❗️Պետք է ասել ոչ թե ❌<թռչի՛ր>, ❌<փախչի՛ր>, ԱՅԼ ✅<թռի՛ր>, ✅ <փախի՛ր>:
Փախչել, թռչել և նման այլ բայերի հրամայականը կազմելիս չ ածանացն ընկնում է: Փախ, թռ հիմքերին ավելանում է հրամայականի -իր վերջավորությունը:
Միաժամանակ հիշել, որ ճիշտ է ✅<թռչել> և ✅<փախչել> տարբերակը և սխալ է օգտագործել ❌ <թռնել>, ❌<փախնել> ձևը, քանի որ այստեղ չ-ն հանդիսանում է ածանց:
#ArmenianKnowHowAWW #ArmenianGrammar #ՀայոցԼեզու #Armenian #Հայերեն #Armenia #ուղղագրություն #քերականություն