Ինչպե՞ս տարբերել <պատրաստակամություն> և <պատրաստականություն> բառերը

1,256 views
Skip to first unread message

Know How A&WW

unread,
May 3, 2016, 2:16:34 PM5/3/16
to knowhow...@googlegroups.com
Չնայած այս բառերի՝ <պատրաստակամություն> և <պատրաստականություն>, հնչեղական նմանությանը, նրանք միանգամայն տարբեր են իմաստներով․
  •  պատրաստակամություն-ը որևէ բան անելու ցանկություն, կամեցողություն ունենալն է, պատրաստակամ լինելն է
  •  պատրաստականություն -ը պատրաստ/պատրաստված լինել ինչ-որ բան անելու համար
Օրինակ՝
 Մասնակիցները հաղթելու պատրաստակամությամբ սկսեցին մրցությունը, սակայն նրանցից շատերը դուրս մնացին պայքարից վատ պատրաստականության պատճառով։
 Պատրաստակամություն (ցանկություն) ունենալ օգնելու, սակայն բավարար պատրաստականություն (գիտելիքներ կամ կարողություն) չուներ։
Reply all
Reply to author
Forward
0 new messages