Բոլոր մրգերն առհասարակ,
Ունեն ձևեր շատ հասարակ,
Միայն դու ես իմ լավ գազար,
Որ ունես ձև` կոնաձև:
Փոխառություն լոշտ Վահանից
Մի օր կխոսեն.
<<Այս բանաստեղծի բախտը չի բերել>>:
Բայց չէ, այդպես չէ,
ես թղթախաղում հաջողակ չէի
և խնդումի էլ պոչը տեսա լոկ:
Բայց ինձ վիչակվեց լինել մարդկանց մեջ,
շինծույությունն ուր շանորդություն է,
ուր թթվասերը, ապուրն ու շիլան
խփշտում էին հենց նույն գդալով
և օղի խմում հաճախ գավաթով հեռագրասյան,
որտեղ լոկ ներսից գիտեին ցողվել բույրաջրերով:
- - -
Առավոտ է:
Ձյունը ոտքերիդ տակ
խրթխրթում է ձիու գարի ուտելու պես:
Մարդիկ ցանկապատին հենաց
սառցե մարդ գտան:
1խմ փայտ պետք եղավ
գերեզմանափոսդ փորելու համար,
Կոռնեյ Վասիլիչ:
- - -
Աշունը Ռեպիովոյում
Գեղեցկություն, գույներ քշել ես քամի.
մերկացած` գորշ անտառ, գորշ երկինք:
Վառվող կեչու բույրն է փռված գյուղի վրա:
Գծանկար ծառեր:
Խոհերի պես գետից մառախուղն է ելնում:
Կաչաղակներ վհուկ ու ագռավներ ցնորք:
Թախի~ց, թախի~ց, թախի~ց...
Ու?ր են, օ~, ռուս կանայք
Ձեր շատ կատուները:
- - -
Սերը մեզ տարավ...
Երեք ներքնակի հաստություն ուներ
Խաշմն անտառում,
և մեկ վերմակի` մոծակի պարսը...
- - -
Այդ տղաները հավակնոտ չէին:
Փիլիսոփայենք:
Ուրեմն ոսկին գերադասվում է բյուրեղապակուց,
բայց մենք գավերից բյուրեղապակյա ըմպում ենք հյութեր,
սակայն չենք խորշում և հաղճապակուց:
Որ չդառնա սա պապն ու շաղգամը`
վերցնենք տաշտակը...
Եվ հենց այստեղ էր, որ հանրահայտնվեց
տղաների ողջ իմաստությունը.
ջնջելով սահման ու սահմանագիծ,
նրանք կոնքի մեջ, որտեղ հատակի լաթն էր լվացվում,
խաշ էին դրել:
Իսկ ախորժակը համեմատական աստիճան չունի,
եթե յոթն օր լոկ սոյա ես կերել...