ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

5 views
Skip to first unread message

Viktor Yengibaryan

unread,
Aug 7, 2012, 2:50:50 AM8/7/12
to em-am

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությանը առաջարկվող անդամակցությունը Եվրասիական Միությանը,

Ողջունելով Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից առաջ քաշվող թեզը առ այն, որ հեռանկարում անհրաժեշտ է ստեղծել ազատ առևտրի տարածք Վլադիվաստոկից մինչև Լիսաբոն,

Ողջունելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ձևավորված աննախադեպ սերտ փոխգործակցությունը քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման ճանապարհին,

Փաստելով, որ Եվրոպական Միության ինտեգրվելու հեռանկարը Հայաստանում վայելում է հասարակության լայն շրջանակների աջակցությունը, ինչը արտացոլվում է Ազգային Ժողովում և քաղաքացիական հարթակներում,

Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ավանդույթների հիման վրա ստեղծված ռազմավարական գործակցությունը,

Եվրոպական Շարժումը կարևորում է Հայաստանի տնտեսության արդիականացումը և համապատասանեցումը եվրոպական չափանիշներին և նորմերին: Եվրոպական ինտեգրման ուղին Հայաստանի համար, ինչպես և նախկինում այլընտրանք չպետք է ունենա, այն պետք է դիտվի իբրև տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, հասարակությունների և ազգերի միջև համերաշխություն սերմանելու և վերջիններս արդիականացնելու, ժողովրդավարության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի մակարդակի բարձրացման բացառիկ պատմական հնարավորություն: Մյուս կողմից, չափազանց կարևորում ենք Հայաստանին դաշնակից հետխորհրդային մյուս պետությունների, այդ թվում Ռուսաստանի Դաշնության ինտեգրումը նույն արժեհամակարգին:

Երևան, 7-ը Օգոստոսի 2012

 *ԱՎԱՐՏ*


blank (1).doc
Reply all
Reply to author
Forward
0 new messages