Տանից թե՞ տնից. ո՞րն է ճիշտ

3,588 views
Skip to first unread message

Alla Asoyan

unread,
Jun 21, 2016, 9:15:57 AM6/21/16
to knowhow...@googlegroups.com
Որոշ միավանկ բառերը (ու, ի ձայնավորներով և ույ երկհնչյունով) բացառական հոլովի դեպքում կորցնում են իրենց ձայնավորներն ու երկհնչյունները (սղվում են կամ հնչյունափոխվում են՝ դառնալով ը) և կազմվում են բաղաձայնների զուգակցումից ու բացառական հոլովի -ից վերջավորությունից:

Օրինակ՝ տուն-տնից, բույն-բնից, քուն-քնից 

*Ճիշտ կողմնորոշվելու համար, կարող եք ստուգել տվյալ բառի հոգնակիի միջոցով, քանի որ բացառական հոլովը կազմվում է նույն ձևով։
 Տուն-տներ (հոգնակի), հետևաբար բացառական հոլովը կլինի ոչ թե տանից այլ տնից:
Reply all
Reply to author
Forward
0 new messages