Հովար-ը հով՝ ստվեր անելու համար գլխարկի ճակատակողմից առաջ ձգվող մասն է։ Այդպիսի գլխարկներին օտար բառով կեպի են ասում, սովորական գլխարկից տարբերակելու համար հիմա երբեմն գդակ֊ն են գործածում։
Հովհար-ը հով անելու համար ձեռքի փոքրիկ հարմարանք է։ «Հովարով գլխարկ էր դրել, բայց դա շոգից չէր փրկում, եւ նա ձեռքին էր պահում հովհարը»։