Սիրելի բարեկամներ
Հաճույքով ներկայացնում եմ Նոյեմբերի 14 -ի և 15 -ի ծրագրերը:
ա. Նոյեմբերի 14-15 2-օրյա Շրջագայություն Թբիլիսի և Լոռի
Թբիլիսիում կամ <<հայերեն>> ասած Թիֆլիսում կայցելենք նրա հայկական հետքեր և ներկայություն ունեցող վայրեր:Կլինենք վերանորոգված սբ. Գևորգում, Հավլաբարում, Հին Թիֆլիսի փողոցներում որոնց վրա դեռևս ակնառու է մեր մեծերից շատերի ինչպես նաև հայ գրական բազմաթիվ կերպարների, նրանց նախատիպերի թողած <<աուրան>>:Մեր զբոսանքի նյութը կլինի նաև ժամանակակից Թբիլիսին:
Լոռիում կլինենք Հաղպատում , Քոբայրում, Դսեղում, Ծովեր լճակում, սբ. Գրիգոր Բարձրաքաշ և <<Քառասուն մանկանց>> եկեղեցիներում որոնք յուրօրինակ գրավչություն ունեն իրենց աշնանային <<հանդերձներով>>:
Մասնակցության արժեքը 20 000 ( ներառում է փոխադրամիջոցը, շրջագայությունները, բարձրակարգ հյուրանոցը և նախաճաշ):
Գրանցման վերջնաժամկետը հինգշաբթի 12 նոյեմբերի
Մասնակիցները պետք է ունենան անձնագիր և Հայաստանից ելքի արտոնության կնիք :
Գրանցման և մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 091/094 318-335
բ. Նոյեմբերի 15 -ին
Առաջարկում ենք աշնանային Դսեղ ուր իրենց աշնանային գունավորմամբ մեզ են սպասում <<Էն Լոռու ձորը>>, Ծովեր լճակը, սբ. Գրիգոր Բարձրաքաշը, Մամիկոնյանների տոհմական տապանատունը, <<Սիրուն խաչը>>, Գիքորի աղբյուրը, ձորապռունկ Քառասուն մանկանց եկեղեցին և այլն:
Մի խոսքով հրաշալի շարժառիթներ ձեր կիրակին նվիրելու մկանները գործի դնելու, մաքուր օդ շնչելու , գեղեցկություններով զմայլվելու և բնության վրա խոկելու ճիշտ գործին:
Մասնակցության արժեքը 5500 դրամ
Գրանցման վերջնաժամկետը Ուրբաթ 13 նոյեմբերի
Գրանցման և մանրամասնությունների համար կարող եք զանգահարել 091/094 318-335
"Bnatachar" is a social initiative, which aims at embedding healthy lifestyle within our public. The initiative realises its mission though its clubs: Hiking, Armenian traditional song and dances, Healthcare and Yoga; Art dialogue and Dramatic studios; as well as through public benefit activities and initiatives. In case you are not interested in receiving e-mails about "Bnatachar"'s events and activities, please, kindly inform us.