Ռութ /Ֆերդինանդ Մուրադյան/

1 view
Skip to first unread message

ferdinand100

unread,
Aug 25, 2011, 7:32:33 AM8/25/11
to ՌՈՒԹ-RUT
Թմրամոլի երգը

Իմ կյանքը վերջացավ. օրը` քառասուն կուբ.
Էլ երակ չմնաց-Կուզես <<SOS>> մուրա:
Ներարկիչը վարմ է, գերեզման է ու գուբ.
Մի նստեք, ջահելներ, ասեղի վրա:

Կուզես աբել եղիր, կուզես անուն ու գող,
Բայց եթե քեզ մի օր կուտ տա խաշխաշը-
Կդառնաս բոմժ, մուրող անընտանիք, անփող
Եվ թքի լոգարան կդառնա քո նաշը:

Խաշխաշ կթող մեկը երեք օր ինձ ֆալեց.
Չորրորդ օրը` և ես դեղվեցի.
Ու գնաց ու գնաց, և սևադը խլեց
Կյանքս և ամեն օր մեռա-հառնեցի:

Ես ունևոր էի- ընկա վերջին թելը.
Տան փողերը, ոսկին, իրերը տարա,
Կինս գնաց, տղաս ծլկեց- կծկեց թելը-
Մի նստեք ջահելներ ասեղի վրա:

Համար քառասունութ ացետոն ու ծղոտ.
Դեղվիր` ութ վարկյանից քոնն է <<դրախտը>>.
Եվ սա միակ պահն է, երբ հիշում ես աղոտ,
Որ ոչ ոքի պետք չէ քեզ նման ախտը:

Ես գիտեմ- չեմ օգնի ասեղ տեսաց մեկին,
Բայց ձեզ խնդրելով եմ, ջահելներ, խնդրում.
Մի թողեք ասեղը հագնի ձեր երակին.
Տեսեք, ես երակ եմ ականջիս մոտ փնտրում:

Reply all
Reply to author
Forward
0 new messages