Երկուսն էլ կարող են հոմանիշ բառեր դիտվել, եթե ձևավորում են նպատակի պարագան (պատասխանում են ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերին)․ «Կռվեցին հայրենիքի համար = կռվեցին հանուն հայրենիքի»։ Սխալ է, երբ երկուսը միաժամանակ են գործածում նախադասության մեջ․ «Այս քաղաքական գործիչ կոչեցյանը ամեն ինչ անում է հանուն իր անձնական բարեկեցության ու փառքի համար(պիտի հանել կա՛մ հանուն֊ը, կա՛մ համար֊ը)։
Ավելացնենք, որ հանուն֊ը կապվող բառից առաջ է դրվում, իսկ համար֊ը հետադաս է (հանուն երկրի = երկրի համար)։