Սեմինարների շարք Պակ-Բայեսյան գնահատականների վերաբերյալ

355 views
Skip to first unread message

Hrayr Harutyunyan

unread,
Nov 12, 2021, 3:24:48 AM11/12/21
to Machine Learning Reading Group Yerevan

Բարև բոլորին,

Սկսում ենք օնլայն սեմինարների շարք նվիրված Պակ-Բայեսյան ընդհանրացման գնահատականներին (PAC-Bayesian generalization bounds)։ Պլանավորվում է 5-6 սեմինար, որոնցից բոլորը (բացի գուցե վերջինից) կլինեն հայերեն լեզվով։ Մասնակիցներից կպահանջվի հավանականության տեսության ստանդարտ գիտելիքներ և բավարար մաթեմատիկական հասունություն։ Մենք թիրախավորում ենք մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին, բայց նյութը հասանելի կլինի նաև բակալավրի 3րդ և 4րդ կուրսերի ուսանողներին։ Սեմինարները կվարեն Արշակ Մինասյանը, Ավետիք Կարագուլյանը և Հրայր Հարությունյանը։ Կհանդիպենք չորեքշաբի օրերին, երեկոյան ժամը 7-ին՝ սկսած նոյեմբերի 17-ից։ Զումի հղում՝ https://usc.zoom.us/j/95509747555?pwd=RVFsRTdJUzFpWkl5RHhyMkdVWHVjdz09։


Համառոտագիր

Մեքենայական ուսուցման տեսության հիմնական խնդիրներից մեկը պարզելն է, թե ինչ պայմանների դեպքում և ինչպիսի ուսուցման ալգորիթմների համար կարող ենք կառուցել թեստային սխալանքի վերին գնահատականներ (test error upper bound)։ Պակ-Բայեսյան ընդհանրացման գնահատականները թույլ են տալիս վերևից գնահատել ստոխաստիկ ուսուցման ալգորիթմների թեստային սխալանքը և որպես մասնավոր դեպքեր պարունակում են բազմաթիվ դասական արդյունքներ։ Վերջին տասնամյակում Պակ-Բայեսյան գնահատականները էապես բարելավվել են և հաջողությամբ կիրառվել նեյրոնային ցանցերի վրա։ Մենք կուսումնասիրենք Պակ-Բայեսյան գնահատականներ կառուցելու հիմնական մեթոդներն ու գործիքները, դուրս կբերենք մի քանի կարևոր Պակ-Բայեսյան արդյունքներ և կտեսնենք, թե ինչպես են այդ արդյունքները հաջողությամբ կիրառվում նեյրոնային ցանցերի վրա։ Կքննարկենք նաև ինֆորմացիոն տեսությամբ ստացվող ընդհանրացման գնահատականների և Պակ-Բայեսյան գնահատականների կապերը։ Սեմինարների շարքի վերջում կփորձենք ծանոթանալ ոլորտի ներկա վիճակին ու հասկանալ բաց խնդիրները։ 


Նյութեր

    1. "User-friendly introduction to PAC-Bayes bounds" by Pierre Alquier. Հիմնականում կհետևենք այս աշխատանքին։

    2. "Understanding Machine Learning: From Theory to Algorithms" by Shai Shalev-Shwartz and Shai Ben-David. Այս գրքի առաջին մասը ("Foundations") խորհուրդ է տրվում բոլոր նրանց ովքեր փնտրում են կարճ, հասանելի և որակյալ ներածություն մեքենայական ուսուցման տեսության հիմնական արդյունքներին։


Հարգանքով՝

Արշակ, Ավետիք, Հրայր


Adam Mathias B.

unread,
Nov 13, 2021, 6:11:40 AM11/13/21
to Machine Learning Reading Group Yerevan
Ովքեր մասնակցում են NLP հանդիպմանը (Մերգելյանում 5:30 - 6:00 ու հետո պիվա միվա), կարող են հանգիստ օգտվել մեր գրասենյակից Zoom զանգի համար, որ ժամանակ չկորցնեն տարանցման ընթացքում:

Xoren Petrosyan

unread,
Nov 17, 2021, 10:08:24 AM11/17/21
to Machine Learning Reading Group Yerevan
բա ե՞րբ ենք սկսում

Hrayr Harutyunyan

unread,
Nov 17, 2021, 10:10:30 AM11/17/21
to Machine Learning Reading Group Yerevan
Սկսեցինք արդեն, կներեք ուշացման համար, տեխնիկական խնդիր կար։

Հրայր

Hrayr Harutyunyan

unread,
Nov 18, 2021, 2:39:11 PM11/18/21
to Machine Learning Reading Group Yerevan
Սեմինարների էջը արդեն պատրաստ է՝ https://mlevn.org/education/pac-bayes։ Առաջին սեմինարի տեսագրությունն ու սլայդները տեղադրված են այդ էջում։

Հրայր 

Hrayr Harutyunyan

unread,
Nov 24, 2021, 9:35:07 AM11/24/21
to Machine Learning Reading Group Yerevan
Բարև բոլորին,

Հիշեցնեմ, որ այսօր Երևանի ժամանակով երեկոյան 7-ին (կես ժամից) կրկին հանդիպելու ենք։ Այս անգամ արդեն որոշ Պակ-Բայեսյան ընդհանրացման գնահատականներ դուրս կբերենք։ Սեմինարը վարելու է Արշակ Մինասյանը։


Հրայր

Hrayr Harutyunyan

unread,
Dec 1, 2021, 9:31:44 AM12/1/21
to Machine Learning Reading Group Yerevan
Բարև բոլորին,

Հիշեցնեմ, որ այսօր Երևանի ժամանակով երեկոյան 7-ին (կես ժամից) կրկին հանդիպելու ենք։ Այս սեմինարի ընթացքում կուսումնասիրենք Կատոնիի գնահատականի որոշ կիրառություններ և ընդհանրացումներ։ Սեմինարը վարելու է Ավետիք Կարագուլյանը։

Hrayr Harutyunyan

unread,
Dec 8, 2021, 9:29:54 AM12/8/21
to Machine Learning Reading Group Yerevan
Բարև բոլորին,

Հիշեցնեմ, որ այսօր Երևանի ժամանակով երեկոյան 7-ին (կես ժամից) կրկին հանդիպելու ենք։ Այս սեմինարի ընթացքում կստանանք արդյունավետ Պակ-Բայեսյան գնահատականներ նեյրոնային ցանցերի դեպքում։

Adam Bittlingmayer

unread,
Dec 8, 2021, 9:54:47 AM12/8/21
to Hrayr Harutyunyan, Machine Learning Reading Group Yerevan

--
You received this message because you are subscribed to the Google Groups "Machine Learning Reading Group Yerevan" group.
To unsubscribe from this group and stop receiving emails from it, send an email to ml-reading-group-y...@googlegroups.com.
To view this discussion on the web visit https://groups.google.com/d/msgid/ml-reading-group-yerevan/471e92ff-eaef-4261-b69f-5a7b62f3c39en%40googlegroups.com.


--
Adam Bittlingmayer
CEO, ModelFront
Translation risk prediction

Hrayr Harutyunyan

unread,
Dec 15, 2021, 9:34:22 AM12/15/21
to Machine Learning Reading Group Yerevan
Բարև բոլորին,

Հիշեցնեմ, որ այսօր Երևանի ժամանակով երեկոյան 7-ին (կես ժամից) կրկին հանդիպելու ենք։ Այս սեմինարի ընթացքում կուսումնասիրենք ինֆորմացիոն տեսությամբ ստացվող որոշ ընդհանրացման գնահատականներ և կքննարկենք դրանց կապը Պակ-Բայեսյան գրականության հետ։
Reply all
Reply to author
Forward
0 new messages