Կնամոլ էր քամին

2 views
Skip to first unread message

ferdinand100

unread,
Mar 9, 2015, 8:22:33 AM3/9/15
to Rut...@googlegroups.com

Կնամոլ էր քամին, իսկ կանայք ամոթխած

և վեճն էր նրանց դարավոր`

ծնկածալ ցույց տալու –չտալու:

Զեյթուն –կայարան չվերթի ավտոբուսն

իջեցրեց բաճկոնիս օձիքն ու ինձ` քաղաք:

Պաղ մարդ է: “Այծերիս” օրերն են.

խրոխտ եմ –հավատ կա պոետ լինելու:

Աշխարհն է վերծանվում մաս առ մաս.

ծտերը դառնում են տերևներ,

հանրակառքն է թվում շերամորթ…

Ողջույն քեզ, մեծ Վարպետ:

“Գարունը” հորանջ էր,

և ինձ քաղցրորեն կլլեց:

Մեղրամսից բերած ժպիտով մի տղա

գործերս հռչակեց կավային.

-Պոեզիան, երիտասարդ,

աշխարհը տեսնում է ցողի ու շաղի մեջ,

իսկ դու մեզերից ես խոսում:

Եվ աշխարհն էր կապար,

և հոտ չէր շարասյունն ինքնաշարժ- այծերի,

և կատու- աղջկա գոց աչքը,

իմ մեջ չստեղծեց տաք խլիրթ,

և նեգրը վիթխարի չթվաց արտառոց,

և վճիռն էր իմ մեջ կարծրանում.

գնալ տուն ու տատիս մեզամանը ջարդել…

Reply all
Reply to author
Forward
0 new messages