Ես էժան փառքեր չորոնեցի

1 view
Skip to first unread message

ferdinand100

unread,
Mar 9, 2015, 8:01:57 AM3/9/15
to Rut...@googlegroups.com

Ես էժան փառքեր չորոնեցի,
դաշտերում ծաղիկ ու սեզ սփռելով,
չստացա գարուն:
Իմ երգած կանայք գիտեին նաև փողոցում ծնել,
և մանկությունը իմ "ոսկեծամ" չէր.
ու հռչակվեցի աներա~զ, անգու~յն:
Ես չնստեցի քո լեռնալանջին նկարելու ջուր,
ես քեզ երգեցի` կանգնա~ծ, հայրենիք,
աղոթելու պես ես քեզ երգեցի,
ինձ ձայնակցեցին անթրաշ մարդիկ`
գուսան կոչվեցի:
Եվ ոլորտներից խլելով սերը,
ես այն նետեցի ամբոխների մեջ,
ամբրոսը թողած, սերը սուրճ խմեց,
մարգերը թողած` կողկրտեց քնթուկ,
և համարեցին ինձ այլ բարբարոս,
ու մերժեցին ինձ:
Ինքնարժեքն ընկավ իմ արցունքների, 
և, այնուհանդերձ, ես էժան փառքեր չորոնեցի...

Reply all
Reply to author
Forward
0 new messages