
«Մենք ենք մեր հաղթանակը»
(ֆլեշ-մոբ)
Սիրով հրավիրում ենք բոլոր երիտասարդներին մասնակցելու` ս/թ մայիսի 28-ին, ժամը 10:30-ին` Շահումյանի անվան հրապարակում (Congress հյուրանոցին հարող հրապարակը), «Սերունդ Համահայկական Երիտասարդական Կենտրոնի» նախաձեռնած` «Մենք ենք մեր հաղթանակը» խորագրով մեծամասշտաբ երիտասարդական ֆլեշ-մոբին:
800 մասնակից հավաքելու դեպքում` այն կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է յուրաքանչյուր ակտիվ երիտասարդի մասնակցությունը:
Միջոցառումն անցկացվելու է հետևյալ կարգով` երիտասարդները լինելու են կարմիր, կապույտ և ծիրանագույն շապիկներով (որոնցից մեկով ներկայանալը ցանկալի է), կազմելու են հաղթանակ բառը, ինչը նկարահանվելու է ուղղաթիռից եւ օգտագործվելու է ֆիլմում:
Միջոցառումը լուսաբանվելու է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ԶԼՄ-ներով:
Չարժե բաց թողնել նման բացառիկ միջոցառմանը մասնակցելու հնարավորությունը:
Մասնակցության համար պետք է գրանցվել` նախապես զանգահարելով (077)124 115 կամ (055)277750 հեռախոսահամարներով կամ գրել` mayi...@gmail.com հասցեին:
Գրանցվելու վերջնաժամկետն է` մայիսի 26-ը, ժամը 24:00-ն:
Հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել մեր բլոգում` http://serundpyc.blogspot.com/
Հարցերի դեպքում` կարող եք զանգահարել (077)124 115 կամ (055)277750 հեռախոսահամարներով:
Հարգանքներով` ֆլեշ-մոբի կազմկոմիտե
