Վաղորդյան՝ առավոտյան։
Այսպիսով, վաղորդայն-ը գոյական է և կարող է հոլովվել՝ վաղորդայնի, վաղորդայնից… Վաղորդյան-ն ածական է և առավոտյան-ի պես չի կարող հոլովվել, երկուսն էլ յան-ով են վերջանում և արտաքուստ հենց դրանով կարող ենք տարբերակել վաղորդայն-ից։
Օրինակ՝
«Վաղորդայն Ճառագայթները» պիտի ուղղենք կա՛մ «վաղորդայնի (= առավոտվա, այգաբացի) ճառագայթները», կամ «վաղորդյան (= առավոտյան) ճառագայթները»։