար` երդման խոսքերն աջակցության,
լքման ձիեր հեծաց կանցնեն և կմնաս մես մերկ
ողջ աշխարհի առջև և օրենքի` հերձող:
Արդ կացույթը հղկիր խխունջների քո մեջ
և խոհերդ պահիր խեցու որովայնում: