Լիտոտա
Իմ լվածաղիկ…
Հազվագույտ մարդկանց
ժպիտ պարգևելու համար
Մենակնոց է դրել ռնգեղջյուրը…
Դու` ծովի ափին` ծովի հառաչը…
Գարուն
Երկու սև ագռավ սիրում են իրար…
Ազգի համար մտածողի
Դշխո կինը աղախին է…
Խելքը ավի է` քաղցրահամ ծով չկա…
-Մեռե~լ է, մեռե~լ է, վատ մահ է:
Քարը կրկին տեսավ մանուշակի մահը:
Ողբը հովի ողբն էր-քարը` քար է:
Ծանր է անչափ,
Երբ խոհերիդ սինուսոիդի վրա
դվում է հարթաչափ:
Խենթ սրտի և մակերեսային խոհերի տեր բանաստեղծը
Ներողամիտ ժպիտ է կորզում այնպես, ինչպես խորունկ խոհերի
և պարապ սրտի տեր բանաստեղծը:
Սրանց` այս երկու դրական
մղումների մեկտեղվածությունը
երորդ բանաստեղծն է ունենում:
Իդեալ ընթերցողով է չափվում
Բանաստեղծության մակարդակը: