Հաճախ մենք կատարում ենք լեզվական սխալ՝ ճիշտ չօգտագործելով
տեղի տալ և
տեղիք տալ բառերը: Եկեք տեսնենք, թե որն է նրանց տարբերությունը:
- տեղի տալ-ը տեղը զիջելն է, նահանջելը, հրաժարվելը
- տեղիք տալ-ը առիթ տալն է, պատճառ դառնալը
Այսպիսի մի նախադասություն՝ «Երկու ամուսիններն էլ ընտանեկան վեճերի տեղիք էին տալիս, բայց նրանցից ոչ մեկը տեղի չէր տալիս»: