Ի՞նչ են գույները

129 views
Skip to first unread message

Know How A&WW

unread,
Apr 2, 2016, 4:00:08 AM4/2/16
to Help me - Know How A&WW
Գույնի բացատրությունը ֆիզիկայի տեսանկյունից․

Իրականում գոյություն ունեն 3 գույն՝ կարմիր, կապույտ և կանաչ, իսկ մնացած 16,777,216  գույները այս 3 գույյների համադրությամբ առաջացող գունային երանգներ են։

Գույը պայմանավորված է առաքվող կամ անդրադարձվող ճառագայթների սպեկտրային կազմությամբ։ Սպեկտրային տարբեր բաղադրության ճառագայթումների՝ միևնույն տեսողական ընկալումն առաջացնելու հատկությունը պայմանավորված է աչքի յուրահատուկ կառուցվածքով։ Աչքն օժտված է լույսի երեք տեսակի ընդունիչներով, որոնցից յուրաքանչյուրն արձագանքում է ալիքի երկարության որոշ տիրույթի։ Ընդունիչներից մեկը զգայուն է տեսանելի տիրույթի միջին մասի նկատմամբ (դեղնականաչավուն ճառագայթում), մյուս երկուսը՝ այդ տիրույթի տարբեր եզրամասերի նկատմամբ, ընդ որում զգայնության տիրույթներն իրար ծածկում են, այսինքն՝ ընդունիչներից յուրաքանչյուրն առավել զգայուն լինելով նշված երեք տիրույթներից մեկի նկատմամբ, զգայուն է նաև մյուս տիրույթների նկատմամբ, բայց՝ ավելի քիչ։ Գունային ընկալումը այդ երեք տեսակի ընդունիչների համաժամանակյա գործողության արդյունքն է։ 

**Մարմնի գույնը բացատրվում է ընտրողական կլանումով (կլանման գործակցի կախումն ալիքի երկարությունից)։ Ընտրողական կլանման շնորհիվ մարմնից անդրադարձած լույսը չի ունենում նրա վրա ընկած լույսի սպեկտրային բաղադրությունը, ուստի, օրինակ, սպիտակ լույսով լուսավորված մարմինների գույնը ունենում է այս կամ այն գունային տոնը։ Մարմնին ցանկացած գույնը տալու համար այն ծածկում են ընտրողական կլանմամբ օժտված ներկանյութերի շերտով։ Գույնի առաջացման պատճառ կարող է լինել նաև ընտրողական ցրումը (ցրման կախումն ալիքի երկարությունից), որով բացատրվում է, օրինակ, երկնքի կապույտ գույնը։ Մետաղների գունավորման համար էական է ընտրողական անդրադարձումը՝ անդրադարձման գործակցի կախումն ալիքի երկարությունից, իսկ մետաղների բնորոշ փայլը պայմանավորված է ցրման ուղղությամբ։

Մանրամասները տեսանյութում

Reply all
Reply to author
Forward
0 new messages