Հունիսի 21-ին, այսինքն վաղը, ժամը
21:00, կազմակերպելու ենք Hangout (Google Plus -ի վիդեոկապ), որի ժամանակ կքննարկենք գալիք
Google I/O Extended 2012 Armenia միջոցառումը և մի քանի հետաքրքիր գլոբալ մրցույթներ, որոնց կարող եք մասնակցել և շահել արժեքավոր մրցանակներ:
Այն մարդիկ ովքեր գրանցվել են Google I/O Extended Armenia միջոցառմանը, կկարողանան մասնակցել Hangout-ին, իսկ ովքեր չեն գրանցվել կկարողանան օնլայն հետևել քննարկմանը մեր պաշտոնական Youtube-ի ալիքից:
Եթե ցանկանում եք մասնակցել վաղը կայանալիք Hangout-քննարկմանը, դեռ ուշ չէ, կարող եք մինչև վաղը 20:00 լրացնել Google I/O Extended Armenia-ի
գրանցման ֆորման և դուք էլ 21:00-ին կստանաք Hangout-ին մասնակցելու հրավեր: Իսկ եթե կցանկանաք պարզապես հետևել ընթացքին` առանց մասնակցության, պարզապես հետևեք GDG Armenia խմբի
պաշտոնական էջին Google+ համակարգում և նշված ժամին կտեսնեք օնլայն ընթացող Hangout-ը:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում և հետաքրքիր ընթացք:
Հարգանքով,
GDG Armenia.