Մեծ Քրոջս` Ռիմայի դիմանկարը

1 view
Skip to first unread message

ferdinand100

unread,
Mar 9, 2015, 8:01:14 AM3/9/15
to Rut...@googlegroups.com

Քույր իմ, ինչու' տառապանքին անդրի չկա.

չնաշխարհիկ մի աղջնակ` 
կքված դույլի ծանրությունից:
Մենք վեցն էինք...
Քույր իմ, չկա երեցուհի բառը նաև,
իսկ տանջանքի խաչը մեր տան` դու կրեցիր:
Ու ընդառաջ ելար մի օր
տղաներիդ երրորդությանը ջղային:
Քույր իմ, ասա, շա'տ ես հոգնած:
Չընտելացար. "երկրավոր ես-մեղսավոր ես" ասույթին
ու տենդագին լույսից թևեր ես հյուսում
հեքիաթի մոտ ճախրելու:
Հեքիաթի` ուր -ինչպես են սրբուհիներ կարգվում
Շողակաթն ու Գայանեն...

Ձոն Արևին

Արեգակ արդար և շատ զորավոր,
այնքան զորավոր, 
որ մենք դեռ բջջից մեզ կազմավորող,
մինչ ձեռնափայտը` ծերության բանբեր,
քեզ ենք պարտական,
քանզի չենք դառնում սառցի բեկորներ:
Եվ զարմանալի.
զարմանալի, քանց ձմեռ պապիկը
իր հազարագույն խաղալիքներով,
երեխաների արմանք-զարմանքից չռված աչքերում,
որովհետև այդ խաղալիքները, 
ո'չ, ծիածանը նույնիսկ սեռափոխ ու գույների մոգ,
քո շունչն է երկնում:
Արև անկաշառ, ո'չ, սա կաշառք չէ, սա լոկ ձոն է քեզ:
Գուցե այս երգով քո մեծությու'նն եմ աղավաղում...
Իսկ դու, արեգակ, մոր նման ժպտա,
որ ես տաքանամ...

Reply all
Reply to author
Forward
0 new messages