Գիտական մի առեղծված, կամ ինչու
Անդրենածինները կերան Կուկին
Պոկվելով սիրած աջկա գրկից,
Մի գրկեք այլոց- զսպեք ձեր թուքը.
Հիշեցեք Ավստրալիան մեր դրկից,
Եվ` թե ոնց վախճանվեց մեծ Կուկը:
Բոլորակ նստոտած հազրեվարդի տակ,
/Այնտեղ կար միայն մեկ խորտիկ/,
Ուտում էին Ավստրալիայում այդ տաք
Մեկմեկու վայրենի այդ մարդիկ:
Սակայն ինչու’ այդ բնիկները կերան Կուկին,
Ինչու’- դա պարզ չէ ցայսօր ոչ մեկին:
Ես, զորօրինակ, հակված եմ այս տարբերակին.
Ուտել ուզեցին և կերան Կուկին:
Կա և թեզիս, որ նրանց մեծը խիստ անմեկին
Գոռաց, որ շատ կուզեր ուտել նավի կոկին:
Զավեշտ ստացվեց- լսենք թմբուկին.
-Ուզեցին` կոկին, իսկ կերան Կուկին:
Եվ չբռնեք, խնդրեմ, նյութված դավի բուկը.
Նրանք նավ բարձրացան համր, ինչպես ձուկը:
Գործի մեջ դրեցին գավազան բամբուկը,
Մթության մեջ` չրխկ- և չկա Կուկը:
Բայց կա, իմիջայլոց և այսպիսի վարկած,
Որ Կուկին կերան մեծ հարգանքից դրդված.
Իբրև ցեղի ոգին դրդեց ցեղի մոգին.
-Հառաջ, տղաներ, բռնեցեք Կուկին:
Ով որ առանց աղի խժռի նրա սուկին,
Նրա մեջ կմտնի հաստատ Կուկի խիզախ ոգին:
Ինչ որ մեկը ճանկեց հարպունի թոկը.
Նետեց հարպունը և մեռավ Կուկը:
Քանի~ դար է մեզ տանջում այս փնրտուկը-
Ի վերջո, ո’նց է խժռվել նավապետ Կուկը:
Գիտությունը դեռ չի լուծել այս հանելուկը:
Այսպես, թե այնպես, բայց` չկա Կուկը:
Իսկ բնիկներն այսօր մորուքներն են փետրում,
Նիզակ են ջարդում, աղեղ են փրթում…
Կրակը նետեցին գավազան-բամբուկը.
Սրտանց ողբում են, որ չկա Կուկը:
Գայլորսությունը
Պրկած ջիլ, ջիղ նետվում եմ ողջ թափով,
Սակայն այսօր կրկին չկա պրծում.
Շուրջկալել են, սեղմել ճիչով, ծափով-
Դեպի համարներն են ինձ հալածում:
Եղեգնուտում որոտում են հրացանները,
Որսորդները դիպուկ են, ուրախ:
Ձյան վրա գալարվում են գայլերը,
Որպես կաղկանձի կենդանի թիարախ:
Կրկներգ
Գայլորսություն է, ջարդ, ահեղ կոտորած-
Գիշատիչ ու թշվառ ձագուկներ ու մայրեր:
Ճիչ են փսխում, հաչոց` շուն, որսահալած.
Արյան դրոշակներ, արյան մեջ գայլեր:
Գայլերիս հետ ազնվաբար չեն վարվում
Եգերները, բայց հաստատ ձեռք ունեն:
Դրոշակներով մեր ուղին են ճաղում
Եվ խփում են անվրեպ, ապաքեն:
Գայլը չի կարող խախտել սովորույթը.
Թերևս մեր մոտ կաթի հետ մեկտեղ
Մեր մեջ մտել է և այս վարույթը.
Կարմիր գիծը չի կարելի հատել:
Կրկներգ
Գայլորսություն է, ջարդ, ահեղ կոտորած-
Գիշատիչ ու թշվառ ձագուկներ ու մայրեր:
Ճիչ են փսխում, հաչոց` շուն, որսահալած.
Արյան դրոշակներ, արյան մեջ գայլեր:
Այո’- ունենք կարող ոտք ու ծնոտ.
Բացատրիր, մեծ գայլ, մեր վարքը.
Մենք հալածական հասնում ենք գծի մոտ
Եվ սակայն չենք հատում այդ խեղճ արգելքը:
Գայլն անզոր է- չկա այլ ընտրություն.
Ահա ավարտվեց և իմ ժամանակը-
Ով ուներ վստահ նշանառություն-
Ժպտաց` իրենն է նշավակը:
Կրկներգ
Գայլորսություն է, ջարդ, ահեղ կոտորած-
Գիշատիչ ու թշվառ ձագուկներ ու մայրեր:
Ճիչ են փսխում, հաչոց` շուն, որսահալած.
Արյան դրոշակներ, արյան մեջ գայլեր:
Բայց ես հնազանդեցումից անցա
Լաթերի- կյանքը հաղթեց մահին:
Իսկ շփոթ կանչերի վրա պանծացա-
Քակտել էի անքակտ բարքերը հին:
Պրկած ջիլ, ջիղ նետվում եմ ողջ թափով,
Սակայն այսօր երեկվա նման չէ.
Շուրջկալեցին, այո, ճիչով, ծափով,
Սակայն չհասան նրանք ոչնչի:
Կրկներգ
Գայլորսություն է, ջարդ, ահեղ կոտորած-
Գիշատիչ ու թշվառ ձագուկներ ու մայրեր:
Ճիչ են փսխում, հաչոց` շուն, որսահալած.
Արյան դրոշակներ, արյան մեջ գայլեր: