Հույսով թե՞ հուսով. արդյո՞ք երկուսն էլ ճիշտ են, և ո՞րն է տարբերությունը:

10,890 views
Skip to first unread message

Alla Asoyan

unread,
Feb 1, 2016, 6:23:54 AM2/1/16
to knowhow...@googlegroups.com

Հույս բառի գործիական հոլովի այս երկու տարբերակներն էլ ճիշտ են, եթե ճիշտ տեղում ենք գործածում։ Հուսով֊ը օժանդակ եմ բայի հետ է հանդես գալիս․ «Ես հուսով եմ, որ ինձ ճիշտ կհասկանաս», «Մենք հուսով ենք՝ ամեն ինչ լավ կլինի»։ Հուսով եմ-ը հավասարարժեք է հույս ունեմ-ն․ «Հուսով եմ / հույս ունեմ, որ չես մոռանա»։ Այսինքն՝ նախադասության մեջ առանձին ստորոգյալ է դառնում։

Իսկ հույսով֊ը՝ իբրեւ գործիական հոլովով գոյական, նախադասության մեջ հենց ստորոգյալի լրացում է լինում՝ պատասխանելով ինչո՞վ կամ ինչպես հարցերին․ «Հույսով սպասում է, հույսով ապրում է = հույսով է ապրում»։


Reply all
Reply to author
Forward
0 new messages