Երկօրյա Chrome Hackathon. GTUG Հայաստանի 4-րդ հանդիպում

62 views
Skip to first unread message

GTUG Armenia

unread,
Aug 23, 2011, 1:07:41 AM8/23/11
to gtu...@googlegroups.com

27.08.2011 - 28.08.2011

Սարմենի 1, Գեղարվեստի ակադեմիայի հետնամաս


2011 թվականի օգոստոսի 27-ին և 28-ին GTUG Հայաստանը (Google technology User Group Armenia) կազմակերպելու է երկօրյա Chrome Hackathon` միանալով ԱՊՀ երկների GTUG խմբերի համընդհանուր Hackathon-ին:

Ինչ է այն իրենից ներկայացնում

Chrome Hackathon-ի  մասնակիցները միևնույն սրահում փորձելու են իրագործել Chrome դիտարկչի  օգտագործողների կողմից առաջադրված ցանկություններից որոշները:

Առաջադրանքները լուծելու համար հարկավոր  է լինելու գրել հավելումներ (extensions) Chrome դիտարկիչի համար, կամ ստեղծել Chrome Web Apps ծրագրեր: Երկօրյա այս Hackathon-ը հանդիսանում է միջոցառումների շարքի առաջին ու կարևորագույն մասը: Hackathon-ի ընթացքում մասնակիցներին Google+ Hangout-ի միջոցով կօգնեն Google-ի աշխատակիցներ Ilmari Heikkinen-ը (Developer Programs Engineer) Մոսկվայից և Mike West-ը(Chrome Advocate) Սանկտ Պետերբուրգից:

Միջոցառման մյուս մասն իրենից ներկայացնելու է Hackathon-ի արդյունքում ստեղծված հավելումների և ծրագրերի օնլայն մրցույթ-քվեարկություն, որը շարունակվելու է օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 8-ը ընկած ժամանակահատվածում: Միջոցառման երրորդ մասում` հոկտեմբերի 9-ին, Մոսկվայի Գուգլյան գրասենյակում տեղի կունենա DemoFest միջոցառումը, որի ժամանակ կներկայացվեն օնլայն մրցույթի արդյունքերով որոշված լավագույն լուծումները:

Միջոցառման եզրափակումը կլինի հոկտեմբերի 10-ին` GDD 2011 Moscow ամենամյա միջոցառման ժամանակ, որտեղ առաջին 3 հորիզոնականները զբաղեցնող մասնակիցները կստանան Mac Book Air համակարգիչներ, իսկ 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնողները` այլ արժեքավոր նվերներ:

Բոլոր ծրագրավորողներն իրենց հետ պետք է ունենան պորտատիվ համակարգիչ (նոթբուք կամ նեթբուք` ըստ ցանկության):

Ժամանակացույց.

Միջոցառումն ընթանալու է 4 փուլով.

  1. Chrome Hackathon `  Օգոստոսի 27-28
  2. Chrome Contest ` Օգոստոսի 29 – հոկտեմբերի 8 . մեկամսյա օնլայն-մրցույթ, ծրագրավորողները ավարտին են հասցնում իրենց հավելումներն ու ծրագրերը և պատրաստվում եզրափակչին:
  3. DemoFest (եզրափակիչ)` Հոկտեմբերի 9 . Կայանալու է Google-ի Մոսկվայի գրասենյակում:
  4. Հողթողների որոշում և մրացանակների հանձնում GDD 2011 Moscow-ի ժամանակ ` Հոկտեմբերի 10:

ChromeHackathon-իօրակարգ (Օգոստոսի27-28)

Օր առաջին

  • Բացման արարողություն — Mike West, Chrome Advocate — G+ Hangout միացում Սանկտ Պետերբուրգից
  • Կոդինգի առաջին սեսիա —Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk
  • Ընդմիջում
  • Կոդինգի երկրորդ սեսիա – Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk

Օր երկրորդ

  • Բացման արարողություն — Mike West, Chrome Advocate — G+ Hangout միացում Սանկտ Պետերբուրգից
  • Կոդինգի երրորդ սեսիա — Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk
  • Ընդմիջում
  • Պատմություն Chrome Web Store-ի մասին — Alexey Shelestenko, Chrome Web Store, Product Marketing Manager — G+ Hangout միացում Մոսկվայից
  • DemoFest-ի նախապատրաստում — Mike-ի և Ilmari-ի օգնությամբ` G+ Hangout և GTalk
  • Նախնական DemoFest — ստեղծված նախագծերի նախնական կարգավիճակի հրապարակում
  • Եզրափակում

Մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի կազմը

Gene Sokolov (Engineering Director)
Mike West (Chrome Advocate) 

Ilmari Heikkinen (Developer Programs Engineer)
Stepan Chop (Consumer Operations)

Հետաքրքրե՞ց, ուրեմն առաջ!
Hackathon-ին մասնակցելու համար մասնակիցները պետք է պարտադիր գրանցվեն ԱՅՍՏԵՂ:

Ուշադրություն: Գրանցումը բաց կլինի մինչև օգոստոսի 25-ը (ներառյալ): Որից հետո կճշգրտվեն մասնակիցների գրանցումները: Խնդրում ենք ֆորմայում լրացնել ճիշտ ինֆորմացիա:

Vardan Grigoryan

unread,
Aug 24, 2011, 1:13:47 AM8/24/11
to gtu...@googlegroups.com
Իսկ ժամը քանիսի՞ն ենք հավաքվելու և օրական քանի՞ ժամ է տևելու: 
Ռեգարդս.

2011/8/23 GTUG Armenia <gtu...@gmail.com>

Vardan Grigoryan

unread,
Aug 24, 2011, 3:23:24 AM8/24/11
to gtu...@googlegroups.com
Հավաքվելու ենք առավոտ 10.30, իսկ ավարտը կախված ա տեխնիակակն նյուանսներից: Համ էլ ով որ ժամին ուզի կարա դուրս գա...

2011/8/24 Vardan Grigoryan <vg.dehu...@gmail.com>



--
All the best,
Vardan Grigoryan, GTUG Armenia Organizer


Vardan Grigoryan

unread,
Aug 24, 2011, 3:34:18 AM8/24/11
to gtu...@googlegroups.com
Դե շատ լավ: Ուրեմն յողան-դոշակ-բարձ-նոութբուք համակարգով կգանք :)

2011/8/24 Vardan Grigoryan <gtu...@gmail.com>

Vardan Grigoryan

unread,
Aug 24, 2011, 3:35:53 AM8/24/11
to gtu...@googlegroups.com
Իհրակե, եթե ունեք ընկերներ, որոնք հետաքրքրված են միջոցառմամբ, բայց ծրագրավորող չեն, կարող են գալ ու նայել ինչ-ոնց-խի վիճակով :Դ

2011/8/24 Vardan Grigoryan <vg.dehu...@gmail.com>
Reply all
Reply to author
Forward
0 new messages